Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ զրահամեքենաներ և AMX-10RC տանկեր
 |hetq.am|
17:20 - 15 մայիսի, 2023

Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի տասնյակ զրահամեքենաներ և AMX-10RC տանկեր |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել Փարիզում։ Դրանից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Ռազմական աջակցությունը, որը պատերազմի սկզբից ցուցաբերվում է Ֆրանսիայի կողմից, որ Ուկրաինան կարողանա պաշտպանել իրեն, շարունակվում է և նախապատրաստվում են նոր մատակարարումներ, որպեսզի մշտապես հաշվի առնվեն Ուկրաինայի հրատապ և անհետաձգելի կարիքները՝ իր պաշտպանունակության ամրապնդման գործում»,- ասված է հայտարարության մեջ։

Հանդիպման արդյունքներով՝ Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան առաջիկա շաբաթներին ուկրաինական մի քանի գումարտակներ կհամալրի տասնյակ զրահամեքենաներով և թեթև տանկերով, այդ թվում՝ AMX-10RC-ներով։

Ֆրանսիան նաև խոստացել է, որ կշարունակի քաղաքական, ֆինանսական, մարդասիրական և ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Կողմերը նաև հայտարարել են, որ «համաձայն են Ռուսաստանի վրա նոր պատժամիջոցների միջև հավաքական ճնշման ուժեղացման անհրաժեշտության հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել