Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել այցը, քննարկվում են արձագանքման «բոլոր տարբերակները» |armenpress.am|
16:27 - 30 հունիսի, 2023

Ֆրանսիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մակրոնն ընդհատել է Բրյուսել այցը, քննարկվում են արձագանքման «բոլոր տարբերակները» |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը Բրյուսելում ընթացող ԵՄ գագաթնաժողովին և վերադառնալ Ֆրանսիա, որպեսզի նախագահի կառավարության անդամների հետ արտակարգ հանդիպումը։ Այս մասին գրում է Le Monde պարբերականը։

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ ուսումնասիրվում են ստեղծված իրավիճակին արձագանքելու «բոլոր տարբերակները»։

Ֆրանսիայում արդեն երեք օր շարունակվում են ցույցերը և անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո։ Այս գիշեր երկրի տարբեր քաղաքներում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 870 հոգու։

Իլ դը Ֆրանս շրջանում մինչև երեկոյան ժամը 9։00-ը դադարեցվել է բոլոր ավտոբուսների և տրամվայների աշխատանքը։

Մակրոնը հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել է 492 շենք, հրկիզվել 2000 մեքենա, հանրային ճանապարհների վրա իրականացվել է 3880 հրկիզում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել