ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ |azatutyun.am|
20:30 - 16 հունիսի, 2023

ՌԴ դեսպանին է ներկայացվել ՀՀ-ի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ տեղի ունեցածի կապակցությամբ. ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում են Արտգործնախարարությունից՝ պատասխանելով «Ազատության» հարցերին՝ արդյոք դեսպանի այցը կապված էր Լաչինի միջանցքում երեկվա դեպքերի հետ և Մոսկվային բողոքի նոտա հղվե՞լ է:

«Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ», - հայտնում է ԱԳՆ-ը:

Հայաստանում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքում Սերգեյ Կոպիրկինի այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդագրություն չկա։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հագարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Ավելի ուշ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում դրոշ տեղադրել Հակարիի կամրջի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել