ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Աղավնաձոր-Արենի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 760 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
16:36 - 23 հունվարի, 2021
Լարսը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը կրկին փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Եղեգնաձոր-Ելփին ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ռուսական կողմում կա 760 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
10:47 - 23 հունվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է բոլոր ավտոմեքենաների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է բոլոր ավտոմեքենաների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին և Կոտայքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ հունվարի 22-ի ժամը 16։30-ից Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար, իսկ ռուսական կողմում կան կուտակված բեռնատար ավտոմեքենաներ: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:13 - 22 հունվարի, 2021
Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ

 Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: ԱԱյս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, հույս հայտնել, որ երկուստեք ջանքերով կկարողանան նպաստել երկու երկրների գործընկեր կառույցների միջև գործող կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունների հնարավորությունների և կառուցվածքային առանձնահատկությունների վերաբերյալ: Դեսպանն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հայ-բելառուսական հարաբերությունները նաև այս ոլորտում նոր մակարդակի վրա դրվեն: Արտակարգ իրավիճակների նախարարն իր հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով:  
16:47 - 22 հունվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Չարենցավան և Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Չարենցավան և Աբովյան քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Կոտայքի մարզի Չարենցավան և Աբովյան քաղաքներում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
09:17 - 22 հունվարի, 2021
Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում, Ապարանի տարածաշրջանում բուք է

Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում, Ապարանի տարածաշրջանում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:32 - 21 հունվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է․ «Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին, Սարավան-Զանգեր ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Գորիս-Շուռնուխ, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են։ Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքների, Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:  
23:00 - 20 հունվարի, 2021
Քաղպաշտպանության հարցերը՝ ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում

Քաղպաշտպանության հարցերը՝ ԱԻ նախարարի ուշադրության կենտրոնում

Արարատի մարզում 9 նոր շչակ է տեղադրվել, վերանորոգվել է 42-ը: Բնակչության ազդարարումն իրականացվում է լոկալ սկզբունքով: Համաձայն հաշվարկների՝ մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա: 2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է ավելացնել էլեկտրաշչակների թիվը: Այս մասին զեկուցել է Արարատի մարզային փրկարարական վարչության պետը՝ մարզպետարանում կայացած նիստի ընթացքում՝ ամփոփելով նախորդ տարվա կատարված աշխատանքները: Արարատի մարզային Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ 2020 թվականին անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մարզային փրկարարական վարչությունը մարզպետարանի քաղաքաշինության վարչության և քաղաքային համայնքների ներկայացուցիչների հետ ուսումնասիրել և ճշգրտել է պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման հաշվարկները, գրանցել առկա խնդիրները, իրականացվել են նկուղների մաքրման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման գործողություններին, վերացնել թերությունները: Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Արարատի մարզպետը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները: Նախարարը հորդորել է անցնել գործնական քայլերի, լինել հետևողական, որպեսզի կարողանան քաղպաշտպանության ոլորտում դրական տեղաշարժեր գրանցել:
20:45 - 20 հունվարի, 2021
Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր

Արմեն Փամբուխչյանը և Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդը քննարկել են համագործակցության ծրագրեր

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ներքին անվտանգության կցորդ Էրվե Ժամենի հետ, ով ճանաչողական այցով առաջին անգամ այցելել է Հայաստան: Երկուստեք մեծ գոհունակությամբ խոսելով հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակականության մասին, ընդգծել են ներկա իրավիճակում նոր ծրագրերի մշակման կարևորություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Քննարկվել են ականազերծման, անտառային հրդեհների դեմ պայքարի, բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման, հոգեբանական աջակցության և աղետների բժշկության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Փոխնախարար Փամբուխչյանն ուշադրություն է հրավիրել նաև տարբեր բնական աղետների և տեխնածին վտանգների օջախների մոնիթորինգի համար անօդաչու թռչող սարքերի կիրառման, GPS համակարգով արբանյակային երկրադինամիկական հետազոտությունների անհրաժեշտության վրա: Հանդիպման արդյունքում, պարոն Ժամենը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել բարձրացված խնդիրների շուրջ կոնկրետ ծրագրերի մշակման, դրանց իրականացման համար ֆինանսավորման աղբյուրների բացահայտման ուղղությամբ:
15:13 - 19 հունվարի, 2021
ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

ՀՀ ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում՝ նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց

Հունվարի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հանրապետության տարածքում՝ hունվարի 19-ի ցերեկը, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ, 19-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-22-ն աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Երևան քաղաքում՝ hունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
14:11 - 19 հունվարի, 2021
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Գեղարքունիքի բոլոր ճանապարհներին մերկասառույց է

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Գեղարքունիքի բոլոր ճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-ին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց), Կոտայքի մարզում (բացի Եղվարդ քաղաքից), Արարատի մարզի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
09:13 - 19 հունվարի, 2021