«Դավայ, գնացեք հա՞ ըստեղից». Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին
15:24 - 03 մայիսի, 2023

«Դավայ, գնացեք հա՞ ըստեղից». Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով սակայն մերժեց պատասխանել։

Լրագրողի դիտարկմանը, որ իրեն շատ բաներում են մեղադրում, Գասպարյանը ասաց․ «Գլուխները պատին են տալիս: Դավայ, գնացեք, հա՞ ըստեղից: Ձեզ էլ մեղադրում են անկապ հարցեր տալու համար: Վսյո, գնացեք, թողեք ես անցնեմ։ Դուք էլ Ձեր...»։

Նշենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 79-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Հիշեցնենք` ՀՔԾ–ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել