ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը |armenpress.am|
18:01 - 16 մայիսի, 2023

ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ հրապարակումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է Իտալիայում առգրավված 2,7 տոննա կոկաինի վերաբերյալ մամուլում առկա հրապարակումը։

«Արմենպրես»-ի հարցման ի պատասխան այս մասին ասացին  Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը և մաքսավորներն ավելի քան 2,7 տոննա բարձր մաքրության կոկաին են առգրավել Ջոյա Տաուրո նավահանգստում։  Նշվում է, որ  թմրանյութը թաքցվել է 78 տոննա բանան տեղափոխող սառնարանային երկու կոնտեյներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել