ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը
 |news.am|
12:16 - 20 հունիսի, 2023

ԿԸՀ-ն բավարարել է ստորագրահավաք կազմակերպելու «Հայաքվե» նախաձեռնող խմբի դիմումը |news.am|

news.am: «Հայաքվե» նախաձեռնող խումբը պատասխան է ստացել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ 50 հազար ստորագրություն հավաքելու եւ Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու դիմումին։

ԿԸՀ-ն հունիսի 20-ի նիստում որոշել է բավարարել դիմումը։ Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։

Նշենք, որ նախաձեռնող խումբը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումը ներկայացրել էր հունիսի 12-ին։ Խումբը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել