Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնացը կայցելի Մոսկվա՝ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծում գտնելու համար
 |armenpress.am|
17:07 - 27 հունիսի, 2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապի բանագնացը կայցելի Մոսկվա՝ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծում գտնելու համար |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը կարդինալ Մատեո Մարիա Զուպիին որպես իր բանագնաց ուղարկում է Մոսկվա՝ խթանելու երկխոսությունը և Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների խաղաղ լուծում փնտրելու: Այս մասին հայտնել է Հռոմի պապի մամուլի ծառայությունը:

Այցը նախատեսված է հունիսի 28-29-ին և նպատակ ունի ուժեղացնել «մարդասիրության ժեստերը, որոնք կարող են նպաստել ներկա ողբերգական իրավիճակի լուծմանը և արդար խաղաղության ուղիներ գտնելուն»:

Հունիսի 5-6-ին կարդինալ Զուպին այցելել էր Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել