Սերգեյ Կոպիրկին

Սերգեյ Կոպիրկինը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 14-ին, ռուս դիվանագետ է։ 

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1985): Տիրապետում է անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1985 թվականից։
 
1985-1986 թվականներին՝ Կամերունում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1986-1988 թվականներին՝ Նիգերում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից:
1990-1994 թվականներին՝ Ռուանդայում ԽՍՀՄ/Ռուսաստանի դեսպանատան աշխատակից:
2000-2005 թվականներին՝ Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
2006-2011 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ:
2011-2018 թվականներին՝ Բրյուսելում (Բելգիա), ԵՄ-ում եւ Եվրոատոմում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ:
2018 թվականի ապրիլի 6-ից՝ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան։

Դիվանագիտական աստիճան
2-րդ դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2009 թվականի ապրիլի 13)
1-ին դասի արտակարգ եւ լիազոր դեսպանորդ (2017 թվականի փետրվարի 10)
ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ գերիների հարցին արագ լուծում տալու համար. դեսպան |armenpress.am|

ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ՝ գերիների հարցին արագ լուծում տալու համար. դեսպան |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար: Այս մասին ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում է, և որոշակի հաջողություններ են արձանագրվում: Վստահ եմ, որ հետագայում ամեն ինչ կարվի, որպեսզի այդ հարցն իսկապես լուծվի և հնարավորինս արագ լուծվի: Մեր դիրքորոշումը դուք գիտեք, ավելի տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափը: Արվում է հնարավոր ամեն ինչ, շփումների ժամանակ այդ հարցը կքննարկվի»,- ասաց Կոպիրկինը:
15:55 - 26 մարտի, 2021
Քննարկվում է Հայաստանում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության հաստատման հարցը. ՌԴ դեսպան |aysor.am|

Քննարկվում է Հայաստանում «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության հաստատման հարցը. ՌԴ դեսպան |aysor.am|

aysor.am: Ակտիվ աշխատանքներ են տարվում և հույս ունեմ, որ շատ շուտով «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կհասնի Հայաստան, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Այս հարցի ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք է տարվում։ Այն մոտենում է գործնական իրականացման փուլին։ Հույս ունեմ, որ բավականին արագ ժամանակներում հնարավոր կլինի իրականցնել մատակարարումները։ Համենայնդեպս, մենք՝ որպես դեսպանություն, ամեն կերպ աջակցում ենք դրան», - ասաց դեսպանը։ Ինչ վերաբերում է պատվաստանյութը Հայաստանում արտադրելու հնարավորություններին, դեսպանն ասաց, թե կա սերտ երկխոսություն ՀՀ առողջապահության նախարարության և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջև, որն էլ զբաղվում է պատվաստանյութի հարցով։ «Այս առումով որևէ հստակ տեղեկատվություն չունեմ, բայց գիտեմ, որ այս թեման իսկապես շատ ակտիվ քննարկվում է և հույս ունեմ, որ շատ շուտով պատվաստանյութը կհասնի Հայաստան։ Չնայած որ պատվաստանյութի մի խումբ անվճար արդեն մատակարարվել է Հայաստան ու արդեն կիրառվում է», - ասաց դեսպանը:
14:06 - 26 մարտի, 2021
Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան
 |1lurer.am|

Ինտեգրացիոն կապերի խորացումը բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից. ՌԴ դեսպան |1lurer.am|

1lurer.am: Մարտի 19-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները, որոնք Ռուսաստանը շատ թանկ է գնահատում, ռազմավարական դաշնակցային են, ինչն ամրապնդված է բոլոր ոլորտներում սերտ փոխգործակցությամբ և երկու ժողովուրդների միջև պատմական, հոգևոր և մշակութային խոր կապերի առկայությամբ: Անդրադառնալով Արցախում 2020 թվականի աշնան ողբերգական իրադարձություններին՝ դեսպան Կոպիրկինը նշել է Ռուսաստանի ղեկավարության ներդրումը ռազմական գործողությունների դադարեցման գործում, ներկայացրել տարածաշրջանում խաղաղ կյանքին վերադառնալու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած ջանքերը՝ ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը և լայնածավալ մարդասիրական օգնության ցուցաբերումը, խաղաղապահ զորախմբի եւ մարդասիրական արձագանքման միջազգային կենտրոնի գործունեությունը: Դիվանագիտական առաքելության ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ իրադարձությունները շատ հստակ ընդգծեցին ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը: Նա նաև նշել է եռակողմ աշխատանքային խմբի նշանակալի դերը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սոցիալ-տնտեսական զարգացման նախադրյալների ստեղծման և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման հարցերում: Նշելով երկու երկրների հասարակություններում առկա պահանջն ինտեգրացիոն կապերի խորացման հարցում, ինչպես ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում ՝ Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ այդ գործընթացն, անկասկած, բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների, նրանց զարգացման, անվտանգության, մշակութային և հոգևոր ինքնության պահպանման շահերից: Դեսպան Կոպիրկինը նման կարծիք հայտնել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած կլոր սեղանին՝ «Ռուս-հայկական ռազմավարական միության արդիական հարցերն արդի սպառնալիքների և մարտահրավերների համատեքստում» թեմայով, հայտնում է ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:  
21:10 - 19 մարտի, 2021
Ռուսաստանն օգնում է հայկական բանակի արդիականացմանը. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

Ռուսաստանն օգնում է հայկական բանակի արդիականացմանը. Սերգեյ Կոպիրկին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ռուսական կողմը պատրա՞ստ է արդյոք օգնել արդիականացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանել է. «Այն արդեն օգնում է»: Անդրադառնալով հայ ռազմագերիների թեմային՝ Կոպիրկինը հայտարարել է.   «Ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բարձր մակարդակով մշտական աշխատանք է տարվում, դա հեշտ գործընթաց չէ: Պարբերաբար տեղեկություններ են գալիս գերիների նոր խմբերի վերադարձի մասին: Մենք կցանկանայինք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենար «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով»: Ռուս դեսպանն ավելացրել է, որ տեղյակ չէ ռազմագերիների նոր խմբի վերադարձի մասին: Հարց է հնչել, որ անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն, թե իբր ադրբեջանական կողմի խնդրանքով Ռուսաստանի պատմության դասագրքերում շտկումներ են մտցվել, և դասագրքերից հանվել է «Արևելյան Հայաստան» ձևակերպումը (խոսքը 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին է. - խմբ.):  «Ես, ինչպես և դուք, կարող եմ հենվել ԶԼՄ-ների վրա, բնականաբար այդ աղբյուրները ես չեմ կարող մեկնաբանել: Այլ տեղեկություն չունեմ»,- նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:
14:11 - 23 փետրվարի, 2021
ՀՅԴ ներկայացուցիչները և ՌԴ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր

ՀՅԴ ներկայացուցիչները և ՌԴ դեսպանը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, ինչպես նաև Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության, Ադրբեջանից հայ գերիների վերադարձի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել նաև մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի:
20:31 - 17 փետրվարի, 2021
ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ համագործակցել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանդիպման ընթացքում երկկողմ դրական է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդի աշխատանքը, որոնք անհապաղ արձագանքում են հրատապ լուծում պահանջող հարցերին: Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել  հետագայում ևս արդյունավետ կերպով շարունակելու և զարգացնելու հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցությունը:  
17:19 - 09 փետրվարի, 2021
ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին


 |armenpress.am|

ՌԴ դեսպանն անդրադարձել է Հայաստանի նախագահների հետ հանդիպումներում քննարկված հարցերին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և Հայաստանի նախկին ղեկավարների հետ քննարկումների առանցքում եղել է ռուս-հայկական բարեկամությունը։ Այս մասին դեսպանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք խոսել ենք բոլոր արդիական հարցերի, այդ թվում՝ այն խնդիրների մասին, որոնք առաջացել են 2020 թվականի վերջին ողբերգական իրադարձություններից հետո: Խոսել ենք Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելության, հումանիտար աջակցության մասին»,- ասել է ՌԴ դեսպանը: Կոպիրկինն ընդգծել է, որ իր համար հետաքրքիր է եղել լսել գնահատականներ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ: ՌԴ դեսպանը հունվարի 25-ին հանդիպել էր Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, իսկ փետրվարի 4-ին՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
20:10 - 08 փետրվարի, 2021
Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում հայ գերիների վերադարձի հարցով. Կոպիրկին
 |shantnews.am|

Վլադիմիր Պուտինն անձամբ է զբաղվում հայ գերիների վերադարձի հարցով. Կոպիրկին |shantnews.am|

shantnews.am: Հայ ռազմագերիների հարցը առաջնայիններից մեկն է այն խնդիրների համալիրում, որոնք լուծվում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է Sputnik-ը։«Ես չեմ չափազանցնում, երբ ասում եմ, որ սա իսկապես առաջնային հարցերից մեկն է, որով զբաղվում են անձամբ մեր նախագահը, մեր արտգործնախարարը և պաշտպանության նախարարը»,- ասել է Կոպիրկինը։ ՌԴ դեսպանը նշել է, որ հարցը չի լուծվում այնքան արագ, որքան ցանկալի կլիներ, սակայն այդ ուղղությամբ գործադրվում են առավելագույն ջանքերը։ Կոպիրկինը նաև վստահություն է հայտնել, որ խնդիրն, ի վերջո, կլուծվի։ Բաքուն պաշտոնապես հաստատել է 57 հայ ռազմագերիների մասին տեղեկատվությունը, մինչդեռ հայկական կողմը հայտնում է Ադրբեջանում գերի պահվող ավելի քան 120 ռազմագերիների և քաղաքացիական անձանց մասին։
19:40 - 08 փետրվարի, 2021
Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները: Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ: Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում: Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են: «Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ  Ավանեսյանը: Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը:
17:48 - 03 փետրվարի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է մեր երկրում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման և թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք և վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաև ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
15:50 - 27 հունվարի, 2021