9 տարի առաջ որդուն կորցրած մայրը Վլադիմիր Գասպարյանից պարզաբանում պահանջեց
 |factor.am|
15:34 - 03 մայիսի, 2023

9 տարի առաջ որդուն կորցրած մայրը Վլադիմիր Գասպարյանից պարզաբանում պահանջեց |factor.am|

factor.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստից առաջ նրան մոտեցավ 9 տարի առաջ սպանված Արտյոմ Ադանալյանի մայրը՝ փորձելով որդու սպանության հետ կապված պարզաբանումներ ստանալ։

«Ձեր պաշտոնավարման ընթացքում»,- փորձում էր խոսել կինը, երբ Գասպարյանը սկսեց բղավել, որ հարցերի չի պատախանելու։

«Վե՛րջ, վսյո՛» բացականչեց Գասպարյանը, սակայն կինը չլռեց։ «Ձեր պաշտոնավարման ընթացքում ոստիկանները որդուս են սպանել»,- շարունակեց կինը։

Գասպարյանի մտերիմները հիշեցրին վերջինիս առողջական խնդիրների մասին, որին ի պատասխան Ռուզաննա Ադանայանն ասաց՝ «Ուզում եք իմ առողջական վիճա՞կն էլ վատանա։ Նրա պաշտոնավարման ժամանակ իմ որդուն են սպանել, հասկանո՞ւմ եք»,- ասաց կինը, որից հետո Գասպարյանը հետաքրքրվեց գործի մանրամասներով ու ասաց, թե չի հիշում։

Նշենք, որ Ադանալյանի որդու սպանության դեպքը Գյումրիում է եղել։ Արդեն շուրջ 8 տարի է՝ քննվում է դատարանում։ Ադանլալյանի խոսքով՝ արդեն 5-րդ դատավորն է փոխվել այս գործով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել