ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. Բայդեն
 |1lurer.am|
11:23 - 22 հունիսի, 2022

ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները. Բայդեն |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ն պահանջում է մեծացնել նավթի վերամշակման ծավալները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրա խոսքով՝ այն պատկերացումը, թե նավթագազային ընկերությունները նավթի ծավալներն ավելացնելու կարիք չունեն, չի համապատասխանում իրականությանը:

«Պետք է ինչ-որ բան հորինել, որի շնորհիվ նրանք կկարողանան ավելացնել վերամշակման ծավալները, ընդ որում՝ չհրաժարվելով էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելուց»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Բայդենը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կվերածվի Ռուսաստանի և Արևմուտքի միջև տոկունության մրցակցության, և ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է պատրաստ լինեն կրել Մոսկվայի դեմ պատժամիջոցների բացասական հետևանքները:

Անդրադառնալով ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից չինական մի շարք ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի վերացման հնարավորությանը՝ Բայդենը տեղեկացրել է, որ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել