Ադրբեջանցի դիվանագետներին վտարել են՝ ի պատասխան իրանցի դիվանագետների վտարմանը․ Իրանի ԱԳՆ |news.am|
17:33 - 08 մայիսի, 2023

Ադրբեջանցի դիվանագետներին վտարել են՝ ի պատասխան իրանցի դիվանագետների վտարմանը․ Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Ադրբեջանցի չորս դիվանագետներ վտարելվել են Իրանից՝ ի պատասխան Բաքվի կողմից իրանցի դիվանագետների վտարմանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ պատասխանելով Իրանից չորս ադրբեջանցի դիվանագետների վտարման մասին հարցին։ Նա հաստատել է այս լուրը՝ ասելով, որ դա պատասխան է չորս իրանցի դիվանագետների վտարմանն առնչությամբ Ադրբեջանի «ապակառուցողական գործողություններին», հայտնում է IRNA-ն։

«Մենք միշտ հստակ եւ թափանցիկ արտահայտել ենք մեր տեսակետները Ադրբեջանի Հանրապետության հետ հարաբերությունների վերաբերյալ»,- ասել է նա՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին։

«Երկու երկրների հարաբերությունները ամուր են, եւ մենք չպետք է ձեռնարկենք որեւէ գործողություն, որը չի բխում երկու երկրների շահերից, այլ այն կողմերի շահերից, ովքեր ցանկանում են վնասել այդ հարաբերություններին»,- հավելել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել