Գորիսի աղբավայրում հրդեհ է բռնկվել
10:20 - 10 հուլիսի, 2023

Գորիսի աղբավայրում հրդեհ է բռնկվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 10-ին, ժամը 07։53-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի աղբավայրում: 

Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ աղբավայրի կենտրոնական հատվածում՝ մոտ 1000 քմ տարածքում, այրվում է աղբ։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն և հովացման աշխատանքներ. հրդեհի տարածման վտանգ չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել