ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում ենք պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար
 |tert.am|
14:47 - 19 հունիսի, 2023

ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում ենք պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար |tert.am|

tert.am: Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը քննվում է։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

Նա մանրամասնեց, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասում են պաշտոնական արձագանքների։

Հարցին, թե ինչո՞ւ է  արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվել՝  փոխնախարարը պատասխանեց.

«Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»,- ասաց Կոստանյանը։

Նշենք, որ օրերս «Ազատության» թղթակիցը ֆիքսել էր, թե ինչպես է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մտնում արտգործնախարարության շենք։  Ավելի ուշ ԱԳՆ-ից հայտնել էին՝ ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ 

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել