Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք
15:09 - 26 ապրիլի, 2020

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 485-ի, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն։

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հրիվանդության 29 նոր դեպք։ Մեկ օրում ամենամեծ աճը գրանցվել է ապրիլի 17-ին, երբ 24 ժամում հայտնի էր դարձել կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպքերի մասին։

Առողջացած պացիենտների թիվը կազմում է 139 մարդ։ Կորոնավիրուսով վարակված 67-86 տարեկան վեց մարդ մահացել է։ Այսօր Թբիլիսիի Համալսարանական հիվանդանոցում մահացել է COVID-19-ով վարակված 83-ամյա տղամարդ։

Կարանտինում գտնվում է 4 928 մարդ, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվում է 522 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Ապրիլի 25-ի դրությամբ երկրում անցկացվել է COVID-19-ի ավելի քան 10,1 թեստ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել