ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։  Infocom-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ (առավոտյան 10։30-ի սահմաններում) ՀՀ սահմանին լարվածություն չկա։  «ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է»,- ասաց նա։ Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք Տավուշի սահմանին ադրբեջանական զորք կամ տեխնիկա է կուտակված, Պն խոսնակը նշեց՝ իր մեկնաբանությունը վերաբերում էր հենց Տավուշի սահմանին տիրող իրավիճակին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ըստ վերջին տվյալների՝ հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ ՊԲ-ի փոխանցմամբ՝  ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:      
11:08 - 04 օգոստոսի, 2022
ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը

ՀՀ ՊՆ-ն այսօր՝ հուլիսի 30-ին, արդեն երկրորդ անգամ հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը։  «Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ կեսօրին, ՀՀ ՊՆ-ն մեկ այլ հաղորդագրությամբ հերքել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչության հրապարակած տեղեկությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
21:33 - 30 հուլիսի, 2022
Կառավարությունը երեք երիտասարդ գիտնականների ազատեց պարտադիր զինծառայությունից
 |news.am|

Կառավարությունը երեք երիտասարդ գիտնականների ազատեց պարտադիր զինծառայությունից |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում տարբեր որոշումներով պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Գեղամ Արծրունու Պետրոսյանին, Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին եւ Դավիթ Սահակի Ոսկանյանին: Որոշումների ընդունումը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ: Գ. Պետրոսյանը ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է տարկետում և 2019-2022թթ․ շարունակել ուսումը ասպիրանտուրայում, որի ընթացքում ևս հեղինակել է թվով 4 գիտական հոդվածներ, որոնցից երկուսը՝ անհատական։  2022 թվականի ապրիլի 1-ին կայացել է ատենախոսության պաշտպանությունը Ե․27․01․ Էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա թվանշով մասնագիտությամբ։    Աշխատավայրում նույնպես գրանցել է լավ արդյունքներ և այժմ հանդիսանում է ավագ ճարտարագետ ու թիմի ղեկավար։ Գրեթե 3 տարի դասավանդում է ,Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտում՝ ԵՊՀ և ՀԱՊՀ բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում։ Ղեկավարել է բազմաթիվ դիպլոմային աշխատանքներ և մագիստրոսական թեզեր։ ՀՀ քաղաքացի Բիլլի Ժան-Լուիի Մինասյանին տրվել պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 26 տարին լրանալու օրը: 2022 թվականի մայիսի 7-ին պաշտպանել է թեկնածուականատենախոսությունը եւ 2022 թվականի հունիսի 2-ին ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։  2020 թվականի փետրվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Մյունխենիտեխնիկական համալսարան, իսկ 2022 թվականի հունվար ամսին գործուղվել է Գերմանիա՝ Բրաունշվայգի տեխնիկական համալսարան՝ նոր սերնդի 5G ցանցերի,Massive MIMO» համակարգերի շահագործման հանձնման համար։ 2021 թվականից Բ. Մանուկյանը դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ 2022 թվականի փետրվարի 16-ից աշխատում է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ԳՀ կենտրոնիֆիզիկատեխնիկական հետազոտությունների լաբորատորիայում որպես կրտսերգիտաշխատող։ ՀՀ քաղաքացի Դավիթ Սահակի Ոսկանյանը 2021-ի դեկտեմբերին  պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ,Հանրահաշվական կորերի և n-անկախ բազմությունների վերաբերյալ» թեմայով, եւ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դավիթ Ոսկանյանը 2015 թվականից կատարել է գիտական, մասնագիտական և հետազոտական աշխատանքներ հանրային և մասնավոր սեկտորներում։ 2015թ․ մինչ օրս աշխատել և աշխատում է որպես ,ծրագրային ապահովման ինժեներ» տարբեր կազմակերպություններում:
12:40 - 28 հուլիսի, 2022
Ռուսաստանը «Մայր Հայաստան» թանգարանին է փոխանցել ծովակալ Իսակովի անձնական իրերը

Ռուսաստանը «Մայր Հայաստան» թանգարանին է փոխանցել ծովակալ Իսակովի անձնական իրերը

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում հուլիսի 27-ին կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից Խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ,  ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ,  դեսպանատան աշխատակիցներ։ Ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Դմիտրի Խմելյովին՝ շեշտելով Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ականավոր դեմքերի ու հերոսների հիշատակի պահպանության կարեւորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է ծովակալ Իսակովի՝ ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիների, այնպես էլ հետպատերազմյան շրջանի գործունեությանը։  Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային եւ ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը եւ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին  կարգի կապիտան Վալերի Լապինը։  Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի եւ ուրիշների  շնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում։             
12:07 - 28 հուլիսի, 2022
500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից |armenpress.am|

500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի, հնարավորություն է տրվում 500-ից ավելի զինծառայողի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից: Կառավարության հուլիսի 28-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: «ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման նախագծի ընդունման դեպքում ևս 526 զինծառայողի կհատկացի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված  և հաստատությունն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,-ասաց Արման Սարգսյանը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, մանրամասնելով ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է պետության կողմից սուբսիդավորում՝ մայր գումարի՝ 10 տոկոսի, և սահմանված տոկոսադրույքի՝ 3 տոկոսի չափով: «2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Բոլոր հաշվառված զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը:
12:02 - 28 հուլիսի, 2022
ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին: Ամառային զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքների և ահազանգերի հաշվառմամբ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցեր են իրականացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժնումներ (զինկոմիսատրիատներ)։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ Այցերի ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների, ինչպես նաև վարժական հավաքներին ներգրավվող անձանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, դրանց շրջանակում կայացված որոշումների բողոքարկման, բժշկական փաստաթղթերը զորակոչիկներին տրամադրելու ընթացքում պրակտիկայում առաջացող խնդիրներին։ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժնումների ղեկավարների հետ քննարկվել են զինծառայության ներգրավման և գրավչության բարձրացման, զորակոչիկների կրթական ցենզի, առողջական վիճակի հետ կապված և Պաշտպանին հասցեագրվող բողոքներով վերհանված մի շարք հարցեր։ Համակարգային բնույթի բազմաթիվ հարցեր են բարձրացրել նաև ստորաբաժնումների ղեկավարները և ներկայացուցիչները։ Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է այցերի արդյունքների ամփոփում և ըստ այդմ գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։ 
09:50 - 28 հուլիսի, 2022