Արցախի նախագահն ընդունել է մի խումբ փաստաբանների
19:16 - 12 հուլիսի, 2023

Արցախի նախագահն ընդունել է մի խումբ փաստաբանների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ընդունել է  մի խումբ փաստաբանների։ Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված  պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։

Նախագահ Հարությունյանն ընդգծել  է մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում գործող բոլոր  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել