Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
14:20 - 29 հունիսի, 2023

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, դեսպանության անձնակազմին և Միացյալ Նահանգների ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ:

Նախագահն ընդգծել է ԱՄՆ աջակցության կարևորությունը անկախացումից հետո Հայաստանի զարգացման և երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների առկա օրակարգի և բազմաշերտ համագործակցության շարունակական զարգացման վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել