ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է
 |azatutyun.am|
17:07 - 16 հունիսի, 2023

ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է․ «Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դեսպանը մտնում արտգործնախարարության շենք։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաստատել են։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք դեսպանը կանչվել է արտգործնախարարություն Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված, թե նախօրոք պլանավորված այց է, Կոպիրկինը չի պատասխանել։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստացել է հանդիպման մասին ավելի ուշ տեղեկություն հաղորդել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել