Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Վրաստանն ուզում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող 1-ին երկիրը |aliq.ge|

Վրաստանն ուզում է դառնալ զբոսաշրջիկներին վերադարձնող 1-ին երկիրը |aliq.ge|

aliq.ge: Մենք ակտիվ աշխատում ենք, որպեսզի Վրաստանը դառնա առաջին երկրներից մեկը, ով կվերադարձնի զբոսաշրջիկներին՝ տուրիստական սեկտորի հետ առցանց հանդիպման ընթացքում ասել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան:  Կորոնավիրուսից ամենաշատը տուժել է զբոսաշրջային ոլորտը: Արդեն մարտին  եկամուտները նվազեցին 70%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ: Նախարարն ասել է, որ Վրաստանն ակտիվորեն աշխատում է տուրիզմի համաշխարհային կազմակերպության հետ, որպեսզի սահմանափակումների պայմաններում զբոսաշրջային շուկան մնա անվտանգ ու առաջիններից լինի, որ կբացի դռները: Թուրնավան ասել է, որ այս ոլորտին ժամանակ է պետք՝ ոտքի կանգնելու համար, նաև հիշեցրել է, որ իշխանությունները առաջին օրվանից աջակցել են դրան: Վրաստանի իշխանություններն աշխատում են զբոսաշրջության աջակցության հատուկ ծրագրի վրա, որը ներառում է ինչպես հակաճգնաժամային միջոցներ, այնպես էլ խթանիչ  տարրեր: Ներկայումս, հյուրանոցային ու ռեստորանային գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին, տուրիստական գործակալություններին, տրանսպորտային ընկերություններին, էքսկուրսիոն կազմակերպություններին կառավարությունը մինչև նոյեմբերի մեկն ազատել է եկամտահարկից, իսկ 4 ամիս՝ գույքահարկից: Սա վերաբերել է Վրաստանում գործող 18 հազար կազմակերպության: Բացի այդ՝ մի շարք կազմակերպություններ մեկ տարով ազատվել են հողի վարձավճարներից:
11:36 - 01 մայիսի, 2020
Հայաստանը 3 օրով Վրաստանի քաղաքացիների համար կբացի ցամաքային սահմանը |factor.am|

Հայաստանը 3 օրով Վրաստանի քաղաքացիների համար կբացի ցամաքային սահմանը |factor.am|

factor.am: Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով ցամաքային միջանցք կբացի Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են Եվրոպայի երկրներից հայրենիք վերադառնալ: Այս մասին գրում է «Sputnik Georgia»-ն:Երկրի ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ մասնավորապես, մայիսի 1-ին, 8-ին և 15-ին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան «Բելավիա» ավիաընկերության չվերթով Եվրոպայի երկրներից Մինսկով Երևան ժամանել: Երևանից էլ, ԱԳՆ-ի տրամադրած ավտոբուսներով, Վրաստան կփոխադրվեն: Նշվում է, որ Վրաստան հասնելուց հետո քաղաքացիները պետք է բժշկական հետազոտություն անցնեն, այնուհետև 14-օրյա կարանտինում լինեն: Ավելի վաղ վրացական կողմն ու «Բելավիա» ավիաընկերությունը համաձայնագիր էին կնքել, որով նախատեսվում է մայիսի 3-ին, 10-ին և 17-ին Մինսկի օդանավակայանից ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Թբիլիսի: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի: Մարտի 21-ից երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված:
16:21 - 29 ապրիլի, 2020
COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Գերմանիային |armenpress.am|

COVID-19. Վարակվածների թվով Մեծ Բրիտանիան շրջանցել է Գերմանիային |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 138 հազար 919: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 218 հազարը: Ապաքինվել է 956 հազար 064 մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 035 հազար 765 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 59 հազար 266 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 232 հազար 128 է: Գրանցվել է վարակի 2 հազարից ավելի նոր դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 23 հազար 822: Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 201 հազար 505 է: Վարակից մահացել է 27 հազար 359 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 165 հազար 911հաստատված դեպք, մահացել է 23 հազար 660: Շրջանցելով Գերմանիային՝ վարակվածության ցուցանիշով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ կա 161 հազար 145 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 21 հազար 678 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 159 հազար 912 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 314 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 114 հազար 653-ի, մահացածներինը՝ 2 հազար 992-ի: Իրանին շրջանցած Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 93 հազար 558: Մահացության ցուցանիշը կազմում է 867: Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 92 հազար 584: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 877 մարդ: Չինաստանն առանձնանում է 82 հազար 858 ընդհանուր, 22 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մեկ օրում մահ չի գրանցվել: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 73 հազար 235 է, Կանադայում՝ 50 հազար 026, Բելգիայում 47 հազար 334 է, Նիդերլանդներում 38 հազար 416 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 511 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6: Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 11 հազար 921, մահերինը՝ 10-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 11 հազար 380 է, մահացածներինը՝ 89: Եգիպտոսում 5 հազար 042 հաստատված դեպք կա, մահացել է 359 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 3 հազար 440-ի, մահացածներինը՝ 23-ի: Իրաքում գրանցվել է 1928 վարակվածության, 90 մահվան դեպքով: Լիբանանում կա 717 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:
10:29 - 29 ապրիլի, 2020
Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին
 |shantnews.am|

Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Վրաստանի` Սաակաշվիլիի պատճառով դեսպանին հետ կանչելու ծրագրերին |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է Կիևից դեսպանին հետ կանչելու Վրաստանի ծրագրերին, եթե Միխեիլ Սաակաշվիլին նշանակվի Ուկրաինայի փոխվարչապետ: Այդ մասին տեղեկացրել է Ukrainian News-ը: Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ իրենք պաշտոնական դիմում չեն ստացել Թբիլիսիից դեսպանի հնարավոր հետ կանչման վերաբերյալ:   Ուկրաինայի ԱԳՆ-ից հայտնել են՝ Ուկրաինան Վրաստանը համարում է հուսալի բարեկամ և դաշնակից երկիր:   Ապրիլի 24-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր՝ եթե Սաակաշվիլին պաշտոն ստանա Ուկրաինայում, Վրաստանը հետ կկանչի իր դեսպանին այդ երկրից:   Վրաստանի նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է մի քանի քրեական գործերի շրջանակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին առաջարկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնել կառավարությունում:  
19:22 - 28 ապրիլի, 2020
Հայաստանից Վրաստան փոքր բեռնատարների մուտքի արգելքը հանվել է

Հայաստանից Վրաստան փոքր բեռնատարների մուտքի արգելքը հանվել է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում հանվել է փոքր բեռնատարների համար Հայաստանից Վրաստան մուտքի արգելքը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Համաձայն պայմանավորվածության՝ ՀՀ-Վրաստան սահմանը փոքր տարողությամբ յուրաքանչյուր բեռնատար կարող է հատել «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետերով՝ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից անցակետի մաքսային ծառայության պետին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Բացի այդ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը պետք է միջոցներ ձեռնարկի սահմանված երթուղու և տարանցման ժամկետի խախտումները բացառելու ուղղությամբ: Ելնելով վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից՝ հայտնում ենք, որ Վրաստանի տարածք մուտք գործելու համար փոքր տարողությամբ բեռնատարներով ապրանքներ տեղափոխող անձինք պետք է անհրաժեշտ տվյալներ ներկայացնեն Վրաստանում ՀՀ դեսպանությանը հետևյալ հեռախոսահամարներով՝ (+995) 322-95-17-23 և բջջային՝ (+995) 557-56-13-24 (WhatsApp, Viber)»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:10 - 27 ապրիլի, 2020
Արգելքներ, որոնք ապրիլի 27-ից Վրաստանում չեն գործի |aliq.ge|

Արգելքներ, որոնք ապրիլի 27-ից Վրաստանում չեն գործի |aliq.ge|

aliq.ge: Ապրիլի 27-ից Վրաստանում կմեկնարկի արտակարգ դրության շրջանակներում երկրում սահմանված արգելքների վերացման առաջին փուլը: Այսպիսով, ապրիլի 27-ից պարետային ժամի ավարտից հետո (առավոտյան ժամը 06:00-ին) Վրաստանի ամբողջ տարածքում կթույլատրվի թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը: Ինչպես նաև այսօրվանից կթույլատրվի տաքսիների երթևեկությունը, առցանց առևտուրը, ցանկացած ապրանքի առաքման ծառայությունը և բաց տեսակի ագրարային շուկաների գործունեությունը: Հարկ է նշել նաև, որ ապրիլի 27-ին և 28-ին բացառության կարգով կվերականգնվի միջքաղաքային երթևեկությունը: Կառավարության հայտարարությամբ` Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի քաղաքները 2 օրվա ընթացքում բաց կլինեն այն մարդկանց համար, ովքեր նշված քաղաքներից վերադառնում են իրենց գրանցման վայրերը: Ապրիլի 29-ից նշված քաղաքներ ելումուտը նորից կարգելվի:
09:15 - 27 ապրիլի, 2020
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 485-ի, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։ Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հրիվանդության 29 նոր դեպք։ Մեկ օրում ամենամեծ աճը գրանցվել է ապրիլի 17-ին, երբ 24 ժամում հայտնի էր դարձել կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպքերի մասին։ Առողջացած պացիենտների թիվը կազմում է 139 մարդ։ Կորոնավիրուսով վարակված 67-86 տարեկան վեց մարդ մահացել է։ Այսօր Թբիլիսիի Համալսարանական հիվանդանոցում մահացել է COVID-19-ով վարակված 83-ամյա տղամարդ։ Կարանտինում գտնվում է 4 928 մարդ, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվում է 522 մարդ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Ապրիլի 25-ի դրությամբ երկրում անցկացվել է COVID-19-ի ավելի քան 10,1 թեստ։      
15:09 - 26 ապրիլի, 2020