Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման թեմայով
11:46 - 01 հուլիսի, 2023

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման թեմայով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նշվում է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ:

«Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել