Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան
12:16 - 28 ապրիլի, 2023

Նիդերլանդները ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների կառավարությանը և բարեկամ ժողովրդին Նիդերլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Նիդերլանդների Թագավորին քաջառողջություն, իսկ Նիդերլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Իր խոսքում փոխվարչապետն ընդգծել է նաև, որ Նիդերլանդները Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկն է, և պետք է երկուստեք ջանքեր գործադրել հայ-նիդերլանդական առևտրատնտեսական համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել