Հայոց ցեղասպանություն

Ստամբուլի նահանգապետարանը երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը

 |factor.am|

Ստամբուլի նահանգապետարանը երկրորդ տարին անընդմեջ արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումը |factor.am|

factor.am: Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում այս տարի էլ չի կայանա, քանի որ նահանգապետարանը հերթական անգամ արգելել է Քադըքյոյ թաղամասում նախատեսված միջոցառումն անցկացնել, գրում է Bianet-ը։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը նշել է, որ արգելքի պատճառն այն է, որ միջոցառման անցկացումը համարվել է «անպատշաճ»։ Անցյալ տարվա միջոռացումը ևս արգելվել էր նահանգապետի կողմից, իսկ նախորդ երկու տարիներին միջոցառումը անցկացվել էր առցանց՝ համաճարակի պատճառով։ Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը, որը 2010 թվականից կազմակերպում է հիշատակի միջոցառումներ, քննադատել է որոշումը՝ նշելով, որ հիշատակի միջոցառումները միշտ անցկացվել են առանց որևէ խնդրի, չնայած 2010 թվականից ի վեր տարբեր ուժերի թիրախում են եղել։ Նշվում է, որ որևէ ողջամիտ պատճառ չկա, որ  ոգեկոչման միջոցառումն արգելվի։ «1915-ին առերեսվելը անհրաժեշտ քայլ է այսօր ամուր հիմքերի վրա ժողովրդավարություն, հավասարություն և խաղաղ գոյակցություն կառուցելու համար: Առանց այս առերեսման, ոչ մի ժողովրդավարական քայլ չի կարող մշտական լինել, և ոչ մի սոցիալական հարաբերություն չի կարող լինել հավասարազոր։ Նահանգապետարանը հստակ ցույց տվեց, որ դեմ է ժողովրդավարացման դինամիկային՝ արգելելով մեր հիշատակի միջոցառումը, կոչ ենք անում  հրաժարվել այս որոշումից»,- ասվում է հայտարարության մեջ։
12:43 - 21 ապրիլի, 2023
Փելոսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է բացառապես բանակցային ճանապարհով
 |armenpress.am|

Փելոսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է բացառապես բանակցային ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։ ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին։ Փելոսին նշել է, որ իրենք Կոնգրեսում կենտրոնացած են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման վրա: Փելոսին ընդգծել է, որ իրենց կողմից հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։ «Ամերիկան կլինի այնտեղ, քանի որ Հայաստանը պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի ճակատամարտում։ Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է Փելոսին։ Նենսի Փելոսին հիշեցրել է, որ անցած տարի՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ կոնգրեսական պատվիրակության հետ այցելել էր Հայաստան։ Փելոսին նշել է, որ այցի ընթացքում այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։ «Մենք դրանով հաստատեցինք այն ամուր համոզմունքը, որ Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ հրեշավոր հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն։ Մենք պետք է ապահովենք, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,- ասել է Փելոսին։
12:23 - 20 ապրիլի, 2023
Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ամենամյա Ջահերով երթը։ Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։ ՀՅԴ ՀԵՄ-ն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, բոլորին հրավիրում է մասնակցելու Ջահերով երթին՝ աշխարհին համազգային միասնականություն և պայքարը շարունակելու կամք ցույց տալու համար։ Այս տարի բոլոր ցանկացողները Ջահերով երթին կարող են լինել ջահակիր և դեպի Ծիծեռնակաբերդ տանել պայքարի կամք խորհրդանշող ջահը։ Երթին որպես ջահակիր մասնակցելու համար պարզապես հարկավոր է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը։Միացի՛ր Ջահերով երթին, ցույց տուր աշխարհին, որ հաշտ չես պատմության ուրացման և թշնամուն ինքնակամ հանձնվելու քաղաքականության հետ։
15:25 - 17 ապրիլի, 2023
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի գլխավորած պատվիրակությունը, որում ընդգրկված էին Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոփը և Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփը, դեկտեմբերի 8-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:     Նրանց ներկայացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:   Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:   Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Քրիստիան Հաասեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:  
17:07 - 08 դեկտեմբերի, 2022
ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիպրոս Յորգալիսի (նստավայրը՝ Մոսկվա) գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը նրանց ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմությունները՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:     Նրանք անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:   Հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության:     Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Կիպրոս Յորգալիսը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:  
15:36 - 15 նոյեմբերի, 2022
Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսրայելի ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երկու օր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան այցելած Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի և Արևմտյան Բալկանյան երկրների վարչության ղեկավար Սիմոնա Հելպերինը և Կենտրոնական Ասիայի և Կովկասի բաժնի տնօրեն Միխալ Հերշկովիցը նոյեմբերի 10-ին այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի, Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանի, ՀՀ-ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնիի և Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շախմուրադյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»-ից: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկի պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:  Իսրայելից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հարություն Մարությանը հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Այստեղ անդրադառնալով ծագումով հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքին՝ պարոն Մարությանը նշել է, որ հրեա հետազոտողներից ոմանք համեմատել են Մուսա լեռան և նացիստական համակենտրոնացման ճամբարներում հրեաների դիմադրույթունները: Նա նշել է նաև՝ «Հոլոքոստ» տերմինով ժամանակակիցները կոչում էին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի սկզբի հայկական կոտորածներն Օսմանյան կայսրությունում՝ հրեաների ցեղասպանությունից տասնամյակներ առաջ: Այցի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը տիկին Սիմոնա Հերպերին նվիրել է “International Journal of Armenian Genocide Studies” անգլալեզու գիտական հանդեսի համարներից:
12:46 - 10 նոյեմբերի, 2022
Հույն խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հույն խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները նոյեմբերի 9-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ է կատարել Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:  Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին նրանք գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:      
15:33 - 09 նոյեմբերի, 2022
Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք. շվեյցարացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Այս ցեղասպանությունը մենք երբեք չպետք է մոռանանք, շվեյցարացին եւս չպետք է մոռանա. այս մասին նշել են Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը եւ Միշել Մատերը, որոնք հոկտեմբերի 15-ին Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ «Շվեյցարացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում: Նշենք, որ շվեյցարացի պատգամավորները Հայաստանում են քառօրյա աշխատանքային այցով: Պատգամավորները նախատեսում են այցելել նաեւ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության ենթարկված բնակավայրեր»,-նշված է հաղորդագրության մեջ։
13:59 - 15 հոկտեմբերի, 2022
Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը: Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:   Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:   Հույն պատգամավորներն առանձնակի ուշադրությամբ են ծանոթացել սեպտեմբերի 14-ին բացված «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը:   Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:   Հարություն Մարությանը հյուրերին է նվիրել 1913-1922 ամերիկյան մամուլում հրատարակված Օսմանյան կայսրությունում հույների ցեղասպանության մասին հոդվածների ժողովածու (The Genocide of the Ottoman Greeks. Reports from the USA Press 1913-1922), 1922 թ. բազմաթիվ հույների և հայերի կյանք փրկած ճապոնական Տոկեի Մարու նավի մասին գիրք և Զմյուռնիայի աղետի 100-րդ տարելիցի կապակցությամբ թողարկված փոստային բացիկ:    
15:55 - 27 սեպտեմբերի, 2022
ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Մարկոս Գոմես Մարտինեսը սեպտեմբերի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակումից։ Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին է ներկայացրել անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը: Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին դեսպան պարոն Մարկոս Գոմես Մարտինեսը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
15:19 - 23 սեպտեմբերի, 2022
Նենսի Փելոսին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում և Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնել հուշանվեր

Նենսի Փելոսին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում և Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնել հուշանվեր

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը: Տիկին Նենսի Փելոսին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Տիկին Փելոսին առանձնակի ուշադրությամբ ծանոթացավ նրա այցի կապակցությամբ բացված ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության (Near East Relief) գործունեությունը և ԱՄՆ-ի տարբեր նահանգային իշխանությունների կողմից ընդունված հայտարարություններ, որոշումներ, բանաձևեր Հայոց ցեղասպանության մասին: Էդիտա Գզոյանը նշեց, որ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության ջանքերով և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ: Տիկին Նենսի Փելոսին նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը հյուրին նվիրեց 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում (“The Boston Daily Globe”, “The New York Times”, “The Christian Science Monitor”, “The Washington Post”) հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը Նենսի Փելոսիին պարգևատրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով: Իր հերթին տիկին Փելոսին Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնեց հուշանվեր:
12:17 - 18 սեպտեմբերի, 2022
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով հատուկ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արմեն Եգանյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։   Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:   Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:   Պարոն Ֆիլիպ Ռիքերը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:   Հարություն Մարությանը հյուրին նվիրել է 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկու հատոր՝ The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times։  
15:51 - 08 սեպտեմբերի, 2022
ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն
 |armenpress.am|

ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն. Ֆրենկ Փալոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը: Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «33 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ՄԱԿ-ը չպետք է մեղսակից լինի Թուրքիայի կողմից պատմությունը մերժելուն: Աբդուլլա Շահիդը սխալ է եղել՝ ջնջելով իր թվիթը, տեղի տալով Թուրքիայի ճնշմանը»,-նշել է Ֆրենկ Փալոնը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի և Երևանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի ուղեկցությամբ: Այցի վերաբերյալ Աբդուլլա Շահիդը գրառում էր կատարել «Թվիթեր»-ում, այնուհետև ջնջել էր այն:
14:35 - 02 օգոստոսի, 2022