ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են ինսուլտից մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
 |1lurer.am|

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են ինսուլտից մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Այցիս նպատակն է, որ տեղում հասկանանք` արդյոք կազմակերպման ընթացքում որևէ բաներ կա՞ն լրացնելու, ուղղումներ իրականացնելու: Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հենց առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ այստեղ կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն: Մեր թերապևտները, մանկաբույժները կիրականացնեն առաջնային կոնսուլտացիա: Ցավոք սրտի, բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում՝ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, քրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով: Մեզ համար շատ կարևոր է հենց առաջին կետին նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել: Բայց այս կետից հետո մենք գնահատման արդյունքում հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են արդեն հիվանդանոցային բուժօգնության: Ես այսօր առավոտն այցելեցի նաև Գորիսի ԲԿ, այնտեղից էլ առաջնակի հետազոտումներից հետո եթե կարիք կա, կտեղափոխենք Երևանի ԲԿ-ներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ անընդհատ հերթափոխով բուժաշխատողները կարողանում են բոլոր կարիք ունեցողներին առաջնակի բուժօգնություն տրամադրել, որոշակի դեղորայք տրամադրել, ցավազրկողներ: «Այստեղ են նաև շաքարային դիաբետով պացիենտներ, որոնք ունեն ինսուլինի կարիք: Մենք հենց այստեղ ինսուլինի բաժանման կետ ունենք և կարիքի դեպքում տրամադրում ենք առաջիկա օրերի համար»,- հայտնեց նախարարը: Անահիտ Ավանեսյանը կարևոր է համարում, որ մեր հայրենակիցներն իրենց առաջին բնակեցման տեղում պոլիկլինիկայի կամ ամբուլատորիաների դիմեն և այնտեղից շարունակեն իրենց բժշկական ծառայությունները ստանալը. թե՛ դեղորայքի, թե՛ ամբուլատոր ծառայություններ, և եթե հանկարծ կարիքը կա՝ արդեն հիվանդանոցային: Հանրապետության բուժհաստատություններում բուժում ստացողների թիվը փոփոխվում է: «Դրանք 60-70-ից ավելի են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Գորիսի ԲԿ-ում գտնվող երեխաներին, ապա նախարարը նշեց, որ այս պահին հոսք կա: «Մի քանի տասնյակ երեխաներ կան, և որոնք հետազոտվում են, գնահատվում է վիճակը, եթե հոսպիտալացման կարիք կա, հոսպիտալացնեն, եթե ոչ՝ ամբուլատոր բուժումը նշանակում են, դեղորայքը տալիս են, և արդեն նրանք շարունակում են իրենց ընթացքը դեպի կեցավայր: Ունենք նաև մի քանի ծանր վիճակում գտնվող պացիենտներ, ում տեղափոխումը կիրականացնենք երևանի ավելի մասնագիտացված կենտրոններ: Գորիսի ԲԿ-ի թիմը 24-ժամյա աշխատանք է իրականացնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: Խոսելով դեռևս ԼՂ-ում գտնվող մեր հայրենակիցների մասին՝ նա ասաց. «Այս պահին ավտոբուսների միջոցով կազմակերպվում է մեր այն հայրենակիցների տեղափոխումը, որոնք չունեն տրանսպորտային միջոց կամ խոցելի խմբերից են՝ ծերեր, հաշմանդամներ և նրանց տեղափոխումն այսօր իրականանցում ենք: Տեղափոխումներն ընթացքւի մեջ են: Այս պահին սանավիավիայի անհրաժեշտություն չկա»: ԼՂ-ում պայթյունից տուժածների առումով նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ. միայն այրվածքներով: «Հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է, և մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: Միասնական կերպով մենք ապահովում ենք նրանց հնարավոր բոլոր բուժօգնության համար անհրաժեշտ թե՛ դեղորայքը, թե՛ բժշկական նշանակության ապրանքներ: Բոլորիս միայն մաղթանքն է, որ օր առաջ ապաքինվեն: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու: Այդ ամբողջ ընթացքը մենք պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»,- ասաց նա: «Ցավոք սրտի, նման դեպքեր էլ կան»,- անդրադառնալով ԼՂ-ից ՀՀ ճանապարհին տեղի ունեցած մահվան դեպքերին՝ ասաց Ավանեսյանը: «Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Հիմա գիտեք, որ ընթացքը հասնելու Կոռնիձոր բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունենցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին ՝ խցանման մեջ և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը: «Մեր իշխանությունն այս պահին պատասխանատվություն է կրում այս ամբողջը կազմակերպելու՝ մեր բռնի տեղահանված հայրենակիցներին գրկաբաց և հոգատար ընդունելու: Գիտեք՝ Հայաստանն իր համեստ միջոցներով, որպես երկիր, համամատած այլ եվրոպական երկրների հետ, մի քանի օրվա ընթացքում 80 հազարից ավելի մեր հայրենակիցներին ընդունել է, կերակրել է, բուժսպասարկում և կեցավայրով ապահովել է»,- պատասխանելով իշխող թիմի քաղաքական պատասխանատվության մասին հարցին՝ ասաց Անահիտ Ավանեսյանը: 
12:54 - 29 սեպտեմբերի, 2023
Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար: Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը: «Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին: Մեր երկարաժամկետ համագործակցությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թե՛ հրատապ կարիքների լուծմանը, թե՛ հետագա ինտեգրմանը»: Օգնությունը կտրամադրվի ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին» և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին:
19:10 - 28 սեպտեմբերի, 2023
Այրվածքաբանության ազգային կենտրոնում 86 քաղաքացի բուժում է ստանում
 |armeniasputnik.am|

Այրվածքաբանության ազգային կենտրոնում 86 քաղաքացի բուժում է ստանում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում Արցախում բենզինի պահեստի պայթունից այրվածք ստացած 86 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։ «Բոլորն իդենտիֆիկացված են, նրանց անուն-ազգանունները գիտենք։ Ցավոք սրտի, մեծ մասը ծանր վիճակում են, կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ից ավելի հիվանդներ։ Վերակենդանացման բաժանմունքը մաքսիմալ ծանրաբեռնված է»,- նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով մասնագիտական ռեսուրսներին` նա ընդգծեց` բուժաշխատողների խնդիր այս պահին չունեն, կան նաև կամավորներ, որոնք օգնում են միջին բուժանձնակազմի, բուժքույրական կամ սանիտարական աշխատանքներ անելու առումով։ Կենտրոնում նաև աշխատում են արտերկրից ժամանած բժիշկներ, որոնք հայ գործընկերների հետ հավասար անում են ամեն հնարավոր բան` բուժառուների շուտափույթ ապաքինման համար։ «Այս պահին հիվանդների հոսքը սահմանափակել ենք, որովհետև ֆիզիկապես չենք հասցնում։ Ունենք միջին ծանրության վիճակում գտնվող բուժառուներ, որոնց արդեն կարողանում ենք տեղափոխել մաշկային բժիշկների մոտ։ Այսպիսով, այրվածքաբանների մոտ հնարավորություն է ստեղծվում արդեն այլ հիվանդների ընդունելու։ Այս պահին նաև սպասում ենք մեր հիվանդների՝ 5-7-րդ օրերի ընթացքում իրավիճակի փոփոխության։ Այդ շրջանում նրանց վիճակը կարող է կտրուկ վատանալ, և այս պահին մենք պատրաստ ենք դրան»,– ասաց Հովհաննիսյանը։ Նա շեշտեց` շատերի մոտ այրվածքները դեմքի շրջանում են, մի մասի մոտ էլ վերջույթների այրվածքներ են` գրեթե բոլորի ձեռքերը։ Բժիշկն ընդգծեց` դեպքեր կան, որ այրվածքների մակերեսն ավելի փոքր է, բայց ախտահարումը խորն է, և այս պարագայում վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ։ Անդրադառնալով Հայաստան ժամանած արտասահմանից բժիշկների մասին, Հովհաննիսյանը նշեց` Իսպանիայից Հայաստան է ժամանել 4 հոգանոց խումբ` ռեկոնստրուկտիվ վիրաբույժներ, վերակենդանացման մասնագետ, Մեծ Բրիտանիայից էլ` 1 ռեկոնստրուկտիվ վիրաբույժ։ Ինչ վերաբերում է հարազատներին` հիվանդանոցում նրանց հասցնում են միայն որոշ տվյալներ հայտնել, իսկ հատուկ սնունդը և հագուստն իրենք են տրամադրում, որպեսզի բուժառուները համապատասխանաբար շատ սպիտակուց ստանան, վիրակապելն էլ հեշտ լինի։
19:06 - 27 սեպտեմբերի, 2023
«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․ բողոքի ցույց
 |aravot.am|

«Արցախցիները գալիս են ծանր սթրեսներով, նրանց բնական կյանք վերադարձնելը տարիներ է տեւելու, պետք է կազմակերպել բժշկա-հոգեբանական աջակցություն»․ բողոքի ցույց |aravot.am|

aravot.am: Մի խումբ բուժաշխատողներ այսօր բողոքի ցույց էին անում առողջապահության նախարարության շենքի մոտ։ Նրանք նախարարությունից պահանջում են համակարգված աշխատել Արցախից բռնի տեղահանվածների հետ։ Ցույցի կազմակերպիչներից «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համանախագահ Ծաղիկ Վարդանյանն իր ելույթում հայտարարեց՝ պահանջում ենք միջոցառումներ ձեռնարկել այս ողբերգական իրավիճակում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելու համար․ «Առողջապահության նախարարության պաշտոնյաներ, առողջապահական ոլորտի պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնողներ, այս ողբերգական իրավիճակում պարտավոր եք առցանց տեղեկատվական շտեմարան ունենալ։ Դուք ձեզ գովում եք, թե էլեկտրոնային առողջապահություն ունեք, բարի եղեք այնպես արեք, որ տեղեկատվությունը մարդկանց համար լինի ամփոփ, չգնան այս ու այն կողմ։ Մեզ բազմաթիվ մարդիկ են դիմում։ Դուք պետք է թեժ գիծ ծառայությունը հզորացնեք եւ բուժօգնություն ստացողների վերաբերյալ հարազատներին տալ պատշաճ տեղեկատվություն։ Պահանջում ենք գնահատել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության հետ կապված առողջապահական բեռը եւ կազմակերպել խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, թերսնումով տառապող երեխաների շարունակական բուժօգնությունը։ Չմոռանանք, որ 9 ամիս այս երեխաները չգիտես ինչով են սնվել, չի կարելի քաոտիկ աշխատել»։ Նրանք պահանջում են կազմակերպել Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների էլեկտրոնային հաշվագրում եւ սկսել նրանց աշխատատեղեր առաջարկելու գործընթացը․ «Արցախից գալիս են բժիշկներ, բուժաշխատողներ, պետք է այս ռեսուրսն օգտագործվի, պետք է այս ամենը արվի համակարգված։ Ցույցի մասնակիցները կոչ արեցին դեղագործական եւ բժշկական կազմակերպություններին սատար կանգնել արցախցիներին։ Ցույցի դուրս եկած բուժաշխատողները պահանջում են, որպեսզի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպի բռնի տեղահանվածների հետազոտությունը, բուժսպասարկումն ու դեղորայքի տրամադրումը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո նրանք թերսնված են, խրոնիկ հիվանդությունների սրացումներով են։ Ցույցի դուրս եկած բուժաշխատողները պահանջում են, որպեսզի առողջապահության նախարարությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպի բռնի տեղահանվածների հետազոտությունը, բուժսպասարկումն ու դեղորայքի տրամադրումը, քանի որ երկարատեւ շրջափակումից հետո նրանք թերսնված են, խրոնիկ հիվանդությունների սրացումներով են։ «Հանկարծ չստացվի այնպես, որ այս մարդիկ բյուրոկրատական քաշքշուկի մեջ ընկնեն, հերթագրվեն, թղթեր ուզեն։ Դիմում ենք սոցապ նախարարությանը՝ տվեք նրանց կարգավիճակ, Արցախի մեր քույրերին եւ եղբայրներին տվեք սոցիալական երաշխիքներ, որը կներառի ֆինանսական, հոգեբանական, եւ իրավական մի ամբողջ փաթեթ»։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:31 - 26 սեպտեմբերի, 2023
Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան. Ավանեսյանը՝ ԼՂ-ից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման մասին
 |1lurer.am|

Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան. Ավանեսյանը՝ ԼՂ-ից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման մասին |1lurer.am|

1lurer.am: v> Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն, որտեղ գտնվում են երեկվա պայթյունից վնասվածքներ ստացած արցախցիները:   «Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,- ասաց նախարարը:   Անահիտ Ավանեսյանը պատասխանեց Լեռնային Ղարաբաղից վիրավորների և պայթյունից տուժածների տեղափոխման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին:  
17:29 - 26 սեպտեմբերի, 2023
Կոռնիձորում և Գորիսում բուժական ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի․ ՀՀ ԱՆ

Կոռնիձորում և Գորիսում բուժական ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի․ ՀՀ ԱՆ

Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։  Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան): Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։ Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի: Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:
14:03 - 26 սեպտեմբերի, 2023
Պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան․ ՀՀ ԱՆ

Պայթյունի հետևանքով տուժած արցախցիներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան․ ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տեղափոխող առաջին ուղղաթիռը իջել է Սիսիան: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այնտեղից նրանք կտեղափոխվեն մայրաքաղաքի բժշկական կենտրոններ: Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ 290 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ, 7 հիվանդ մահացել է հիվանդանոցում, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։  Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ ՀՀ ԱՆ-ն այսօր հայտնել էր, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։  
11:50 - 26 սեպտեմբերի, 2023
Այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա․ ՀՀ ԱՆ

Այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման անհրաժեշտություն չկա․ ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրման գործընթացում այս պահին լրացուցիչ մասնագիտական ներուժի ներգրավման, ինչպես նաև դեղերի և բժշկական այլ պարագաների հավաքագրման, սեփական նախաձեռնություններով հանդես գալու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայնում են ՀՀ ԱՆ-ից։  «Միաժամանակ, հաշվի առնելով բուժաշխատողների կողմից մեծ դիմելությունն ու պատրաստակամությունը` ամբուլատոր բժշկական օգնություն իրականացնող թերապևտները, մանկաբույժները, ընտանեկան բժիշկները, հոգեբանները, այլ նեղ մասնագետներն ու բուժքույրերը կարող են դիմել առողջապահության նախարարություն: Ուղարկե՛ք մեզ էլեկտրոնային նամակ` նշելով անուն, ազգանուն, մասնագիտացում, կոնտակտային տվյալներ: Մասնագետների հայտագրումից հետո, ըստ կարիքի, կապ կհաստատենք: [email protected], Հեռախոս` 060808003/1505 Շնորհակալություն պատրաստակամության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
11:27 - 26 սեպտեմբերի, 2023