Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա |1lurer.am|
13:14 - 30 հունիսի, 2023

Զելենսկին բաց կթողնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, եթե Ուկրաինային չհրավիրեն միանալու դաշինքին. Ժովկվա |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինան վերջնագիր է ներկայացրել ՆԱՏՕ-ին: Նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ պետության ղեկավարը չի մասնակցի Վիլնյուսում դաշինքի հուլիսյան գագաթնաժողովին, եթե անդամակցության հրավեր չստանա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Հայտը դրված է ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ղեկավարների սեղաններին: Վիլնյուսի գագաթնաժողովը շատ լավ սկիզբ կլիներ այս խնդրանքին արձագանքելու համար։ Իսկ պատասխան ասելով՝ նկատի ունենք անդամակցության հրավերը, որը միայն առաջին փուլն է»,- ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը։

Ավելի վաղ Գերագույն ռադան ՆԱՏՕ-ին կոչ էր արել պարտավորություններ ստանձնել՝ դաշինքում Ուկրաինային տեղ հատկացնելու համար։ Բացի այդ, պատգամավորները խնդրել են ճանաչել «Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի փուլն անցնելու աննպատակահարմարությունը»։

Նման տեսակետ էր հայտնել նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը: Նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է պարզեցնի Ուկրաինայի անդամակցության ընթացակարգը՝ արագացնելու երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու գործընթացը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել