ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Հունիսի 8․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

Հունիսի 8․ Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25091 արձանագրություն, իսկ հունիսի 7-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման  702 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
12:51 - 08 հունիսի, 2020
Երեկ ոստիկանությունը հայտնաբերել է իրավախախտման 933 դեպք, մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն

Երեկ ոստիկանությունը հայտնաբերել է իրավախախտման 933 դեպք, մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 24389 արձանագրություն, իսկ հունիսի 6-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման  933 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
14:47 - 07 հունիսի, 2020
Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|

Չենք ուզում քաղաքացիներին տուգանել․ ոստիկանը կոչ է անում պահպանել պարետի կողմից սահմանված կարգը |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Վաղինակ Մինասյանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, ինչպես նաև ճիշտ ձևով կրել դիմակը։ Պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ընթացքում Վաղինակ Մինասյանը ասաց, որ արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում լինում են դեպքեր, երբ  քաղաքացիները, տեսնելով ոստիկաններին, փորձում են արագորեն ստեղծել մի այնպիսի իրավիճակ, կարծես թե, նրանք պահպանում են կամ պահպանել են պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմը, և ոստիկանության խիստ արձագանքի դեպքում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել, ինչու չէ՝ նաև ասում են, որ ոստիկանությունը կատարում է անօրինական գործողություններ։ «Դեռ ոչ այդքան վաղ անցյալում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ ինքս լսում էի մեր հասարակության կողմից «ոստիկանը մերն է» կոչերը, սակայն այսօր, այս դժվարին պահին ձեզ հետ խոսում է արտաքին ծառայություն իրականացնող մի ոստիկան, ով ծառայություն է իրականացնում գրեթե ամբողջ օրը։ Գաղտնիք չէ, որ ծառայություն ենք իրականացնում բոլոր փողոցներում, բոլոր բակերում, ինչու չէ՝ միջպետական ճանապարհների վրա։ Ստուգում ենք պարետի կողմից սահմանված իրավական ռեժիմի պահպանումը, սակայն լինում են դեպքեր, երբ մեր հայրենակիցները տարբեր պատճառաբանություններով չեն ցանկանում պահպանել այդ իրավական ռեժիմը։ Լինում են դեպքեր, հատկապես երիտասարդության շրջանում, երբ փորձում են ոստիկանի օրինական պահանջը չկատարել, պարետատան կողմից հաստատված իրավական ռեժիմը չպահպանել, սակայն շատ պարզ երևում է, որ այդ վերաբերմունքը ոստիկանի հանդեպ պարզապես արհեստական լարվածություն ստեղծելն է»,- ընդգծեց ոստիկանության ավագ լեյտենանտ Մինասյանը։ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայության տեսուչի խոսքով՝ ոստիկանությունը կարող է կիրառել հարկադրանքի միջոցներ և այս ճգնաժամային իրավիճակում նմանատիպ հարկադրանքի միջոցներ կիրառվում են, կազմվում են վարչական արձանագրություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ, սակայն, ըստ Մինասյանի, դա ոստիկանության նպատակը չէ։ «Մենք չենք փորձում քաղաքացիներին տուգանել, մենք չենք ուզում քաղաքացիներին  տուգանել։ Մենք հակված եք այն հորդորին, որ յուրաքանչյուր քաղաքացին պետք է իր մեջ ունենա այնքան իրավագիտակցություն, որպեսզի հասկանա իր կողմից կատարովող գործողությունների լրջությունը։ Կրեք դիմակներ, որպեսզի փրկեք կյանքեր»,- եզրափակեց Մինասյանը։
20:30 - 06 հունիսի, 2020
Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են իրավախախտման 1058 դեպք

Արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են իրավախախտման 1058 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ  դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ «Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 23456 արձանագրություն, իսկ հունիսի 5-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1058 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում»,- նշված է հաղորդագրության մեջ։   Ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
15:36 - 06 հունիսի, 2020
Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն

Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն

Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս ոստիկանությունը կազմել է շուրջ 23 000 արձանագրություն։ Այս մասին հայտնում է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է արտակարգ ծառայությունը։   Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման արդյունավետ հսկողություն։ Փողոցներում տեղակայված հսկիչ-անցակետերում ոստիկանության տարածքային բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի, ոստիկանության զորքերի ծառայողները ստուգում են անցնող մեքենաները։ Տրանսպորտային միջոցում վարորդը և ուղևորները պարտադիր պետք է լինեն դիմակով։Ստուգվում է նաև հասարակական տրանսպորտը։ Ոստիկանները ստուգում են, որ ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում չլինեն թույլատրելիից ավելի ուղևորներ և վարորդն ուքաղաքացիները պահպանեն հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Տեղակայված անցակետերն, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում և տեղակայվում են վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Ոստիկանները նաև շրջիկ ծառայություն են իրականացնում փողոցներում ու բակերում։ Ոստիկանական մեքենաների բարձրախոսներով հայտարարվում է անվտանգության կանոնների պահպանման կարգի մասին, նաև հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում Պարետի որոշումները խախտած անձինք։ Ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են ապահովում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում։Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է շուրջ 23000 արձանագրություն։ Հարգելի՜ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՜ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
10:13 - 06 հունիսի, 2020
Բադասյանն անդրադարձել է ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութին

Բադասյանն անդրադարձել է ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութին

Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին։ «Այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը, տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն»,- գրել է Բադասյանը։ Արդարադատության նախարարի կարծիքով՝ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար ոստիկանության գործողությունների համաչափությունը։  
19:44 - 05 հունիսի, 2020
Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի նկատմամբ ուժ կիրառելը |armenpress.am|

Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի նկատմամբ ուժ կիրառելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարող քաղաքացու նկատմամբ օրենքով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելը: Այս մասին Սարգսյանն ասաց Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ «Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը կստուգվի: Շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, և այն քաղաքացին, որը չի կատարում այդ պահանջները և փորձում է ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, պետք է ոստիկանն այդպես գործի: Ճիշտ են անում, եթե այդ գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության աշխատակիցը կպատժվի»,- ասաց Սարգսյանը: Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը:
16:25 - 05 հունիսի, 2020
Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

hetq.am: Ֆինանսավարկային ու բյուջետային, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը: Ոստիկանապետ Արման Սարգսյանի խոսքով` այդ գումարից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են: «Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի գումար ստանալու հնարավորություն»,- ասաց ոստիկանապետը: Արման Սարգսյանի խոսքով` ոստիկանությունում նախորդող տարի միջին աշխատավարձը եղել է շուրջ 279 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով: «Ոստիկանության որևէ ծառայող նախկինում տարեվերջին ամբողջական դրույքաչափով պարգևատրում չի ստացել. կարող եմ ասել` հեղափոխական մի բան էր»,- ասաց Սարգսյանը: Խոսելով նախորդող տարվա վիճակագրության մասին` ոստիկանապետն ասաց, որ այսօր պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել: «Հայտնի կանոն կա` հանցագործության լավագույն կանխումը դեպքերի բացահայտումն է»,- ասաց նա: Ոստիկանապետի խոսքով` 2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել: «Սրանցից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետության ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 ԱՄՆ դոլարի, 5000 եվրոյի համապատասխան վնաս, 652 միլիարդ դրամն ընդհանուր առմամբ վերականգնվել է»,- ասաց նա:
15:52 - 05 հունիսի, 2020
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապված |armenpress.am|

Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապված |armenpress.am|

armenpress.am: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։  ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեսանյութի հետ կապված հայտնեց, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։ «Տվյալ անձը բերվել է ոստիկանության բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեց Ջանոյանը։ Անդրադառնալով դեպքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի: «Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- գրել է Փաշինյանը։ Համացանցում օգտատերի մի մասը, սակայն, կարծում է, որ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել քաղաքացու նկատմամբ։
13:50 - 05 հունիսի, 2020
Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ տարբեր տարիներին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և կատարել պաշտոնեական կեղծիք: Ըստ մեղադրանքների` Ա. Հարությունյանը 2016թ.-ին, իսկ Ա. Հովհաննիսյանը` 2016-2019թթ-ին զբաղեցնելով ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը, քաջատեղյակ են եղել, որ իրենց կողմից ղեկավարվող բաժնի ոստիկանը պաշտոնի նշանակման օրվանից չի ներկայացել ծառայության և փոխարենը կատարել է իր պարտականությունների մեջ չմտնող գործողություններ՝ որպես վարորդ սպասարկելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պաշտոնատար անձին: Ա. Հովհաննիսյանն ու Ա. Հարությունյանը, հիշյալ ոստիկանին օգնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն արձանագրել և ընթացք չեն տվել վերջինիս կողմից անհարգելի պատճառներով ծառայության չներկայանալու դեպքերին, ապա` իրենց ստորագրությամբ հաստատել են ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների աշխատավարձերի ցուցակները, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած ոստիկանի վերաբերյալ կեղծ տվյալներ: Դրանց հիման վրա իրականացվել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ամսական ֆինանսավորումը, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 4 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Հովհաննիսյանին և Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:26 - 05 հունիսի, 2020
Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում․ ՀՀ ոստիկանություն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում․ ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 21612 արձանագրություն, իսկ հունիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման  870 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Ուժեղացված ռեժիմով ծառայության շրջանակներում հանրապետության ողջ տարածքում տեղակայվել են հսկիչ-անցակետեր։ Մայրաքաղաքում տեղակայված անցակետերը, ըստ անհրաժեշտության, օրվա տարբեր ժամերի փոխվում են և տեղակայվում վարչական շրջանների տարբեր հատվածներում։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
11:52 - 04 հունիսի, 2020
Նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները․ ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցածի մասին
 |news.am|

Նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները․ ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցածի մասին |news.am|

news.am: Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։ «Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն եւ նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»։ Այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նախօրեի «Մեյմանդարի» շուկայի դեպքերին անդրադառնալով այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը ։ «Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին եւ կատարեցին խուլիգանություն։ Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»,- հավելեց ոստիկանապետը։ Արման Սարգսյանը հայտնեց, որ ինչպես եւ հայատարվել է, բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի մարդ, կան նաեւ ձերբակալվածներ։  Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Այսինքն հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս:  Բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա չի պահպանվում եւ հնարավոր չի լինում վերահսկել: Քանի որ եղանակն ամառային է, զբոսանքների ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետեւ բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»:
21:23 - 03 հունիսի, 2020