Նրանք բնավորություն ցույց տվեցին. Պետրակովը՝ Լատվիայի դեմ խաղի մասին |armenpress.am|
09:19 - 20 հունիսի, 2023

Նրանք բնավորություն ցույց տվեցին. Պետրակովը՝ Լատվիայի դեմ խաղի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Լատվիայի դեմ տոնած հաղթանակը կապում է ֆուտբոլիստների համառության հետ:

«Տղաների համար շատ ծանր էր: Բայց ես շատ շնորհակալ եմ նրանց: Նրանք բնավորություն ցույց տվեցին: Չեղավ այնպես, որ հանձնվեին, ինչպես առաջ պատահում էր»,-«Արմենպրես»-իհաղորդմամբ՝  հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը: Մասնագետը նաև խոսեց վնասվածք ստացած Բալեկյանից՝ ընդգծելով՝ լիահույս է, որ վնասվածքը լուրջ չէ:

«Մենք անելու ենք մեր առավելությունը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Իհարկե, ես նրանց գովեցի հանդերձարանում և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար »,-ասաց նա:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը՝ սեփական հարկի տակ ընդունելով Լատվիային, առավելության հասավ 2:1 հաշվով: Ընտրանին երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընտրական փուլում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել