Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. Բայդեն
 |1lurer.am|

ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ այն պատկերացումը, թե նավթագազային ընկերությունները նավթի ծավալներն ավելացնելու կարիք չունեն, չի համապատասխանում իրականությանը: «Պետք է ինչ-որ բան հորինել, որի շնորհիվ նրանք կկարողանան ավելացնել վերամշակման ծավալները, ընդ որում՝ չհրաժարվելով էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելուց»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը: Բայդենը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կվերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև տոկունության մրցակցության, և ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է պատրաստ լինեն կրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները: Անդրադառնալով ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից չինական մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացման հնարավորությանը՝ Բայդենը տեղեկացրել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
11:23 - 22 հունիսի, 2022
Բայդենը Զելենսկիին ասել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին |tert.am|

Բայդենը Զելենսկիին ասել է Ուկրաինային 1 միլիարդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին ասել է Կիևին 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ Նա նշել է, որ Զելենսկու հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունը։ Սպիտակ տան հաղորդմամբ Բայդենը վերահաստատել է․ «ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային, քանի որ երկիրը պաշտպանում է իր ժողովրդավարական համակարգը և պահպանում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։ «Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին՝ Ուկրաինայում մարդկանց օգնելու համար, ներառյալ խմելու ջուր, առաջին անհրաժեշտության դեղեր և դեղամիջոցներ, սնունդ, ապաստան և կանխիկ գումար, որպեսզի ընտանիքները գնեն այն, ինչ իրենց պետք է», - ասել է Բայդենը:
21:58 - 15 հունիսի, 2022
 Բայդենը երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների նկատմամբ

 |armenpress.am|

Բայդենը երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկարացրել Է պատժամիջոցների ռեժիմը Բելառուսի իշխանությունների նկատմամբ: «Բելառուսի կառավարության առանձին անդամների եւ այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը, ինչպես նաեւ բելառուսական ռեժիմի վնասակար գործունեությունն ու նախկինում արված չարաշահումները շարունակում են ոչ սովորական եւ չափազանց մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»,-ասվում Է Բայդենի կողմից ստորագրված հրամանագրի տեքստում, որը հրապարակում Է Սպիտակ տունը: «Ուստի ես որոշել եմ, որ անհրաժեշտ Է շարունակել արտակարգ դրությունը երկրում, որը Բելառուսի նկատմամբ հայտարարվել Է նախագահի 13405 հրամանագրով»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Բելառուսի դեմ ամերիկյան պատժամիջոցները սահմանվել են նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կողմից 2006 թվականին: 2006 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին հղված ուղերձում Բուշը կարգադրել Է սառեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ բելառուսցի ինը այլ բարձրաստիճան պաշտոնյանների ֆինանսական հաշվիները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելել Է նրանց հետ որեւԷ գործարք կատարել: Պատժամիջոցների սահմանման համար պատճառ են դարձել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնք ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ճանաչել են ոչ ժողովրդավարական: Ավելի ուշ, 2007-2008 թվականներին, Վաշինգտոնը տնտեսական բնույթի սահմանափակող միջոցներ Է մտցրել «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նկատմամբ: 2015 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը դադարեցրել Է պատժամիջոցները «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի եւ նրա հետ կապված նավթաքիմիական ճյուղի ութ ձեռնարկությունների նկատմամբ: 2020 թվականի հունիսի 11-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարացրել Է պատժամիջոցների գործողությունը բելառուսի մի շարք պաշտոնյաների նկատմամբ: Համապատասխան փաստաթղթում ասվել Է, որ «Բելառուսի կառավարության որոշակի անդամների եւ այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են ոչ սովորական եւ չափազանց մեծ սպառնալիք ստեղծել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար», տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
15:20 - 14 հունիսի, 2022
Սպիտակ տունը հաստատել է՝ Բայդենը կառաջադրվի 2024-ի նախագահական ընտրություններում
 |tert.am|

Սպիտակ տունը հաստատել է՝ Բայդենը կառաջադրվի 2024-ի նախագահական ընտրություններում |tert.am|

tert.am: Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հերքել է մտահոգություններն առ այն, որ նախագահ Ջո Բայդենի տարիքը կամ դիմացկունությունը կարող են մարտահրավեր հանդիսանալ նրա վերընտրման համար՝ ասելով. «Օ՜, Աստված իմ, նա Միացյալ Նահանգների նախագահն է, գիտե՞ք՝ ես նույնիսկ չեմ հասցնում հետևել նրան»:«Մենք հենց նոր վերադարձանք Նյու Մեքսիկոյից, նոր վերադարձանք Կալիֆոռնիայից... պարզապես նայեք նրա աշխատանքին և տեսեք, թե... ինչպես է նա մատուցում ամերիկյան հանրությանը»,- շարունակել է կինը:Ժան Պիերը հերքել է New York Times-ի հոդվածը, որում ԱՄՆ նախկին ղեկավար Բարաք Օբամայի նախկին գլխավոր ստրատեգ և CNN-ի քաղաքական մեկնաբան Դեյվիդ Աքսելռոդը Բայդենի տարիքն անվանել է «գլխավոր խնդիր» վերընտրվելու համար: Սպիտակ տան մամուլի քարտուղարը այդ տեսակետը «կեղծիք է» որակել:Կարին Ժան Պիերը նաև հաստատել է, որ Բայդենը մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել 2024 թվականին։
09:52 - 14 հունիսի, 2022
Բայդենը հայտարարել է, որ Զելենսկին չէր ցանկանում լսել ռուսական հնարավոր ներխուժման մասին. Ուկրաինայից հակադարձում են
 |hetq.am|

Բայդենը հայտարարել է, որ Զելենսկին չէր ցանկանում լսել ռուսական հնարավոր ներխուժման մասին. Ուկրաինայից հակադարձում են |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում էր ռուսական նախապատրաստվող ներխուժման մասին, սակայն նրանք ականջալուր չեղան դրանց։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։ «Ես գիտեի, որ մենք տվյալներ ունենք, որոնք հաստատում են, որ (Պուտինը) սահմանից պատրաստվում է մտնել այդ երկիր։ Որևէ կասկած չկար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «Զելենսկին չէր ուզում դա լսել»։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում այսպես է մեկնաբանել Բայդենի հայտարարությունը։ «Ուկրաինան պատերազմին պատրաստվում էր նախորդ տարվանից։ Նախատեսվող ներխուժման մասին տեղեկատվությունը փոխանցում էին ոչ միայն արևմտյան հետախուզությունը, այլև մեր: ԱՆհեթեթ է ինչ-որ բանում մեղադրել մի պետության, որն ավելի քան 100 օր լայնամասշտաբ պատերազմում արդյունավետորեն կռվում է առավել ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ, երբ գլխավոր երկրները չեն կարողացել կանգնեցնել ՌԴ միլիտարիստական ախորժակը՝ դրա մասին լավ իմանալով»,- գրել է Պոդոլյակը։   Առավել մանրամասն՝ hetq.am-ում
16:21 - 12 հունիսի, 2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են փակել իրենց դեսպանատները միմյանց տարածքում։ Սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը չէր ցանկանա նման քայլի դիմել։ «Կարող են, այդպիսի հավանականություն կա, - ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ - Թեև ես կարծում եմ, որ դա մեծ սխալ կլիներ»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան վարչակազմում հազիվ թե մեկը գտնվի, որ կողմ լինի դեսպանատան փակմանը։ «Ես կարող եմ միայն մեկ պատճառ պատկերացնել, թե ինչու ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել փակել իր դեսպանատունը․ դա կարող է լինել այն դեպքում, եթե դրա աշխատանքը շարունակելն անվտանգ չլինի», - հավելել է Սալիվանը։ Դեսպանը նշել է, որ նախկինում ռուսական կողմը հայտարարել է երկրների միջև հարաբերությունների խզման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակը կարող է նշանակել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների փակում, սակայն հույս է հայտնել, որ նման սցենար չի իրականացվի։ «Վստահեցնում եմ ձեզ, որ դա ԱՄՆ-ից չի բխում։ Նախագահ Բայդենն ու ԱՄՆ կառավարությունն այդպիսի մտադրություն չունեն։ Եվ մենք այժմ քիչ բան կարող ենք ավելացնել այս թեմային։ Մենք երեք ամիս գտնվում ենք, ինչպես ինձ է թվում, ամբողջությամբ փոփոխված փոխհարաբերությունների իրավիճակում», - ասել է նա։ Մարտի 21-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները երկկողմ հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում, և Մոսկվան վճռական և կոշտ պատասխան է տալու «Վաշինգտոնի թշնամական գործողություններին»։ Նորա Վանյան
15:22 - 06 հունիսի, 2022
Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը |armenpress.am|

Բայդենն ընդգծել է զենքի նկատմամբ վերահսկողության խստացման անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի Սահմանադրության Երկրորդ ուղղումը, որը երաշխավորում է հրազեն ունենալու իրավունքը, ինքնաբավություն չէ, եւ անհրաժեշտ է խստացնել դրա վերահսկողությունը: «Երկրորդ ուղղումն, ինչպես եւ բոլոր մյուս իրավունքները, ինքնաբավություն չէ»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ հունիսի 2-ի երեկոյան հանդես գալով Սպիտակ տնից համաքաղաքացիներին հղած հեռուստաուղերձով՝ վերջին ժամանակներս երկրում տեղի ունեցած զանգվածային հրաձգության դեպքերի առնչությամբ: Վկայակոչելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախկին դատավորներից մեկի կարծիքը՝ նախագահն ընդգծել է որ Երկրորդ ուղղումով երաշխավորվող իրավունքներն «անսահման չեն եւ երբեք այդպիսիք չեն եղել»: «Միշտ գոյություն են ունեցել այն բանի սահմանափակումներ, թե ինչ զենք կարելի է ունենալ Ամերիկայում: Օրինիակ՝ գնդացիրները դաշնային մակարդակով են կարգավորվում գրեթե 90 տարվա ընթացքում, բայց սա նախկինի պես ազատ երկիր է»,- նշել է Բայդենը: Նրա խոսքով՝ զենքի նկատմամբ վերահսկողության օրենսդրությունը խստացնելու կոչը չի նշանակում, թե «ինչ-որ մեկը կզրկվի իր իրավունքներից»: «Խոսքն այն մասին է, որ պաշտպանենք երեխաներին, պաշտպանենք ընտանիքները, պաշտպանենք ամբողջ հանրակցություններ: Խոսքը վերաբերում է դպրոց, մթերային խանութ, եկեղեցի գնալու եւ ըստ որում վիրավորված կամ սպանված չլինելու՝ մեր ազատությանը»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը: «Մենք պետք է արգելենք գրոհային զենքը եւ մեծ տարողության պահեստատուփերը: Իսկ եթե մենք չենք կարողանում արգելել գրոհային զենքը, ապա մենք պետք է բարձրացնենք տարիքը, որի դեպքում այն կարելի է գնել՝ 18 տարեկանից մինչեւ 21 տարեկան»,- հավելել է Բայդենը: Նա նաեւ կոչ է արել խստացնելու հրազեն պահելու կանոնները, ընդունելու օրենքներ, որոնք թույլ տան քաղաքացուն ժամանակավորապես զրկել զենք ունենալու իրավունքից, եթե դատարանը նրան ճանաչում է վտանգավոր շրջապատողների համար: Նախագահը նաեւ հայտարարել է այն օ՛րենքների փոփոխության անհրաժեշտւթյան մասին, որոնք ըստ էության զենք արտադրողներին պաշտպանում են նրանց դեմ դատական հայցեր հարուցելուց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:46 - 03 հունիսի, 2022
Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

Ռուսաստանը չի պատրաստվում նավթ վաճառել՝ ի վնաս իրեն․ Պեսկովը մեկնաբանել է Բայդենի հայտարարությունը

Ռուսաստանը նավթ չի վաճառելու՝ ի վնաս իրեն, եթե ինչ-որ տեղ պահանջարկը նվազում է, մի ուրիշ վայրում այն աճում է, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողները նրան խնդրել էին մեկնաբանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը, որը հնարավոր էր համարել, որ Եվրոպան կարող է շարունակել Ռուսաստանից գազ գնել, բայց ավելի ցածր գնով։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել էին նաև, թե արդյոք Կրեմլը նավթահումքի գների կրիտիկական նվազման ռիսկեր է տեսնում՝ արտաքին ճնշման պատճառով։ «Դա տնտեսության հարց է, բանն այն է, որ լոգիստիկ խնդիրները շարունվում են, ինչը բերում է համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման։ Այդ պատճառով էլ, ամեն դեպքում, ամեն ինչ կարգավորում է շուկան՝ չնայած նույնիսկ այն արհեստական դժվարություններին, որոնք առաջացնում են պատժամիջոցները», - ասել է Պեսկովը։ «Սակայն, բնականաբար, Ռուսաստանը ոչինչ չի վաճառելու՝ ի վնաս իրեն։ Ամեն դեպքում, երբ ինչ-որ տեղ պահանջարկը կրճատվում է, մեկ այլ տեղ ավելանում է, տեղի է ունենում հոսքերի վերաուղղում, առավել բարենպաստ պայմանների որոնում», - հավելել է նա Նորա Վանյան
15:22 - 02 հունիսի, 2022
G7-ի բոլոր երկրները հավանություն են տվել հաջորդ գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին |armenpress.am|

G7-ի բոլոր երկրները հավանություն են տվել հաջորդ գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին |armenpress.am|

armenpress.am: «Մեծ յոթնյակի» (G7) բոլոր երկրները հավանություն են տալիս հաջորդ գագաթնաժողովը Ճապոնիայի Հիրոսիմայում անցկացնելու գաղափարին: Մայիսի 23-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն: «Մենք նախապես ստացել ենք G7-ի բոլոր երկրների հավանությունը»,- նշել է նա: Ավելի վաղ եկող տարի «յոթնյակի» գագաթնաժողովը Հիրոսիմայում անցկացնելու մտադրության մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: Նա ընդգծել է, որ առաջիկա գագաթնաժողովի կարեւոր թեմա կդառնա միջուկային զենքի կիրառման սպառնալիքների անթյուլատրելիությունը: «Չկա ավելի հարմար վայր նման քննարկման համար, քան Հիրոսիման»,- հայտարարել է վարչապետը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը նույնպես հավանություն է տվել Կիսիդայի ընտրությանը: Հիրոսիմայի եւ Նագասակիի ատոմային ռմբակոծումներն իրականացվել են ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենավերջում: Դրանց պաշտոնական նպատակն է հարապարակվել Ճապոնիայի կայսրության կապիտուլացման արագացումը: Այդ գրոհները դարձել են մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակը: Միացյալ Նահանգնեը մինչեւ հիմա չի ընդունում իր բարոյական պատասխանատվությունը ատոմային ռմբակոծումների համար՝ դրանք արդարացնելով ռազմական անհրաժեշտությամբ: 2016 թվականին Հիրոսիմայում տեղի է ունեցել G7-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Նույն տարում քաղաք է ժամանել Բարաք Օբաման՝ դառնալով ԱՄՆ-ի առաջին գործող նախագահը, որն այցելել է Հիրոսիմա: Այնտեղ նա, մասնավորապես, եղել է Խաղաղության թանգարանում եւ հանդիպել ատոմային ռմբակոծումը տեսած ճապոնացիների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:26 - 23 մայիսի, 2022
Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ զինված ուժերը կպաշտպանեն Թայվանը․ Ջո Բայդեն |factor.am|

Չինաստանի ռազմական ներխուժման դեպքում ԱՄՆ զինված ուժերը կպաշտպանեն Թայվանը․ Ջո Բայդեն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ռազմական միջամտության կդիմի Թայվանը պաշտպանելու համար, եթե այն ենթարկվի Չինաստանի հարձակման, փոխանցում է The Guardian-ը։ Ելույթ ունենալով Տոկիոյում՝ Ճապոնիա կատարած այցի երկրորդ օրը, Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ի պատասխանատվությունը՝ պաշտպանելու ինքնավար կղզին, որը Չինաստանը համարում է անջատողական նահանգ, է՛լ «ավելի ուժեղացել է» Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Պարբերականը նշում է, որ սա վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի կողմից Թայվանին աջակցող ամենահզոր հայտարարություններից մեկն է։ «Իրավիճակը հետևյալն է՝ մենք համաձայնել ենք «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը, մենք հավատարիմ ենք դրան, և բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ քաղաքականության շրջանակում։ Բայց այն գաղափարը, որ Թայվանը հնարավոր է ուժով գրավել, ուղղակի տեղին չի լինի», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
14:21 - 23 մայիսի, 2022
«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022