Դատախազությունն ունի ամրություն պատնեշ լինելու հանրային շահի, բանակի դեմ ոտնձգող անձանց և նրանց միջնորդների առջև. Վարդապետյան
11:54 - 01 հուլիսի, 2023

Դատախազությունն ունի ամրություն պատնեշ լինելու հանրային շահի, բանակի դեմ ոտնձգող անձանց և նրանց միջնորդների առջև. Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հատկապես հանրային բարիքի, հայկական բանակի դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից: Այս մասին վստահեցրեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Հայաստանի դատախազն այսպիսով  շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության  գործընկերներին:

Սա նման ձևաչափով առաջին համատեղ աշխատանքն է: Վարդապետյանը վստահություն հայտնեց, որ փոխգործակցությունը լինելու է շարունակական և ապացուցելու է, որ արդյունավետ է:

Նա շնորհավորեց բոլոր դատախազներին, համակարգի աշխատողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:

«Այս կարճ, բայց հագեցած համատեղ աշխատանքի ժամանակահատվածն ինձ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ լինելու հանցավորության դեմ պայքարի և իրավունքի գերակայության ամրապնդման լոկոմոտիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արտաքին իմիջային փոփոխությունների»,-ասաց Վարդապետյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել