Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը՝ նշելով, որ հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
ՀՀ ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ քննարկումները նախատեսվում են հունիսի 12-ին քաղաք Վաշինգտոնում:
comment.count (0)