Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել. Ադրբեջանի ԱԳՆ
 |factor.am|
15:02 - 05 մայիսի, 2023

Թեհրանն ադրբեջանցի 4 դիվանագետի անցանկալի անձ է հայտարարել. Ադրբեջանի ԱԳՆ |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում  ակտիվորեն տարածվող  տեղեկությունը, որ Թեհրանը Իրանում գտնվող ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել։

  Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը անցանկալի անձ է հայտարարել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության 4 աշխատակցի։ Դա տեղի է ունեցել Բաքվի կողմից իրանցի դիվանագետներին անցանկալի անձ ճանաչելուց հետո։

«Ադրբեջանի քայլից օրեր անց առանց որևէ հիմքի՝ հիմնվելով միայն փոխադարձության սկզբունքի վրա, Իրանը անցանկալի անձ է հայտարարել Իրանում դեռ հունվարին տարհանված մեր երկրի դեսպանատան 2 և գլխավոր հյուպատոսության 2 աշխատակցի։ Մեր երկրի դեմ արված այդ քայլը վնասում է երկկողմ հարաբերություններին, որոնցում կան մի շարք խնդիրներ»,-ասել է Հաջիզադեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բաքուն Իրանի դեսպանատան 4 աշխակցի անցանկալի անձ էր հայտարարել ու 48 ժամ տվել Ադրբեջանի տարածքը լքելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել