ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր
18:58 - 30 ապրիլի, 2024

ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր

ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ (KFOR) առաքելության հրամանատարությունն այցելել է առաքելության կազմում Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանը ԿՖՈՐ-ի հրամանատարությանն է ներկայացրել տարածքի պահպանության գործում զորախմբի առաջադրանքները և ծառայության կազմակերպման գործընթացը: 
 
ԿՖՈՐ-ի հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական զորախմբի ծառայությունը։ Այդ կապակցությամբ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Թիմ Դայլին և ԿՖՈՐ առաքելության շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոզիցևիչը պարգևատրել են զորախմբի հրամանատար, կապիտան Վարդան Ամիրյանին և մի շարք զինծառայողների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել