Զարուհի Բաթոյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ 

Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

2008թ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:

2012թ.՝ «Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության եւ հաշմանդամության ինստիտուտը (WILD)» (Օրեգոն, ԱՄՆ):

1999-2017թթ.՝ աշխատել է «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր եւ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու: 2012-2018թթ.՝ «Զարտպրինտ»ՍՊԸ տնօրեն: Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ՝ համագործակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության, «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «ՕՔՍՖԱՄ» բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ այլ կազմակերպությունների հետ: 2018-2019թթ. եղել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2019-2020թթ.՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

2014-2018թթ. եղել է «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ: 2013-2017թթ.՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ: 2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Զարուհի Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը

Զարուհի Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության և կառավարության անդամներ։ Օրակարգում ներկայացվել և քննարկվել են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի դրույթները և այլն։ «Կարծում եմ՝ այսօր քան երբևէ, մեզանից ակնկալիքները մեծ են Հայաստանում։ Գիտեք, որ նոր կառավարությունը կարևորում է աշխատանքի խրախուսումը, և դա չի տեսնում առանց աշխատանքային իրավունքների պաշտպանության։ Այս իմաստով լուրջ անելիք ունենք՝ ավելի մեծ շեշտադրում անելու աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների պահպանման և, իհարկե, բոլոր գործընթացները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որովհետև ես վստահ եմ, որ մեր պրակտիկան իրականում շատ ավելի լավն է, քան արտահայտված է իրավական ակտերում»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարար Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը, և շեշտել, որ կառավարությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որպեսզի այդ սոցիալական գործընկերությունը կայանա հնարավորինս ազատ, անկախ և անկաշկանդ միջավայրում։ Նախարարը նաև խրախուսել է գործընկերների նախաձեռնողականությունն ու առաջարկներ ներկայացնելու պատրաստակամությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը. «Բավականին մեծ աշխատանքներ կատարելուց հետո, մայիսի 14-ին պատրաստվում ենք ստորագրել «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագիրը, որը մեծ համագործակցության շրջանակներ է բացելու Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ»,- ասել է պարոն Սարգսյանը։ Նա ներկայացրել է ծրագրի գերակայությունները և սպասվող արդյունքները, որոնք մշակվել են երեք կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Ըստ այդմ, ենթադրվում է կատարելագործել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմները, բարելավել զբաղվածության քաղաքականությունն ու ամրապնդել սոցիալական երկխոսությունը և կոլեկտիվ բանակցությունները։
15:45 - 03 մայիսի, 2019
Մայիսի 14-ին ստորագրվելու է «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագիրը

Մայիսի 14-ին ստորագրվելու է «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագիրը

«Կարծում եմ՝ այսօր քան երբևէ, մեզանից ակնկալիքները մեծ են Հայաստանում։ Գիտեք, որ նոր կառավարությունը կարևորում է աշխատանքի խրախուսումը, և դա չի տեսնում առանց աշխատանքային իրավունքների պաշտպանության։ Այս իմաստով լուրջ անելիք ունենք՝ ավելի մեծ շեշտադրում անելու աշխատանքային իրավունքների, աշխատանքային պայմանների պահպանման և, իհարկե, բոլոր գործընթացները միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ, որովհետև ես վստահ եմ, որ մեր պրակտիկան իրականում շատ ավելի լավն է, քան արտահայտված է իրավական ակտերում»,- այս մասին նշել է նախարար Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստի ժամանակ: Նիստին մասնակցել են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների հանրապետական միության և կառավարության անդամներ։ Օրակարգում ներկայացվել և քննարկվել են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքները, «Արժանապատիվ աշխատանք» ծրագրի դրույթները և այլն։ Նախարար Բաթոյանը կարևորել է արհմիությունների և գործատուների միության միջև սերտ համագործակցությունը, և շեշտել, որ կառավարությունը պետք է ապահովի այնպիսի պայմաններ, որպեսզի այդ սոցիալական գործընկերությունը կայանա հնարավորինս ազատ, անկախ և անկաշկանդ միջավայրում։ Նախարարը նաև խրախուսել է գործընկերների նախաձեռնողականությունն ու առաջարկներ ներկայացնելու պատրաստակամությունը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրել է «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը. «Բավականին մեծ աշխատանքներ կատարելուց հետո, մայիսի 14-ին պատրաստվում ենք ստորագրել «Արժանապատիվ աշխատանք» քառամյա ազգային ծրագիրը, որը մեծ համագործակցության շրջանակներ է բացելու Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ»,- ասել է պարոն Սարգսյանը։ Նա ներկայացրել է ծրագրի գերակայությունները և սպասվող արդյունքները, որոնք մշակվել են երեք կողմերի հետ խորհրդակցությունների արդյունքում։ Ըստ այդմ, ենթադրվում է կատարելագործել աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող մեխանիզմները, բարելավել զբաղվածության քաղաքականությունն ու ամրապնդել սոցիալական երկխոսությունը և կոլեկտիվ բանակցությունները։
13:02 - 03 մայիսի, 2019
Կանխել երեխաների մուտքը մանկատներ. Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացնում նոր ծրագրերի վերաբերյալ |armenpress.am|

Կանխել երեխաների մուտքը մանկատներ. Զարուհի Բաթոյանը մանրամասներ է ներկայացնում նոր ծրագրերի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am։ Կանխարգելել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ, բարելավել որդեգրման կարգը, ուժեղացնել խնամատար ընտանիքների ինստիտուտները. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը  ներկայացրել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը: -Տիկին Բաթոյան, օրերս ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունների և «Բարի մամա» բարեգործական հասարակական կազմակերպության միջև: Ի՞նչը հիմք հանդիսացավ նման նախաձեռնության ու ինչի՞ն է այն ուղղված:   -Նախաձեռնության նպատակը առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելն է: Քանի որ մեր քաղաքականությունն ուղղված է հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացմանը, այսինքն՝ հաստատություններից երեխաներին դուրս բերելուն, հետևաբար մենք չենք կարող ուշադրություն չդարձնել կանխարգելման ծրագրերին: Երբ երեխան հայտնվում է մանկատանը, շատ ավելի դժվար է լինում վերադարձնել ընտանիք: Հետևաբար` կարևոր ենք համարում հենց սկզբից ընտանիքին աջակցություն ցուցաբերելը: -Մինչ կանխարգելման ծրագրերին անցնելը, ասացեք խնդրեմ, այդ խնդրի հետ կապված ինչպիսի՞ պատկեր ունենք, ըստ վիճակագրության, տարեկան քանի՞ այդպիսի դեպքի մասին է խոսքը: -Այսպիսի պատկեր ունենք: 2019 թվականի հունվարի դրությամբ պետական մանկատներում կա 600-ից ավելի երեխա, որից 300-ից ավելին հաշմանդամություն ունեցող է: Սա խոսում է այն մասին, որ երեխաներին ավելի հաճախ են հանձնում մանկատուն առողջական խնդրի պատճառով: Մյուս կողմից ունենք «Բարի մամա» կազմակերպության փորձը, որն իր գործունեության շնորհիվ 100-ից ավելի երեխայի մուտքը մանկատուն կանխել է: Եվ դա զուտ կամավորական աշխատանքի շնորհիվ՝ առանց որևէ պետական աջակցության, պետական ֆինանսավորման: Աջակցողները մեր քաղաքացիներն են իրենց կամավորության սկզբունքով: Ահա այդ աջակցության շնորհիվ հնարավոր է եղել մի մեծ խումբ երեխաների պահել ընտանիքում: Սա ցույց է տալիս, որ այսպիսի ծրագիր ունենալու դեպքում, հատկապես պետական աջակցությամբ, մենք կարող ենք լուրջ արդյունքների հասնել: «Բարի մամա» կազմակերպությունը, ձեր ասած խնդիրների ուղղությամբ, արդեն աշխատում է, նախարարության դերակատարումը ո՞րն է լինելու: Նախ նախարարությունը պետք է աստիճանաբար մեծացնի իր աջակցությունն ընտանիքներին, ընթացքում ավելացվի այն ծրագրերի թիվը, որոնք ուղղված են կանխարգելմանը: Այդպիսի ծրագիր նախարարությունն իրականացրել է Գյումրիում և Վանաձորում: Հիմա նախատեսում ենք այս ծառայությունները մրցութային կարգով պատվիրակել հասարակական կազմակերպություններին, որպեսզի Հայաստանի մյուս քաղաքներում ևս այդ ծրագիրն իրականացվի: Մյուս կողմից քանի որ «Բարի մամա» կազմակերպությունն ունի փորձ, մեր կողմից ճանաչվում է որպես գործընկեր և բարձրանում է նրա հանդեպ վստահությունը: Դրանից բացի, նաև ավելի համակարգված պետք է աշխատենք, իրենք ունենալու են «թեժ գիծ», որի միջոցով դիմելու են ընտանիքները: Մենք նաև համատեղ ծրագիր ենք իրականացնելու բուժաշխատողների սպասարկող անձնակազմի վերապատրաստումների համար, որոնք պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների, հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացման վրա և այլն: Վերապատրաստման ուղեցույցները պետք է մշակենք համատեղ: Ավելին՝ armenpress.am-ում
05:59 - 03 մայիսի, 2019
Քաղաքացու օրվա տոնակատարությունների համար ծախսերը խելամտության սահմաններում պետք է լինեն. Զարուհի Բաթոյան |news.am|

Քաղաքացու օրվա տոնակատարությունների համար ծախսերը խելամտության սահմաններում պետք է լինեն. Զարուհի Բաթոյան |news.am|

news.am: ՀՀ քաղաքացին արդեն իսկ այնպիսին է, ինչպիսին մենք ուզում ենք իրեն տեսնել։ Այս մասին ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այն, որ քաղաքացին ունի բարձր քաղաքացիական գիտակցություն, մեկ տարի առաջ արդեն իսկ ապացուցել է, իսկ այս օրը մենք նշանավորում ենք այդ արթնացումը, քաղաքացուն վերագտնելու առիթը։ Հույս ունեմ, որ այս տոնը տարեցտարի լուրջ արդյունքներ կգրանցի եւ լուրջ ներդրում կունենա քաղաքացիական գիտակցության բարձրացման վրա, քանի որ առանց քաղաքացու, որը ինքը պետք է որոշի իր ճակատագիրը եւ ինքն պետք է որոշի, թե ով լինի իր իշխանությունը, մենք չենք կարող ունենալ համերաշխ հասարակություն եւ ժողովրդական պետություն»,–ասաց նա։ Հարցին՝ որպես սոցիալական ոլորտի համար պատասխանատու նախարար չի կարծում, որ 124 միլիոնը պետք է ուղղվեր սոցիալական առաջնային խնդիրների լուծմանը, նա չհամաձայնեց. «Այսօր տարեց մարդիկ, մարդիկ, որոնք տարբեր սոցիալական խնդիրներ ունեն, երիտասարդներ են, որոնք էլի իրենց դժվարություններն ունեն, բայց ուրախ են, կարեւորում են այս օրը։ Կարծում եմ, որ այդ զգացողությունները շատ կարեւոր են, իսկ քննադատողները, որոնք պնդում են, թե այս օրը կարեւոր չէ, պետք է այս մարդկանցից հարցնեն։ Իհարկե, կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ մեր երկրում, բայց դրանք մեկ օրում չեն կարող լուծվել, նույնիսկ մի քանի տարվա ընթացքում հնարավոր չէ միանգամից լուծել, լուծելու դեպքում էլ միշտ լինելու են խնդիրներ, մարդկանց կարիքները միշտ ավելանում են, մենք չենք կարող որեւէ տոնից հրաժարվել»։ Նախարարը, սակայն, համաձայն է՝ մեծ գումարներ չպետք է ուղղվեն տոնի նշմանը. «Սա չի նշանակում, թե մենք պետք է մեծ ռեսուրսներ ուղղենք տոնին։ Խելամտության սահմաններում պետք է ծախսերը լինեն»։ Զարուհի Բաթոյանը հեղափոխությունից մեկ տարի անց մարդկանց ապրելակերպի մեջ փոփոխություններ տեսնում է. «Մարդկանց ապրելակերպի մեջ փոխվել է ազատության եւ արդարության զգացումը, այսօր քաղաքացին գիտի, որ իշխանությունն իրեն չի խաբում, քաղաքացին գիտի, որ եթե որեւէ հարցով դիմի այս կամ այն գերատեսչությանը, այնտեղ հետամուտ կլինեն այս խնդրի լուծմանը»։
16:01 - 27 ապրիլի, 2019
Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն

Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն

«Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումից»,- այս մասին Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ.«Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով Կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է նախարարը: Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում առկա բոլորը խնդիրները այս կամ այն կերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ: Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասել է նա: Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ վերադարձի աջակցության ծրագիր: Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է 150-200 մարդ՝ տարեկան, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800 մարդու. «Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք»,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄՄԿ-ի հետ համագործակցել է «Ամրապնդելով Հայաստանի աշխատանքային միգրացիայի կառավարման կարողությունները՝ ի բարօրություն միգրանտների իրավունքների պաշտպանության և լավ կառավարման» ծրագրի շրջանակներում: ՀՀ առավել խոցելի համայնքներում միգրանտների իրավունքների պաշտպանությանն ուղղված ևս մեկ ծրագիր դեռ իրականացման փուլում է:
10:36 - 25 ապրիլի, 2019
Երեխաների մուտքը մանկատներ կանխելու հարցում պետությունը կհամագործակցի «Բարի մամա» կազմակերպության հետ

Երեխաների մուտքը մանկատներ կանխելու հարցում պետությունը կհամագործակցի «Բարի մամա» կազմակերպության հետ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության նախարարությունները եւ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որն ուղղված է մանկատներ երեխաների մուտքը կանխելուն եւ ընտանիքում ապրելու նրանց իրավունքի ապահովմանը: «Այս հուշագրի ստորագրումը վերահաստատում է մեր եւ մեր գործընկերների պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով նպաստել առողջական խնդիրներ ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն եւ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Կանխարգելումը չափազանց կարեւոր է, որովհետեւ մանկատանը հայտնվելուց հետո երեխայի վերադարձն ընտանիք կրկնակի բարդանում է»,- այս մասին եռակողմ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը նշել է, որ այս հարցում համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ պետությունը եւ հասարակության գերակշիռ մասը կարեւորում են երեխայի՝ ընտանիքում, համայնքում ապրելու իրավունքը, ինչը, սակայն, շատ դեպքերում խոչընդոտվում է մի շարք դժվարություններով, որոնց հաղթահարումը հնարավոր կլինի միայն համատեղ ջանքերով՝ վերապատրաստումների, կարողությունների զարգացման, համայնքային ծառայությունների որակի բարելավման միջոցով. «Այս հուշագրի ստորագրմամբ մենք սկսում ենք բարդ ու դժվարին գործընթաց: Մենք հանդիպելու ենք բազմաթիվ խոչընդոտների, բայց ես համոզված եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք հասնել շատ ավելի լուրջ, հիմնավոր արդյունքների, քան մեզանից յուրաքանչյուրը՝ առանձին-առանձին: Մեր կողմից ուզում եմ նշել, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աստիճանաբար ավելացնելու է ընտանիքներին տրամադրվող աջակցության ծավալները, տրամադրվող ծառայությունների տեսակները, որպեսզի ընտանիքն իրեն միայնակ չզգա՝ իր խնդրի հետ առերեսվելիս»,- ասել է նախարարը: Նա նաեւ նշել է, որ այս գործընթացում կարեւոր է հասարակական կազմակերպությունների եւ անհատների կուտակած փորձը, որի կարող է դառնալ պետական քաղաքականության հիմք:ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքակիրթ աշխարհը ձգտում է ձերբազատվել հատուկ տիպի խնամքի հաստատություններից՝ հատկապես մանկատներից. «Ես կարծում եմ, որ մեր պետական քաղաքականությունը եւս պետք է ուղղված լինի այն հեռանկարին, որ մեր երկրում չպետք է լինեն երեխաներ, ովքեր զրկված կլինեն ծնողական խնամքից: Այս հուշագրի շրջանակներում մենք փորձելու ենք սկիզբ դնել մի գործընթացի, որ երկար տարիներ թերացել է: Խոսքը ծննդատներում երեխաներից հրաժարվելու դեպքում ընտանիքներին աջակցության տրամադրումն է՝ հոգեբանական, սոցիալական եւ առողջապահական, որպեսզի նրանք վստահ լինեն, որ բավարար ուժեղ են՝ իրենց երեխային չլքելու համար: Հուշագրի շրջանակներում, «Բարի մամա» ՀԿ-ի աջակցությամբ վերապատրաստելու ենք բուժաշխատողներին, որպեսզի նրանք, ծնողների հետ ուղիղ աշխատանքի միջոցով, կարողանան օգնություն ցուցաբերել՝ որոշում կայացնելու գործընթացում: Բացի այդ, փորձելու ենք լուծել ժամանակավոր կացարանի հարցը, որպեսզի այն ծնողները, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանա վերադառնալ ընտանիք, կացարան ունենան»,- ասել է Արսեն Թորոսյանը: «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը վերջին հինգ տարիներին կարողացել է կանխել 107 երեխաների մուտքը մանկատուն: Կազմակերպության ջանքերով ստեղծված «Բարի տնակում» այսօր ապրում է 4 կին՝ 6 երեխաների հետ: Նախարարներ Բաթոյանի եւ Թորոսյանի կարծիքով, այս թիվը չափազանց տպավորիչ է, իսկ կազմակերպության նման փորձը կարող է դառնալ պետական քաղաքականության լավ հիմք. «Վերջին 5 տարիներին մեր կազմակերպությունը զբաղվել է երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, ընտանիքներին եւ երեխաներին աջակցելու գործով, սակայն այդ ամենն արվել է բացառապես կամավորական հիմունքներով: Այսօր՝ այս հուշագրի ստորագրմամբ, մենք թղթին ենք հանձնում բազմաթիվ կյանքեր, որ արդեն փոխվել են, եւ շատ երեխաների պատմություններ, ովքեր կարող են եւ պետք է ապրեն ընտանիքներում: Սա նշանակում է, որ մենք այլեւս միայնակ չենք՝ այս ճանապարհին: Սա նաեւ նշանակում է, որ երեխաներն ու ընտանիքները կարող են հույս դնել պետության աջակցության վրա»,- ասել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Ադուլյանը:
08:52 - 25 ապրիլի, 2019
Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն

Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը կտրուկ աճել է, բայց նրանք վերաինտեգրման խնդիր ունեն

«Մեր կողմից իրականացվող շատ ծրագրեր այս կամ այն կերպ խաչվում են միգրացիայի հետ: Խոսքը, մասնավորապես, զբաղվածության, աշխատանքային միգրացիայի կառավարման, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող աշխատանքների մասին է: Ուրախ եմ հանդիպման համար, քանի որ մեր կողմից մշակվող ռազմավարությունների, ծրագրերի արդյունավետությունը կախված է նաև ոլորտում բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մեր գործընկեր կազմակերպությունների կողմից վերհանված խնդիրների հավաքագրումից և նրանց լավագույն փորձի տեղայնացումից»,- այս մասին Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նախարարը տեղեկացրել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրության, զբաղվածության ոլորտներում և շեշտել, որ ակնկալում է սերտ համագործակցություն տեղական և միջազգային կառույցների հետ. «Ուրախ եմ նշել, որ մեր մտահոգություններն ու տարվող աշխատանքները մեզ հետ կիսում է ողջ կառավարությունը: Դրա օրինակը տարբեր միջգերատեսչական աշխատանքային խմբերի ստեղծումն է, որոնց ակտիվ գործունեությունը լավագույն արդյունքի գրավականներից մեկն է: Մեզ համար կարևոր է, որ մեր ծրագրերը կարող ենք ներկայացնել ամենաբարձր մակարդակում՝ ակնկալելով Կառավարությունում աշխատող մեր գործընկերների աջակցությունը»,- ասել է նախարարը: Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է, որ կազմակերպությունը Հայաստանում առաքելություն իրականացնում է 1993 թ.-ից՝ հակամարտության հետևանքով առաջացած խնդիրների լուծման նպատակով: Վերջին 15 տարիներին առաքելության մանդատը զգալիորեն փոփոխվել և ընդլայնվել է՝ ներառելով հատկապես տեխնիկական աջակցության տարրեր. «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ զբաղվածության ոլորտում առկա բոլորը խնդիրները այս կամ այն կերպ առնչվում են միգրացիոն հարցերին: Մեր ուսումնասիրությունները և վիճակագրական տվյալները փաստում են, որ միգրացիոն հոսքերի շուրջ 90 %-ը կապված են զբաղվածության հետ: Աշխատանքային միգրացիայի դեպքում՝ մարդկանց իրավունքների պաշտպանությունը լուրջ խնդիրներ է առաջացնում»,- ասել է նա: Իլոնա Տեր-Մինասյանը տեղեկացրել է նաև, որ կազմակերպությունը աշխարհի ավելի քան 20 երկրներում իրականացնում է ինքնակամ վերադարձի աջակցության ծրագիր: Հայաստան ինքնակամ վերադարձող միգրանտների թիվը, ըստ ՄՄԿ-ի, միջինում կազմել է 150-200 մարդ՝ տարեկան, սակայն վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունն աջակցել է ավելի քան 1800 մարդու. «Ինքնակամ վերադարձի դեպքում ևս գլխավոր հարցը մնում է զբաղվածության խնդիրը: Վերաինտեգրումը չափազանց կարևոր և ցավոտ հարց է այն միգրանտների համար, ովքեր որոշել են վերադառնալ հայրենիք»,- ասել է ՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը: Նշենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄՄԿ-ի հետ համագործակցել է «Ամրապնդելով Հայաստանի աշխատանքային միգրացիայի կառավարման կարողությունները՝ ի բարօրություն միգրանտների իրավունքների պաշտպանության և լավ կառավարման» ծրագրի շրջանակներում: ՀՀ առավել խոցելի համայնքներում միգրանտների իրավունքների պաշտպանությանն ուղղված ևս մեկ ծրագիր դեռ իրականացման փուլում է:
16:00 - 23 ապրիլի, 2019
Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ասաց: «Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը նախատեսված 200 անձից ավելացել է` դառնալով 475: Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է: Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում: Սակայն, քանի որ պահանջարկը մեծ էր, այն իրականացվել է 475 դայակի համար: Ավելացումներ են եղել: Այս իմաստով կարծում ենք, որ սա իսկապես կարևոր ծրագիր է։ Առաջիկայում ժողովրդագրության իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարության շրջանակում պետք է մշակեն և ներկայացնեն մայրերի, կանանց և ծնողների աջակցման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե աշխատանքի վերադառնալու հնարավորություններին, թե այլ սոցիալական երաշխիքների ստեղծմանը»:
09:11 - 25 մարտի, 2019
Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել է ներդրվելու

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել է ներդրվելու

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Զարուհի Բաթոյանը հայտնեց․ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներդրում է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդել: Պետության աջակցությունը չի սահմանափակվելու թոշակների և որոշակի արտոնյալ ծառայությունների տրամադրմամբ, նաև փոփոխվելու և հարմարեցվելու է միջավայրը: Մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքի գնահատման նոր մոդել, որը ներդնելու ենք այս տարի: Այն ենթադրում է կարիքների անհատական ուսումնասիրություն և այդ կարիքների վրա հիմնված ծառայությունների մատուցում: Այս պահին, եթե մարդիկ փորձաքննության հարցում հաշմանդամության որևէ կարգ են ստանում, ապա դա հիմնականում սահմանափակվում է թոշակների, սայլակների, լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրմամբ և, իհարկե, առողջապահության ու կրթության ոլորտում որոշակի արտոնությունների տրամադրմամբ: Սակայն, ցավոք, խոսք չի գնում հավասար հնարավորությունների ստեղծման մասին: Մարդիկ անվճար բուժօգնություն ստանալու արտոնություն ունեն, սակայն, օրինակ, հաշմանդամություն ունեցող կանայք չունեն վերարտադրողական ծառայությունների մատչելի պայմաններ: Հիվանդանոցում չկան պայմաններ»։   
09:01 - 25 մարտի, 2019
Հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի

Հայ-շվեդական համագործակցությունը խորանալու հեռանկարներ ունի

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարության կողմից իրականացվող աշխատանքների շրջանակում նախատեսում է մի շարք ոլորտներում նոր ռազմավարությունների մշակում, նոր ծրագրերի իրականացում, և այս փուլում հատկապես շատ կարևոր է հանդիպումը ձեզ հետ։ Մասնավորապես, մեզ համար շատ կարևոր են մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձնանց, կանանց, տարեցներին վերաբերող քաղաքականության մշակման և իրականացման գործում»,- այս մասին ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպման ընթացքում։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է․ «Մենք բաց ենք համագործակցության համար և ունենք հստակ ծրագրեր, ռազմավարություններ, որոնք պլանավորում ենք մշակել, այդ թվում նաև նախարարության կառուցվածքային փոփոխություններ՝ ի նպաստ այդ ռազմավարությունների իրականացման»։ «Շվեդիան աշխարհում հայտնի է իր բարեկեցության ուժեղ մոդելով, և այս առումով նույնպես հնարավոր ապագա համագործակցությունն ի շահ երկու երկրների կլինի»,- ասել է փոխնախարարը։ Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է մեր երկրում կատարվող փոփոխությունները, մասնավորապես ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան, որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկը, պատրաստ է խորացնել կապերը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ գենդերային հավասարության, մարդկանց իրավունքների պաշտպանության և այլ հարցերում: Հանդիպման ընթացքում նախարար Զարուհի Բաթոյանը խոսել է նաև այն խնդիրների մասին, որոնք առկա են ոլորտում և որոնց ուղղությամբ արդեն իսկ ծրագրեր են մշակվում և իրականացվում։ Շվեդական պատվիրակության անդամները ողջունել են այն փաստը, որ Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքականության և որոշումների կայացման գործընթացներում դրական տեղաշարժ է արձանագրել, և հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները կարևորում են կանանց մասնակցայնության հարցը։ Նրանք նաև ուրախությամբ լսել են այն ծրագրերի մասին, որոնք իրականացնում է նախարարությունը կանանց զբաղվածության ապահովման, աշխատող մայրերին երեխայի խնամքի համար աջակցության և այլ հարցերում։
12:41 - 22 մարտի, 2019
Պետությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ

Պետությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվերակազմավորի ու կլուծարի մի շարք գիշերօթիկ հաստատություններ: Փոխարենը պետությունը տարբեր քայլերի իրականացման արդյունքում կստեղծի երեխաներին իրենց ընտանիքներում ապրելու հնարավորություն: Այս մասին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Վերակազմավորման և լուծարման մասին է խոսքը: Այս պահին հստակ քանակը չեմ կարող ասել, որովհետև դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որ կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովենք: Երեխան պետք է ապրի իր համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ գտնվող դպրոց: Պետք է ամեն ինչ անենք, որ վստահ լինենք, որ հենց այդպես էլ լինելու է: Գիշերօթիկ հաստատություններում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են բնակվում: Եվ մենք պետք է այդ ռեսուրսներն ուղղենք ընտանիքներին օգնելու և համայնքում այդ ծառայությունները ստեղծելու նպատակին»,-ասաց Բաթոյանը: Նա շեշտեց, որ գիշերօթիկ հաստատությունների ինստիտուտների փակումը պայմանավորված է մեկ բանով՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ: Նախարարը մարդու իրավունքներն ապահովելու լավագույն տարբերակը համարեց մարդու՝ համայնքում բնակվելու իրավունքն ապահովելը: Բաթոյանը նկատեց՝ Հայաստանը, ցավոք, շատ ուշացրել է սա: «Հատուկ, մասնագիտացված հաստատություններում, մասնավորապես Խարբերդի մանկատան ունենք մարդիկ, ում 18 տարին լրացել է, սակայն դեռ ապրում են այնտեղ, քանի որ գնալու տեղ չունեն: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք հնարավորինս շուտ այդ մարդկանց այնտեղից դուրս բերելու համար՝ կամ խնամատար ընտանիքում տեղավորելու, կամ կենսաբանական ընտանիքին աջակցություն տրամադրելու միջոցով»,-ասաց Բաթոյանը: Նրա կարծիքով՝ դա հեշտ գործ չէ, սակայն դրա համար պետք է քաղաքական կամք, որն իրենք ունեն: lragir.am
13:00 - 21 մարտի, 2019
Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող. Զարուհի Բաթոյան

Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող. Զարուհի Բաթոյան

«Մեզ համար շատ կարևոր է նախարարության դերակատարության վերաբերյալ հասարակական ընկալումների հստակեցումը: Ցավոք, նախարարությունն այսօր դիտարկվում է որպես նպաստ կամ կենսաթոշակ տրամադրող, հիմնականում խոցելի խմբերի հիմնախնդիրներով զբաղվող կառույց, մինչդեռ մեր հիմնական դերակատարումը պետք է լինի սոցիալական խնդիրների կանխարգելումը և բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանությունը և հավասար հնարավորությունների ստեղծումը»,- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հյուրընկալելով «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը: Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, նախախարը տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է ոլորտային ռազմավարությունների վերանայման, կառույցի ինստիտուցիոնալ, բովանդակային գնահատման համապարփակ գործընթացներ: Առաջիկայում նախարարությունը հանդես կգա նաև մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներով, որոնցից է, օրինակ, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի վերանայումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նոր նախագծի մշակում և այլն. «Որոշ դեպքերում, օրենսդրական այս նախաձեռնությունները մեր նախարարության անմիջական գործունեության առարկան չեն, սակայն մեր խնդիրն է տարբեր հիմքերով խտրականության ենթարկվող անձանց ձայնը լսելի դարձնելը: Մեզ համար սկզբունքն այն է, որ եթե կա մարդու իրավունքի իրացման խնդիր, մենք պետք է լուծենք այն»: Նախարարը տեղեկացրել է, որ բոլոր նախաձեռնություններն իրականացվելու են լայն հանրային քննարկումների համատեքստում: Խոսքը ոչ միայն առցանց տիրույթում ընթացող քննարկումների մասին է, այլև՝ շահառուների և ոլորտում աշխատող քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ դեմ առ դեմ հանդիպումների: Ավելին՝armtimes.com-ում    
08:42 - 20 մարտի, 2019
Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» ՊՈԱԿ-ի տնօրենին

Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» ՊՈԱԿ-ի տնօրենին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով արձանագրված թերություններն ու խախտումները, ինչպես նաև՝ նախարարի հրամանով ձևավորված աշխատանքային խմբի եզրակացությունը, հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մշտադիտարկում էր իրականացրել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում վերհանված թերությունների և խախտումների մասին ամփոփ վերլուծությունը հրապարակվել է զանգվածային լրատվամիջոցներում և ներկայացվել նախարարություն: Երկու շաբաթ առաջ օմբուդսմենը ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները: Հատուկ դպրոցներում արձանագրվել են առանց օրինական հիմքերի երեխաների հայտնվելու դեպքեր, երեխաների միջև բռնության, աշխատանքի շահագործման մասին տվյալներ: Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝ — երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման մասին տվյալներ, — դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ, — խոհանոցային տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներհայտնաբերվել է ժամկետանց սնունդ, ինչպես նաև դեպքեր, երբ երեխաներին չի տրամադրվել բավարար քանակությամբ ձկնեղեն, կաթնամթերք և միրգհաստատությունների ննջասենյակներում եղել են գերբնակեցման դեպքերհայտնաբերվել են թերություններ՝ կապված գրեթե բոլոր հաստատություններում ընդունելության փաստաթղթերի հետ (օրինակ՝ առկա չեն եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրեր, ծնողների դիմումներ, ուղեգրեր), — հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Անգամ մեկ դեպքում հայտնաբերվել են կրծող կենդանիների արտաթորանքներ, — մի շարք հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում այդ հաստատության համար սահմանված տիպին․ — արձանագրվել են լոգարանների պատուհանների թափանցող ապակիներ, որի պատճառով լոգարանի ներսի հատվածը տեսանելի է եղել նույն հարթության վրա գտնվող բակից, — արձանագրվել են դեպքեր, երբ զուգարանակոնքերն առանձնացված չեն եղել միջնորմերով, — սանհագույցներում հիմնականում բացակայել է զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ, — մի շարք հաստատությունների ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, բացակայել են ներքնակներ, անձնական հիգիենայի պարագաներ, հայտնաբերվել են աղտոտված անկողնային պարագաներ, անբավարար քանակությամբ կողապահարաններ, — աշխատանքային ժամերից հետո հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի լինում, — շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, — որոշ հաստատություններում բացակայել են բողոքարկման արկղեր և բողոքարկման ընթացակարգեր նախատեսված չեն եղել և այլն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
11:02 - 19 մարտի, 2019
Զարուհի Բաթոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին

Զարուհի Բաթոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրում է․ «Ավարտվեց իմ այցը Նյու Յորք, որի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելն էր։ Այս նստաշրջանն իր կարևորությամբ երկրորդն է Գլխավոր ասամբլեայից հետո, որին մասնակցում են մի քանի հազար պատվիրակներ անդամ պետություններից՝ ի դեմս նախագահների, վարչապետերի, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Հայաստանը վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ էր բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով մասնակցում այս միջոցառմանը։ Այս օրերին հարակից հանդիպումներ ունեցա ՄԱԿ-ի տարբեր մարմինների ղեկավարների, այլ երկրների պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք կարևոր էին ոչ միայն փորձի փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների իմաստով, այլ նաև երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու, կառավարության հանձնառություններն ու ծրագրերը վերահաստատելու նպատակով։ Եվ այս ամենը հնարավոր դարձավ հատկապես  ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Մհեր Մարգարյանի և հրաշալի թիմի աջակցության և հոգատարության շնորհիվ։ Տարբեր երկրներում մեր ներկայացուցչությունները շատ մեծ աշխատանք են իրականցնում, որը շատ հաճախ ստվերում է մնում, ուստի ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Հայաստանի պատիվը ՄԱԿ-ում բարձր պահելու համար»։  
11:49 - 16 մարտի, 2019
Կառավարությունը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին

Կառավարությունը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին

Կառավարությունն այսօր՝ մարտի 7-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի առաջարկվում էր փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը գործատուին հնարավորություն կտա աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում։ Նագագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալակն հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որն իր զեկույցում ասաց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաեւ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը․ «Այսինքն՝ օրենսգրքում արդեն առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առաջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու եւ համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում։Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը»:  Բաթոյանն ասաց, որ կան աշխատանքային գործունեության ոլորտներ, որտեղ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ամբողջությամբ աշխատողի համար հստակ սահմանել յուրաքանչյուր օրվա աշխատանքային պարտականությունները, չափելի եւ վերահսելի դարձնել կատարման ընթացքը, գնահատել աշխատանքների կատարման այն տոկոսը, որի չկատարման դեպքում կհամարվի, որ աշխատողն ամբողջ աշխատանքային օրը չի կատարել իր աշխատանքային պարտականությունները․«Բացի դրանից՝ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը: Հետեւաբար, օրենսգրքի գործող կարգավորումն այս իմաստով առավել ընդունելի է՝ գործատուի եւ աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից»:Նախարարը նշեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնելու է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որտեղ քննարկման առարկա են դառնալու բազմաթիվ խնդիրներ:   ՀՀ կառավարություն
10:46 - 07 մարտի, 2019