Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը ներառվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային անցակետերի ցանկում
16:37 - 04 մայիսի, 2023

Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը ներառվել է Ադրբեջանի պետական ​​սահմանային անցակետերի ցանկում

Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը ներառել է Ադրբեջանի պետական ​​սահմանային անցակետերի ցանկում։

Համապատասխան որոշումն ընդունել է Ադրբեջանի նախարարների կաբինետը։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում, այնտեղ անցակետ տեղադրել։

Ապօրինի անցակետի տեղադրումից հետո 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակած «էկոակտիվիստներ»-ը հայտարարեցին, որ ժամանակավորապես դադարեցնում են իրենց ակցիան՝ հաշվի առնելով, որ «ապրիլի 23-ից պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին և, ըստ այդմ, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել»։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել