Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին հանձնվել են ՌԴ խաղաղապահների պարտադրանքով

 |factor.am|
22:13 - 04 հուլիսի, 2023

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին հանձնվել են ՌԴ խաղաղապահների պարտադրանքով |factor.am|

factor.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 2-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ներքաղաքական խնդիրների համատեքստում անդրադարձել է նաև ՌԴ խաղաղապահների աշխատանքին։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Քաշաթաղի երեք բնակավայրերն Ադրբեջանին են հանձնվել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով։ Նա այդ մասին հայտարարում է Աղավնոյի, Սուսի, Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելուց գրեթե մեկ տարի անց միայն։ Ներկայացնում ենք նախագահ Հարությունյանի խոսքի այդ հատվածը՝ ամբողջությամբ։

«Շարունակում եմ մնալ իմ մտքին, որ պոպուլիզմն է շարունակվում Ազգային ժողովում՝ ինչքան էլ ուզում եմ լինել անկեղծ, երկխոսությունը տանել ոչ քաղաքական տիրույթ։ Կարող եմ նշել, որ իշխանությունը չի ենթարկվում որևէ ճնշման Հայաստանի կողմից և չի ուղղորդվում։ Ընդդիմությունն է ենթարկվում միայն Հայաստանի ընդդիմության քաղաքականությանը։ Երբ դուք խոսում եք, ես լռում եմ, խնդրում եմ լռեք։ Ասում եք՝ ինչո՞ւ Լաչինը, ինչո՞ւ այս մեկը․․․ Այսօր դուք ինձ նորից կոչ եք անում, որ հասարակությունը․․․ քայլեր արվեն այնպես, որ կորուստներ չունենանք։ Այո՛, մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք գյուղերի հանձնումը, այսպես կոչեցյալ, որը համապատասխանում է․․․ և այլն, կատարել, որպեսզի ահռելի կորուստներ չտանք և վերջնական չբնաջնջվի Ղարաբաղը։ Մենք ամեն ինչ անում ենք՝ խուսափելու լայնածավալ պատերազմից, լայնածավալ մարտական գործողություններից»։

Ապա Արայիկ Հարությունյանը նկարագրել է իր խոսքերի հավաստիությունը հաստատող դրվագ, երբ ինքը ռուսական խաղաղապահների պարտադրանքը հաստատող փաստաթղթեր է ցույց տվել ԱԺ-ի պատգամավորների։

«Եվ ես ազնիվ եմ եղել, ձեզ ցույց եմ տվել բոլոր նամակագրություններն այդ ժամանակ ռուսական կողմի և ադրբեջանական կողմի։ Եթե դուք չեք տեսել, ապա ձեր գործընկերները տեսել են, որ ռուսական կողմը պարտադրում էր մեզ, խաղաղապահ կողմը պարտադրում էր մեզ գնալ դրան։ Դե որ այդպես է, այսօր եկեք գնանք ռուսական կողմին պարտադրենք՝ ինչո՞ւ չի կատարում։ Գիտեք, դուք ձեզ հակասում եք․ մի կողմից՝ ասում եք, որ խաղաղապահ ուժերը չեն մեղավոր և այլն, և այլն։ Այո՛, ես առաջնորդվում եմ բոլոր հարցերում խաղաղապահ ուժերի հետ համագործակցելով և ռուսական կողմի հետ համագործակցելով։ Ի դեպ, նշեմ, որ չեմ ասում ուղղակի, բայց դուք ստիպում եք այս դահլիճում ասել՝ այո՛, մենք համաձայնեցնում ենք մեր քայլերը, համաձայնեցնելով ենք այդքանն անում։ Ոչ թե ուղղորդվում ենք որոշ ուժերի կողմից՝ քաղաքական նպատակներից ելնելով, այլ իրականացնում ենք համաձայնեցված՝ խաղաղապահ ուժերի և անհրաժեշտ մարդկանց հետ՝ այդ ուժերը ղեկավարող, ավելի ճիշտ՝ խաղաղապահ ուժերը ղեկավարող, այո, կառույցների հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Նա անդրադարձել է նաև ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար դժվարին իրավիճակին, սննդամթերքի մատակարարման և այլ խնդիրներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել