Հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է․ Սերգեյ Կոպիրկին |tert.am|
12:20 - 12 ապրիլի, 2021

Հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է․ Սերգեյ Կոպիրկին |tert.am|

tert.am: Ադրբեջանում մնացած հայ գերիների վերադարձը Ռուսաստանի համար առաջնահերթ խնդիրներից է։ Այս մասին «Մոսկվայի տանը» լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Գերիների խնդրի մասին խոսում են թե՛ մեր ղեկավարությունը, թե՛ խաղաղապահները։ Տարվում են աշխատանքներ, կա որոշակի առաջընթաց։ Գերիների հարցը Ռուսաստանի համար առաջնահերթ հարցերից է», - ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, որ գերիների հարցը արդեն լուծված է՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանն ասաց, որ ռուսական կողմը շարունակում է աշխատանքներ տանել գերիների վերադարձի ուղղությամբ։

Նա հաստատեց, որ գերիների վերադարձի ուղղությամբ շարունակելու է զբաղվել անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել