Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու. Էրդողան
 |tert.am|
13:18 - 14 հունիսի, 2023

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը շատ ավելի բարեկեցիկ պայմաններ է ունենալու: Մենք այս երկխոսության գործընթացն իրականացնում ենք իմ եղբոր՝ Իլհամի հետ լիարժեք համակարգմամբ: Նաև հավատում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք այդ շփումների դրական արդյունքները», -իր թվիթերյան էջում գրել է Էրդողանը:

Նա ընդգծել է, որ «Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք ունեն Արևելքի և Արևմուտքի միջև»։

«Մեր եղբայրությանը համահունչ՝ էլ ավելի կխորանա մեր համագործակցությունը բոլոր բնագավառներում՝ առևտրից մինչև էներգետիկ, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ», - եզրափակել է Թուրքիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել