Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ, ինչը հակառակ էֆեկտն է տալիս․ հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն նման բան անելուց․ Ալեն Սիմոնյան

Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ, ինչը հակառակ էֆեկտն է տալիս․ հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն նման բան անելուց․ Ալեն Սիմոնյան

Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին։ Նրա պնդմամբ՝ Հայաստանը երբևիցե իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։ Լրագրողի դիտարկմանը, թե հաղորդման մասին է խոսքը, Սիմոնյանը նշեց, որ խոսքը նաև ԱԳՆ հայատրարաության մասին է, թե լավ պարողին ինչն է խանգարում, պրոպագանդայով զբաղվող հայտնի անձանց հայտարարությունները, վիրավորանքները։ «Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ, որը բավականին փոքր է, տեղեկացված է, ժողովրդավար է, հակառակ էֆեկտն է տալիս: Թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց», - նշեց ԱԺ նախագահը։
14:46 - 25 հոկտեմբերի, 2023
Մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ. Սիմոնյանը՝ «3+3» հարթակի մասին
 |armenpress.am|

Մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ. Սիմոնյանը՝ «3+3» հարթակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, և այս իմաստով «3+3» ձևաչափը երկրի համար կարևոր է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Վերջիվերջո մենք չենք կարող մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից դուրս մնալ: «3+3»-ը մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթաց է, որը մեր երկրի համար կարևոր է»,-ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական հարաբերությունները չե՞ն քննարկվելու այդ հարթակում, քանի որ այլ հարթակներում արդեն քննարկվում են՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Պետք չէ ասել, թե միանշանակ որևէ այլ տեղ չի քննարկվելու խաղաղությունը, տարածաշրջանի անվտանգությունը:Դա սխալ կլինի»: Ըստ նրա՝ տարածաշրջանի անվտանգությունը պետք է քննարկել նաև տարածաշրջանում: «Ես դեռ «3+3»-ը համարում եմ որպես սկսնակ ֆորմատ»,-ասաց ԱԺ նախագահը:
14:23 - 25 հոկտեմբերի, 2023
ՀՀ ԱԺ նախագահը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ՀՀ ԱԺ նախագահը Կորեայի Հանրապետության առևտրի նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունին: հանդիպմանը քննարկվել է օրենսդիր-գործադիր փոխգործակցության արդյունքում իրականացվող օրենսդրական բարեփոխումների ուղիղ ազդեցությունը մի շարք ոլորտների վրա: Կորեացի նախարարը նշել է, որ Հայաստանում է՝ կիսելու առևտրի, արդյունաբերության, արտադրության ոլորտների՝ իր երկրի լավագույն և հաջողված փորձը: Նա ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել Երևանում իր ունեցած հանդիպումների մանրամասները՝ նշելով, որ ակնկալում է ակտիվ փոխգործակցություն հայաստանյան իշխանության տարբեր ճյուղերի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, զրուցակիցները փոխադարձ կարևորել են երկու երկրների միջև հարաբերությունների համակողմանի զարգացումը: «Մենք հավատում ենք, որ դեռևս կա հսկայական չօգտագործված ներուժ քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, ինչպես նաև նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում գտնվող ԼՂ հայրենակիցների հումանիտար խնդիրներին առնչվող իրավիճակը՝ նշելով, որ այդ խնդիրների լուծումն այսօր ամենահրատապն է մեր երկրի համար: Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը:
20:32 - 24 հոկտեմբերի, 2023
ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել մեր կողմից. Ռոթը՝ Ալեն Սիմոնյանին

ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել մեր կողմից. Ռոթը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:   Գործընկերները կարևորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:   Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը և առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից:   Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի և իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ սկզբունքային և հասցեական ելույթի համար:   Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:
14:00 - 23 հոկտեմբերի, 2023
Կարեւոր է, որ Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար

Կարեւոր է, որ Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ՀՀ-ում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատար

  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու եւ ամրապնդելու հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունները՝ շեշտելով օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ նա շեշտել է, որ մեր երկիրը չի դադարում մեծ ջանքեր ներդնել տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու գործում: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավատարիմ մնալով 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ժամանակավոր հավատարմատարն ի պատասխան արձագանքել է, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար կարեւոր է, որպեսզի Արդրբեջանը եւս ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Անդրադարձ է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի հետագա ճակատագրին առնչվող մի շարք հարցերի՝ առաջնահերթություն դիտարկելով անվտանգությունն ու իրավունքների անվերապահ իրացումը: Խոսվել է Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ ձեռնարկելու հնարավորություններից: Յապ Ֆրեդերիքսն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ այն համարելով առաջնային եւ շատ կարեւոր քայլ: Նա նշել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակաբար աջակցել Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումներին:
16:05 - 13 հոկտեմբերի, 2023
Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը
 |armeniasputnik.am|

Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ ՀՀ ԱԺ–ում վարման կարգով հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Վերահաս վտանգի ժամանակ ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է։ Հիշեք սա։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու լծված են միայն քաղաքական մեղավորներ նշանակելով»,– ընդգծեց նա։ Հայկ Մամիջանյանին արագ պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Զարմանում եմ, որ առաջին թեզը ռուսերենով չասացիք։ Ձեզ ասել էին ռուսերով ասեք, չէ, ինչո՞ւ ռուսերենով չասացիք»,- հեգնեց ՀՀ ԱԺ նախագահը։ Երբ խորհրդարանն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։ Դահլիճում մնաց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նրա ելույթը իշխանական պատգամավորները համարեցին միակ կառուցողական և տարբերվող ելույթը` ի տարբերություն ընդդիմադիր մյուս պատգամավորների։
11:19 - 03 հոկտեմբերի, 2023
Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում ԼՂ-ով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում ԼՂ-ով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: «Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- հիշեցրել է ՀՀ ԱԺ նախագահը: Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Ֆինլանդիայի դեսպանն արձագանքել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը դժվար ճանապարհ է հաղթահարում եւ այս հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ ամիսներ շարունակ տեւած շրջափակումն ու բռնի տեղահանությունը նոնսենս են: Այս համատեքստում քննարկվել է Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
17:06 - 02 հոկտեմբերի, 2023
Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված եւս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ զտումների քաղաքականությունը: Նա բարձր է գնահատել սեպտեմբերի 28-ին Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի սկզբունքային ելույթը, որտեղ բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, կոչ է արվել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրներ: Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ եւ պատրաստ են հնարավորինս աջակցել: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն եւ խաղաղասիրությամբ եւս նման են, ուստի մեկը մյուսի ցավի հանդեպ առավել զգայուն են: Հանդիպմանը քննարկվել են նաեւ օրենսդիր մարմինների երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք կարեւորելով խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կարեւոր դերակատարությունը:  
14:53 - 02 հոկտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պորտուգալիայի խորհրդարանի ղեկավարին

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Պորտուգալիայի խորհրդարանի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում մեր երկրների միջեւ շփումների ակտիվացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից: Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին եւ ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրասատակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու եւ լուծումներ գտնելու հարցում: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան»,- ասվում է ԱԺ հաղորդագրությունում:
18:34 - 29 սեպտեմբերի, 2023
Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահն՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահն՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարին: Նա նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Էստոնիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Կողմերն ընդգծել են երկկողմ օրակարգում միջխորհրդարանական համագործակցությունը՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամական խմբերի նշանակալի դերը: ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ալեն Սիմոնյանն արժեւորել է Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի` մոտ ժամանակներում նախատեսված այցը՝ նշելով, որ մեր երկրի համար այս ծանր եւ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հարկավոր են նման այցերը: Քննարկվել են միջազգային խորհրդարանական համագործակցության հեռանկարները: «Իհարկե, չեմ կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվող մեր հայրենակիցների հարցին: Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով հարյուրավոր զոհեր եւ վիրավորներ ունենք: Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Էստոնացի գործընկերն այս հարցում կարեւորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն առաջնային է իրենց համար:
18:04 - 29 սեպտեմբերի, 2023
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ Ալեն Սիմոնյանին

Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները՝ համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն առայժմ սեփական ուժերով կարողանում է բավարարել փախստականների կարիքները, գուցե շուտով հարկավոր լինի նաեւ բարեկամ պետությունների օժանդակությունը: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. խաղաղ հարաբերությունների հաստատում, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իոաննիս Պլակիոտակիսը նշել է, որ Հունաստանը հանձնառու է միջազգային իրավունքի կիրարկմանը եւ առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ու պահանջելով միջանցքի շուտափույթ բացումը: Նա հավելել է, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված ամուր եւ բարեկամական հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության կարեւորության, բարձրաստիճան փոխայցեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի պաշտոնական այցով Հայաստան այցելելու մասին: Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը՝ երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:
15:16 - 29 սեպտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետևանքները: Ուկրաինացի գործընկերը կարևորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ: Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները: Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:
15:11 - 29 սեպտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ

Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ

Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին քիչ առաջ մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի իր ֆեյսբուքյան էջում: «Նրանք հանդես են եկել «Ամո՛թ Ադրբեջանին», «Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով: Երիտասարդները տևական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել և զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը»,- նշված է գրառման մեջ։
14:28 - 29 սեպտեմբերի, 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ Համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: «Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը` ամբողջությամբ. «Հարգելի' պարոն Ֆերգհեյլ, Հարգելի' պարոն Բատիմեր, պարոն Ֆոքս, տիկին Գլխավոր քարտուղար, Գործընկերնե'ր, տիկնա'յք եւ պարոնա'յք, Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ֆերգհեյլին, պարոն Բաթերին եւ մեր իռլանդացի ընկերներին իրենց ջերմ հյուրընկալության եւ այս միջոցառումը կազմակերպելու համար: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս համաժողովին եւ ելույթ ունենալ: Մենք խորապես գիտակցում ենք մեր անհանգիստ ժամանակը բնութագրող բազմաթիվ խնդիրների եւ սպառնալիքների խորությունը: Ինչպես ասել է իռլանդացի հայտնի գրող, քաղաքական գործիչ Ուիլիամ Յեյթսը` ամենուրեք արյուն է եւ բռնություն: Լիբերալիզմի եւ ներկայացուցչական ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները խորն են: Անհրաժեշտ են հուսալի լուծումներ: Պարտադիր չէ նայել Ուկրաինայի պատերազմից անդին` ուժի գործիքի միջոցով ամբողջ աշխարհում իշխանության ծարավը նկատելու համար: Այս հակաժողովրդավարական հետընթացը տեղի է ունենում ի վնաս մարդու իրավունքների եւ կտրուկ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում շարադրված հավաքական արժեքներին եւ իդեալներին: Մենք խորապես գիտակցում ենք այն առանցքային դերը, որը ժողովրդավարությունն ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդհանուր բարիքի խթանման գործում: Անկասկած, սա ամենաարդյունավետ համակարգն է քաղաքացիների վստահությունն իրենց կառավարությունների նկատմամբ ամրապնդելու եւ հասարակության կենսունակությունը բարձրացնելու համար: Քաղաքական կարգի հիմքերը խարխլող սպառնալիքների թվում են ավտոկրատ կառավարումը եւ չկայացած արդարությունը: Հայաստանը գիտի իրական ժողովրդավարության արժեքը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենսդրության կատարելագործման եւ կառավարման ոլորտի բարեփոխումների միջոցով ժողովրդավարության ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է: Ժողովրդավարական սկզբունքներին մեր հավատարմությունն ամենակարեւոր գործոնն էր, որը մեզ թույլ տվեց հաղթահարել 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ սանձազերծված 44-օրյա ավերիչ պատերազմի հետեւանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամը: Հայաստանում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ երաշխավորված եղանակով` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ եւ մշակել օրենսդրություն, որն ուղղված է եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրական իրավունքների ամրապնդմանը: Գործընկերնե'ր, խաղաղությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, եւ կառավարությունները, որոնք բախվում են գոյաբանական սպառնալիքների, հսկայական ճնշում են գործադրում` պահանջելով կատարել մանդատով շնորհված առաքելությունը, որի համար ընտրվել են: Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների: Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաեւ` մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա: Ադրբեջանն ատելության եւ այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով եւ ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ եւ թունավորել խաղաղ գործընթացը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առեւանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի: Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում: Գործընկերնե'ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը եւ խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա: Շնորհակալություն»:
10:52 - 29 սեպտեմբերի, 2023
Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հակամարտությունների լուծման հարցում իր ջանքերը ներդնելու պատրաստակամություն է հայտնել

Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հակամարտությունների լուծման հարցում իր ջանքերը ներդնելու պատրաստակամություն է հայտնել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Իռլանդիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Շոն Օ'Ֆերգհեյլին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանը, անչափ կարևորելով Հայաստանի և Իռլանդիայի խորհրդարանների միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը, հատուկ ընդգծել է ակտիվ համագործակցության հրամայականը: «Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը` հավելելով, որ Ադրբեջանն առաջնորդվում է անպատժելիության մոտեցմամբ: Իռլանդացի գործընկերը խիստ դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը: Ծավալուն քննարկումներ են ընթացել Հայաստան տեղափոխվող ԼՂ տեղահանված բնակչության կարիքների, իրավունքների և հետագա ճակատագրի շուրջ: Իռլանդացի գործընկերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի հետ սերտ կապեր հաստատելն անհրաժեշտություն է, և այն պետք է սկսել հենց միջխորհրդարանական հարաբերություններից: Նա խաղաղության հասնելու միակ ճանապարհ է համարել սեղանի շուրջ բանակցություններ վարելը՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում հակամարտությունների լուծման հարցում ներդնել իր ջանքերը: «Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք պետք է հաստատենք խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Իսկ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն և միջազգայնորեն երաշխավորվեն»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:
21:26 - 28 սեպտեմբերի, 2023