«Ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994թ․ պատերազմի ժամանակ»․ ՀՀ նախագահը Կատարի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի իրավիճակը
13:08 - 26 մայիսի, 2023

«Ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994թ․ պատերազմի ժամանակ»․ ՀՀ նախագահը Կատարի հայ համայնքին է ներկայացրել Հայաստանի իրավիճակը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։

«Հիմա մենք ունենք մեծ մարտահրավերներ, և փորձում ենք այդ մարտահրավերները լուծել։ Ասեմ ձեզ, որ հեշտ չէ, բարդ է։ Բարդ է այն պատճառով, որովհետև տարիներ շարունակ մեր պատկերացումները՝ Հայաստանի ապագայի հետ կապված, այլ են եղել, և շատ դեպքերում մենք չենք ուզել այդ ապագան մինչև վերջ պատկերացնել և ձևակերպել, թե ինչպես կլինի այն, թողել ենք, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ժամանակի ընթացքում ինքնուրույն լուծվելուն, կամ ասել ենք՝ ապագայում նոր սերունդ թող գա, թեղ հարցը լուծի»,- նշել է նա։ 

Խաչատուրյանի խոսքով, սակայն, պարզվում է՝ ժամանակը սահմանափակ է, և ժամանակի ընթացքում այնպիսի նոր խնդիրներ են առաջանում, որ չէի էլ կարող կանխատեսել․ «Այն, ինչ տեղի ունեցավ 2020թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ, որը կանխատեսելի էր դեռևս 1991 թվականին կամ 90 թվականին, երբ մենք սկսեցինք Ադրբեջանի հետ մեր խնդիրները փորձել լուծել պատերազմի միջոցով, շատ տեսանելի էր, որ էդպիսի մի իրավիճակ լինելու է։ Բայց մենք չէինք ցանկանում առերեսվել այդ խնդրի հետ»։

ՀՀ նախագահը հայտնեց, որ ավելի հեշտ էր հայ ժողովրդին ներկայացնել, որ մենք հաղթել ենք 1994 թվականի պատերազմի ժամանակ․ «[Ասել՝] մայիսին կնքել էինք (խաղաղության չասեմ, որովհետև դա խաղաղության չէր), պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիր, հետո ասենք կգա ժամանակ, կլուծենք։ 20 և ավելի տարի բանակցային, այսպես կոչված, գործընթացի մեջ էինք։ Այդ բանակցային գործընթացի ժամանակ էլի ճշմարտության հետ չէին ուզում առերեսվել, որովհետև պարզ էր՝ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի։ Եվ մենք փորձում ենք այսօրվա իրավիճակում որպես Հայաստան պետություն արդեն նաև Հայաստանի անվտանգության հարցը լուծել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել