ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 5% տնտեսական աճ է կանխատեսում 2023 թվականին
 |hetq.am|
15:49 - 16 մայիսի, 2023

ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 5% տնտեսական աճ է կանխատեսում 2023 թվականին |hetq.am|

hetq.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2023 և 2024 թվականներին կկազմի 5%։

Կառույցն այսօր` մայիսի 16-ին, հրապարակել է «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» զեկույցը։ 

Փետրվարին արված կանխատեսումների համեմատ՝ այս անգամ Հայաստանի 2023 թվականի տնտեսական աճի ցուցանիշը բարձրացվել է 1 տոկոսային կետով, իսկ 2024-ինը՝ 0.2 տոկոսային կետով։

Զեկույցում հիշեցվում է, որ 2022 թվականին Հայաստանում գրանցվել է 14.2% տնտեսական աճ։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 7.8% աճ, իսկ ծառայությունների ոլորտում՝ 28.2%: Կրկնապատկվել է շինարարության և առևտրի աճը։

Ծառայությունների ոլորտը շահել է ոչ ռեզիդենտների պահանջարկի աննախադեպ աճի արդյունքում։ Խոսքը ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան ժամանած ռուսաստանցիների մասին է։ Նրանք մեծ պահանջարկ են ստեղծել հաղորդակցության, զբոսաշրջության, ֆինանսների և ծառայությունների այլ ոլորտներում։

Միևնույն ժամանակ, արտասահմանից դրամական ներհոսքն է մի քանի անգամ աճել։ 2021 թվականի համեմատ տրանսֆերտներն ավելացել են 2.5 անգամ: 

ՎԶԵԲ-ի մասնագետների գնահատմամբ՝ այս տարվա երկրորդ կեսից տնտեսական աճն ավելի դանդաղ տեմպեր կգրանցի, քան տարեսկզբին։

Գնահատվում է, որ նախորդ տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության խստացումը նպաստել է, որ գնաճի տեմպը նվազի։ 2023 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գնաճը կազմել է 5.4%:

2020 թվականի անկումից հետո Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել (տես՝ աղյուսակում Հայաստանի առաջին երեք ցուցանիշը՝ Actual բաժնում)։ Մյուս երեք ցուցանիշը կանխատեսումներն են (Forecast), հաջորդող երկուսը՝ կանխատեսումների փոփոխությունները փետրվարի համեմատ։

Ըստ կանխատեսումների՝ հարևան Վրաստանում ևս 5% տնտեսական աճ է սպասվում: Ադրբեջանի համար կանխատեսվում է 2.5% տնտեսական աճ, Ուկրաինայի համար՝ 1% աճ, իսկ Ռուսաստանում ՝ 1.5% անկում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել