Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում
13:40 - 30 հուլիսի, 2022

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում

Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել