Թիկնիզյանը ստացել է 7,9 միավոր և ճանաչվել Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
 |shantnews.am|
11:51 - 20 հունիսի, 2023

Թիկնիզյանը ստացել է 7,9 միավոր և ճանաչվել Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ |shantnews.am|

shantnews.am:  Ըստ WhoScored-ի՝ Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նաիր Թիկնիզյանը. նա ստացել է այս խաղում 7,9 միավոր գնահատական։

Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է Արտակ Դաշյանը՝ 7,7 միավոր, իսկ երրորդը՝ Էդուարդ Սպերցյանը՝ 7,4 միավորով։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակ տարավ Լատվիայի ընտրանու դեմ։ 

Մեր հավաքականում գոլերով աչքի ընկան Նաիր Տիկնիզյանը եւ Տիգրան Բարսեղյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել