«Մեկնում եմ ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին մասնակցելու»․ Զարուհի Բաթոյան
06:43 - 09 մարտի, 2019

«Մեկնում եմ ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին մասնակցելու»․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հինգօրա այցով մեկնում եմ ԱՄՆ, մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու հանրային ծառայությունների հասանելիությունը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել