Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ, ինչը հակառակ էֆեկտն է տալիս․ հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն նման բան անելուց․ Ալեն Սիմոնյան
14:46 - 25 հոկտեմբերի, 2023

Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ, ինչը հակառակ էֆեկտն է տալիս․ հաջորդ անգամ թող երկու անգամ մտածեն նման բան անելուց․ Ալեն Սիմոնյան

Հայկական կողմը Ռուսաստանի նկատմամբ իրեն մշտապես պարկեշտ հռետորաբանության մեջ է պահել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին։

Նրա պնդմամբ՝ Հայաստանը երբևիցե իրեն ոչ դաշնակցային ու ոչ գործընկերային ձևով չի դրսևորել։

Լրագրողի դիտարկմանը, թե հաղորդման մասին է խոսքը, Սիմոնյանը նշեց, որ խոսքը նաև ԱԳՆ հայատրարաության մասին է, թե լավ պարողին ինչն է խանգարում, պրոպագանդայով զբաղվող հայտնի անձանց հայտարարությունները, վիրավորանքները։

«Ռուսաստանը փորձում է ինչ-որ բան անել, ինչը հայ հասարակության մեջ, որը բավականին փոքր է, տեղեկացված է, ժողովրդավար է, հակառակ էֆեկտն է տալիս: Թող հաջորդ անգամ երկու անգամ մտածեն նման բան անելուց», - նշեց ԱԺ նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել