Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան
 |tert.am|
13:17 - 27 հունիսի, 2023

Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, դա ոչ մի կապ չունի իրականության հետ․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Հոկտեմբերի 5-ին, եթե չեմ սխալվում,  ես եղել եմ Սեփանակերտում ու եղել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն տեղի էր ունեցել 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը։

 

Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Այնտեղ է եղել նաև ԼՂ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ես ասել եմ իրադրությունը վատթարացել է, ինչ առաջարկներ կան, որ կարելի է անել։ Ընդ որում հասկանալով իրադրության լրջությունը՝  ես գնացել եմ այնտեղ, ոչ թե այստեղից եմ փորձել հեռախոսով կապվել։ ԼՂ ԱԽ քարտուղարը հանդես է եկել առաջարկությամբ, ով գիտեք, որ եղել է նաև ՊԲ հրամանատար՝ Սամվել Բաբայանը։

 

Խոսքը գնացել է այն մասին, որ պետք է վերականգնել 9-րդ պաշտպանական շրջանի ճակատը։ Շատ է շահարկվում, որ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե Թեփեն, պետք է գնալ վերցնել, բացարձակ  այդպիսի թեմա չի էլ եղել, դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ինձ համար կարևոր է եղել ԶՈՒ ԳՇ պետի կարծիքը։ Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, այն փաստը, որ իրենք կրում են ՀՀ գեներալական ուսադիրներ, ինձ համար, վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։

Սա շա երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Այնտեղից ես կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, նա ասել է, որ տրամաբանություն կա մեջը ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան  ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը։ Ես ասել եմ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով դա պետք է որոշեն ռամական պաշտոնյաները։

«Ես արդեն Երևանում էի ու Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիր այդպես է դրել՝ «տես աչքդ ուտում է, թե ոչ», որից հետո Հարությունյանը ասել է, որ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է  իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել