Վարուժան Ավետիսյանի որդին ձերբակալվել է. ԱԺԲ
15:08 - 03 հուլիսի, 2023

Վարուժան Ավետիսյանի որդին ձերբակալվել է. ԱԺԲ

Վարուժան Ավետիսյանի որդուն` Դավիթին, ձերբակալել են և այժմ Կենտրոնի ոստիկանական բաժանմունքից տեղափոխում են ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր): Այս մասին հայտնում են Ազգային- ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։

«Ինչպես ավելի վաղ հայտարարել է փաստաբան Արայիկ Պապիկյանը հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը "Անգլիական" այգու մոտ պատահաբար հանդիպելով Նիկոլ Փաշինյանին`  վերջինիս ասել էր, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո նրան բերման էին ենթարկել։

Մոտ վեց ժամ Դավիթին ապօրինի ազատությունից զրկել են, ապա ձերբակալելու որոշում են կայացրել»,- նշված է հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել