Չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում. Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման խոչընդոտների մասին
 |1lurer.am|
21:23 - 04 մայիսի, 2023

Չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում. Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման խոչընդոտների մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ առկա խնդիրները բանակցություններով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց տվյալ պահին պայմանագիր ստորագրելու հիմնական խոչընդոտները: «Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է. անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակում: Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները, և վերջապես, չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Մենք շարունակում ենք մեր ջանքերը նշված բոլոր ոլորտներում հաջողության հասնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել