Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել
17:03 - 14 հունիսի, 2023

Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել

Էրդողանը հայտնել է, որ իր երդմնակալության արարողության ժամանակ Փաշինյանի հետ կարճատև հանդիպում է ունեցել։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջան այցից հետո լրագրողների հետ զրույցում։  

Նա նշել է, թե Փաշինյանի կողմից իր (Էրդողանի-խմբ․) երդմնակալության արարողությանը մասնակցության հրավերը ընդունելը կարևոր քայլ էր։ Էրդողանի խոսքով, հաղթահարելով մի շարք խոչընդոտներ, այդ թվում երկրում տիրող ընդդիմադիր հայացքները, Փաշինյանը ընդունել է Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցության հրավերը։

«Վարչապետ Փաշինյանի հետ այդ արարողությանը կարճատև հանդիպում ունեցանք։ Այդ հանդիպման ժամանակ մեր շնորհակալությունը հայտնեցինք հրավերը ընդունելու համար։ Սրա հետ մեկտեղ կարևոր էր նաև նրանց վերջին հայտարարությունը, որ իրենք կարող են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը։ Իհարկե, սրա գիտակցումը կարևոր զարգացում է»,- ասել է Էրդողանը՝ նշելով, թե Հայաստանում Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքը նույնպես շատ կարևոր է, և որ Փաշինյանը այս հարցում հետքայլ չի արել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել