Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակին՝ եվրոպական տարբեր կառույցներում արցախահայության խնդիրների հետևողական բարձրաձայնման և ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար։ Վեհափառ Հայրապետը, հյուրերին ներկայացնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը և ի մասնավորի Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, անդրադարձավ այս առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալություններին։ Նորին Սրբությունը նկատեց, որ տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ։ Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները, դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում, Նորին Սրբությանը վստահեցրեցին, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը։
11:11 - 22 փետրվարի, 2023
Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները

Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները

Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից:    Ծառայության պետը ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Որպես առաջնահերթություն՝ ընդգծվել է գործընթացների թվայնացումը և ծառայությունների մատուցման տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթություն: Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև Եվրոպական միության հետ համագործակցությունը Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմնի կայացման համատեքստում:   ԵԽ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու:
13:39 - 21 փետրվարի, 2023
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներն այսօր հանդիպել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ՀՀ-ԵԽ փոխգործակցության բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ: Հայ խորհրդարանականները հյուրի ուշադրությունը հրավիրել են ավելի քան երկու ամիս Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին:Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու մի շարք ուղղություններով արդյունավետ համագործակցությունը:
16:43 - 17 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԽ ԳՔ տեղակալ Բյորն Բերգեն: Իր խոսքում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.  «Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բերգե, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հարգելի պարոն նախագահ, Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ, Հարգելի՛ գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ արտաքին գործերի նախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ Գործողությունների  ծրագրերի մեկնարկն արդեն լավ ավանդույթ է դարձել։ Ուրախ եմ հյուրընկալել պարոն Բյորն Բերգեին, ում հետ նախքան այս միջոցառումն արդյունավետ քննարկում ենք ունեցել և անդրադարձել մեր համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Տիկնայք և պարոնայք, Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի համար նոր Գործողությունների ծրագրով նախանշված՝ առաջիկա չորս տարիների հիմնական առաջնահերթությունները։ Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության և ներառականության հետագա խրախուսումը կլինեն այսօրվա քննարկման առանցքում: Պետական իշխանության տարբեր թևերի և ազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում են Գործողությունների ծրագրի կարևորությունն ու դրանում նրանց ակտիվ ներգրավվածությունը: Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի  Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։ Գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը խոստումնալից է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ այս  Գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ, ես վերահաստատում եմ Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության Գործողությունների ծրագրում։ Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունն անկյունաքարային են բարեփոխումների համար, միաժամանակ, շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայուն հաջողության և շոշափելի արդյունքներ ունենալու համար։ Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորում են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար։ Մենք բարձր ենք գնահատում մեր ավանդական գործընկերների՝  Եվրոպական միության, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, ինչպես նաև՝ Ավստրիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ռումինիայի, միջազգային կազմակերպությունների  կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողությունները և փորձը: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտներին, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը: Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը, Գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին և առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը: Հարգելի՛ գործընկերներ, Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ  բարձր։ Եվ ահա, չնայած Հայաստանի և նրա ժողորդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է: Շնորհակալ եմ բոլորիդ մեկնարկի այս միջոցառմանը մեզ միանալու համար»։ Բացման արարողությանը հաջորդել է գործողությունների ծրագրի ներկայացումը, ինչպես նաև պանելային քննարկում ազգային շահառուների հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի նախորդ գործողությունների ծրագրերի հիմնական ձեռքբերումներին և նախանշվել են առաջընթացի ուղիները: Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը,  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 
17:21 - 16 փետրվարի, 2023
ԱՀ ՄԻՊ-ը, ԱՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Արտակ Բեգլարյանը հանդիպել են ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ

ԱՀ ՄԻՊ-ը, ԱՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Արտակ Բեգլարյանը հանդիպել են ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  «Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։ Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ», - գրել է նա։
09:42 - 13 փետրվարի, 2023
ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր
 |civilnet.am|

ԵՄ դիտորդների թվում կլինեն ֆրանսիացի ժանդարմներ․ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր |civilnet.am|

civilnet.am: Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի՝ Եվրոպական հարցերի նախկին նախարար Նատալի Լուազոն ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում երկու տարով ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Բրյուսելի որոշմանը։ Լուազոն խոսել է նաև ԵՄ առաքելությունում և ընդհանրապես խաղաղության գործընթացում Ֆրանսիայի դերի մասին։  – Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որը կոչ էր անում ոչ միայն բացել Լաչինի միջանցքը, այլև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին կամ ԵՄ փաստահավաք առաքելություններին մուտք ապահովել Լեռնային Ղարաբաղ: Միջազգային ճգնաժամային խումբը անցյալ շաբաթ հրապարակեց զեկույց, որտեղ նշվում էր, որ ձեզ և ձեր գործընկերներին այդ որոշումը հեշտ չի տրվել, եղել է դիմադրություն․ ԵՄ-ում ոմանք ցանկանում էին կենտրոնանալ Ուկրաինայի վրա, մյուսներն անհանգստանում էին, որ նման բանաձևերը կարող են վտանգել Ադրբեջանի հետ կարևոր էներգետիկ գործարքները: Կպատմե՞ք, թե ինչ պահանջվեց այս բանաձևի ընդունման համար։ – Մեր բանաձևը լայն աջակցություն ստացավ և ընդունվեց Եվրախորհրդարանի կողմից՝ ցույց տալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ իրականացվող շրջափակումը դատապարտող զորեղ կոնսենսուս։ Մենք փաստերով և հստակ վերլուծությամբ ներկայացրեցինք, թե ինչ է կատարվում. չափազանց երկար ժամանակ է, ինչ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մուտք ունի Լեռնային Ղարաբաղ: Մենք ակնկալում ենք, որ այնտեղ ներկա կլինեն ՄԱԿ-ի գործակալությունները, հատկապես հիմա: Չափազանց երկար ժամանակ ԵՄ-ն իրեն հեռու է պահել հակամարտությունից: Այժմ, երբ հումանիտար ճգնաժամ է, և Ռուսաստանը բավարար պաշտպանություն չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, ԵՄ-ն և ԵԱՀԿ-ն պետք է ավելին անեն։ – Բանաձևը նաև դատապարտում էր ռուս խաղաղապահների ակնհայտ անգործությունը։ Անշուշտ, ԵՄ-ն շատ հստակ դիրքորոշում է որդեգրել անցյալ փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման առնչությամբ, և նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ ամենացածր մակարդակի վրա են: Այնուամենայնիվ, կարելի՞ է արդյոք ասել, որ Բրյուսելում ըմբռնում կա, որ Հայաստանն անհանգստացած է ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վատթարացմամբ և դրա հնարավոր բացասական ազդեցությամբ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա, ինչը նրանց համար կարող է հանգեցնել անվտանգության ռիսկերի: – Մենք նայում ենք փաստերին և լսում հայտարարությունները։ Փաստն այն է, որ չնայած ռուս «խաղաղապահների» առկայությանը, շրջափակումը շարունակվում է ավելի քան 50 օր։ Եթե Մոսկվան ցանկանար կասեցնել այն, նա դա արդեն արած կլիներ։ 2020-ի նոյեմբերի 9-ին Ռուսաստանն էր պարտավորություններ ստանձնել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում երթևեկության վերաբերյալ, այլ ոչ թե ԵՄ-ն։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պարտավորությունը ճանաչվել է ԵՄ-ի կողմից և հիշատակվել անցյալ հոկտեմբերին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի անգործությունը չի վնասում ԵՄ-ին։ Այն վնասում է հայ ժողովրդին։ Մենք լսում ենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի թերահավատությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ կողմից գործադրվող ջանքերի նկատմամբ։ Բայց մենք նաև տեսնում ենք, որ նա Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի կողմն է բռնում: Եթե ունես նման ընկերներ, թշնամիների կարիք չունես: – Բացի ԵՄ-Հայաստան հարաբերություններից, ձեր հայրենի Ֆրանսիան բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի անվտանգության մարտահրավերների մասին: Ֆրանսիայի խորհրդարանը նույնպես աջակցել է Հայաստանին և Արցախին։ Կցանկանայի՞ք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ավանդական բանակցային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Ֆրանսիան է՛լ ավելի շատ ջանք, ռեսուրսներ և ժամանակ ներդնի կողմերի միջև միջնորդության համար: – Դուք իրավացիորեն եք ընդգծում, որ Ֆրանսիան Հայաստանի մասին հոգ տանող ամենաակտիվ երկիրն է։ Հարցն այն է, թե ո՞րն է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդության լավագույն ձևաչափը: Ճիշտն ասած, ես ագնոստիկ եմ։ Անկախ նրանից՝ կատուն սև է, թե սպիտակ, քանի դեռ այն մուկ է բռնում, լավ է։ Ես այս պահին մեծ դինամիկա չեմ տեսնում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հավանաբար Ռուսաստանի աճող մեկուսացման պատճառով։ Ես ողջունում եմ առաջընթացը, որը ձեռք է բերվել անցած հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի նախագահներ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի միջև քառակողմ հանդիպման ընթացքում՝ Ֆրանսիայի ուժեղ ներդրմամբ։ Հենց այդ ժամանակ էլ համաձայնեցվեց առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման։ Այն այժմ ընդլայնվել և երկարացվել է, և ես կարծում եմ, որ դա շատ դրական զարգացում է։ Ուստի, ըստ իս, այս քառակողմ ձևաչափը տեղին է։ – ԵՄ-ի բանաձևը, Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Բրաուն-Պիվեի այցը, եվրոպացի առաջնորդների բազմաթիվ հեռախոսազանգերը․․․ բոլորը կոչ են անում վերացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Չնայած դրան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ, մեջբերեմ, ինքն այդ զանգերին պատասխանում է քաղաքավարությունից ելնելով։ Անկասկած, այս հայտարարություններն ու բանաձևերը կարևոր են և մեծապես գնահատվում են Հայաստանի կողմից։ Բայց մտահոգություններ կան, որ հայտարարություններն ու բանաձևերն ազդեցություն չեն ունենում։ Կա՞ որևէ լրացուցիչ բան, որը դուք կցանկանայիք տեսնել՝ շրջափակումը վերացնելու համար Բաքվի վրա ճնշում գործադրելու մասով: – Իմ առաջին արձագանքը կլինի պնդել, որ բանակցություններ չեն կարող լինել, քանի դեռ Լաչինի միջանցքը արգելափակված է։ Ես նաև կցանկանայի տեսնել փաստահավաք առաքելություն, որը շտապ կուղարկվի միջանցք: Սա կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը՝ գնալ, տեսնել և բարձրաձայնել: Այդ դեպքում չպետք է հրաժարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունման հեռանկարից։ – Եվրամիությունը Հայաստանի սահմանամերձ շրջաններում առաքելություն տեղակայելու շատ կարևոր որոշում է կայացրել։ Հույս կա, որ նրանց ներկայությունը ապագայում կկանխի Հայաստանի վրա Ադրբեջանի կողմից ցանկացած հարձակում։ Սահմանի հայկական կողմում քաղաքացիական առաքելություն տեղակայվել էր անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Կարո՞ղ եք մի փոքր խոսել այս առաքելության մեջ Ֆրանսիայի ներգրավվածության և ներդրման մասին: – Ես վճռականորեն աջակցում եմ այս նոր առաքելությանը` ավելի լայն շրջանակներով և չափերով: Ուրախ եմ, որ Ֆրանսիան առաքելությանը տրամադրելու է ութ ժանդարմ։ Առաքելությունը կգործի փետրվարի 20-ից, և ես այդ օրը ներկա կլինեմ Հայաստանում։ Ես ողջունում եմ առաքելությանը Հայաստանի աջակցությունը և համագործակցությունը։ Այն կլինի մեր աչքերն ու ականջները տեղում, և դրա առկայությունը պետք է զսպի նոր հարձակումները: Ես կարող եմ միայն հուսալ, որ Ադրբեջանը բարեխղճորեն կհամագործակցի առաքելության հետ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:22 - 08 փետրվարի, 2023
ԵԽ-ն արձագանքել է Թագուհի Թովմասյանի գրություններին՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ

ԵԽ-ն արձագանքել է Թագուհի Թովմասյանի գրություններին՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ

Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ նամակներին: Այս մասին տեղեկանում է Թագուհի Թովմասյանի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից: «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին բազմիցս գրություններ եմ հասցեագրել՝ բարձրաձայնելով մի շարք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների հետ։ Մարդու իրավունքների առաջատար այս կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին մասնավորապես ահազանգել եմ Ադրբեջանի խորհրդարանի` մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջի կողմից արված հայտարարության մասին՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու վերաբերյալ։ Բերձորի միջանցքի արգելափակումից ի վեր գրություններիս առանցքում են եղել Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքով 120 000 արցախահայության մոտ առաջ եկած կենսական կարիքների բավարարման անհրաժեշտությանը, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից Արցախի գազի և էլեկտրաէներգիայի անջատումներին և առհասարակ Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտմանը վերաբերող հարցերը։ Հատուկ անդրադարձ եմ կատարել նաև Ադրբեջանի կողմից 19 հայ երեխաներին էմոցիոնալ և հոգեբանական բռնության ենթարկելու անթույլատրելի միջադեպին, որը պետք է դառնա հետաքննության առարկա իրավասու միջազգային օղակների կողմից։ Այս գրությունների կապակցությամբ ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակի տնօրեն պրն․ Միրոսլավ Պապայից ստացել եմ պատասխան նամակներ, որոնց համաձայն՝ ԵԽ-ն շարունակելու է իր իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության ջանքերին, հղում անելով հունվարի 19-ին Նախարարների կոմիտեի Իսլանդական նախագահության հայտարարությանը՝ Լաչինի (Բերձոր) միջանցքի շուրջ հումանիտար իրավիճակի կապակցությամբ, ներկայացվում է հավաստիացում, որ ԵԽ գլխավոր քարտուղարը կշարունակի ուշադիր հետևել իրադրությանը, ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնում և ընդգծում լարվածության սրումից խուսափելու անհրաժեշտությունը»,- գրել է ԱԺ պատգամավորը՝ շնորհակալություն հայտնելով ԵԽ գլխավոր քարտուղարի և գլխավոր քարտուղարի տեղակալի գրասենյակին՝ իր հրատապ գրություններին արձագանքելու համար։ «Ֆեյսբուք»-ի գրառման մեջ Թագուհի Թովմասյանը ևս մեկ անգամ ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելուն միտված գործուն քայլերի անհրաժեշտությունը: «Դատապարտումները քիչ են, անհրաժեշտ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ»,- ընդգծել է նա:
12:01 - 02 փետրվարի, 2023
ԵԽ բանաձևում դատապարտվել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը

ԵԽ բանաձևում դատապարտվել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը

Եվրախորհրդարանը բանաձևով կոչ է արել Եվրահանձնաժողովին խստիվ դատապարտելու Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը։Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։  «Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։ Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ Ֆրանսիա) ստորագրած և նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրևիչուսի (Petras AUŠTREVIČIUS/Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա hստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը: Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը: Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»: Բանաձևն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այն հասանելի է հետևյալ հղմամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։  
13:29 - 01 փետրվարի, 2023
Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը |armenpress.am|

Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ Միյատովիչն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Դունյա  Միյատովիչը նշել է, որ ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը բոլոր շրջաններ և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը։ Հանձնակատարն ընդգծել է նաև, որ պետք է մշակել արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր իրավասու դերակատարներին, այդ թվում՝ Հանձնակատարի գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։
14:28 - 28 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը Դեյվիդ Մքալիսթերի հետ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները: Ընդգծվել է, որ Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչությանը:Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու նպատակով: Այս համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է հունվարի 18-19-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրատապ բանաձևում և «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույցում» արտահայտված սկզբունքային դիրքորոշումները, որոնք օբյեկտիվորեն արտացոլում են տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ: Արարատ Միրզոյանը և Դեյվիդ Մքալիսթերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի և դրա ընդլայնման հեռանկարներին։ Բարձր է գնահատվել նաև դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության աշխատանքը։
16:17 - 23 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում

Հունվարի 23-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Այս մասին ասված է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջում։ «Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին։ Բրյուսել այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ»,- նշված է գրառման մեջ։
14:43 - 22 հունվարի, 2023
Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

Հայաստանը կոչ է արել ԵԽ-ին ստիպել Ադրբեջանին կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Եվրոպայի խորհրդին կոչ է արել Ադրբեջանին ստիպել կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները։ Այս մասին թուիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ «Դեսպան Խաչատրյանը (ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյան-խմբ․) փոխնախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը բերում է ծանր հումանիտար հետևանքների Արցախի համար։ Հայաստանը կոչ է անում Նախարարների կոմիտեին վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշված ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- ասված է ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրության մեջ: Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այնուհետև, հունվարի 16-ին ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:
11:45 - 21 հունվարի, 2023
Հավանություն ենք տալիս Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչին․ Արցախի ԱԳՆ-ն՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Հավանություն ենք տալիս Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչին․ Արցախի ԱԳՆ-ն՝ Եվրախորհրդարանի բանաձևի մասին

Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից և կոչերը անհապաղ վերականգնելու Լաչինի միջանցքի գործունեությունը՝ ի կատարումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների։ Երախտագիտություն ենք հայտնում այն պատգամավորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսևորել Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության կանխման անհրաժեշտության վերաբերյալ։ Այս մասին նշվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ «Հավանություն ենք տալիս տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Արցախ մուտքն ապահովելու կոչերին։ Բարձր ենք գնահատում Եվրախորհրդարանի դիմումը միջազգային հանրությանը՝ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու Արցախի ժողովրդի ճակատագրում։ Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մեկն է։ Ստեղծելով անտանելի կենսապայմաններ՝ Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից։ Կարևորում ենք միջազգային հանրության հավաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ քայլերի իրականացման վրա՝ միտված Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը»,- ասվում է ԱՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ։ Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է այս բանաձևի ընդունումը։
16:55 - 20 հունվարի, 2023
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Եվրախորհրդարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող բանաձևը |factor.am|

Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Եվրախորհրդարանի՝ Լաչինի միջանցքին վերաբերող բանաձևը |factor.am|

factor.am: Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարան) արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ նախօրեին ընդունված բանաձևը՝ դատապարտելով այն։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանը 11 կետից բաղկացած բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, որով Ադրբեջանից պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։  Ադրբեջանի խորհրդարանը դժգոհություն է հայտնել այս բանաձևի առնչությամբ։ «Մենք մեր բողոքն ենք հայտնում 2023 թվականի հունվարի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված կողմնակալ և անարդար բանաձևի դեմ, որը հիմնված է ստի և անհիմն մեղադրանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, բանաձևի հեղիակներին Մեջլիսը մեղադրում է երկակի ստանդարտների, իսկ Հայաստանին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, իբր, խախտելու համար։ Ադրբեջանի խորհրդարանը նշում է, թե Լաչինի միջանցքը, իբր, «բաց է ռուս խաղաղապահների, Կարմիր Խաչի կոմիտեի ներկայացուցիչների կողմից մարդասիրական ապրանքների փոխադրման, ինչպես նաև Ղարաբաղում բնակվող հայերի, այդ թվում՝ երեխաների և հիվանդների փոխադրման համար»։ Առավել մանրամասն՝ factor.am-ում
14:26 - 20 հունվարի, 2023
Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

Արցախի ԱԳՆ ղեկավարը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին՝ Արցախի շրջափակման կապակցությամբ

Հունվարի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։ Նամակում ներկայացվել են շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, ինչպես նաև մարդկանց տառապանքները սաստկացնելու նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դիտավորյալ խափանումները։ Նամակում նշվում է, որ Ադրբեջանը, իր կանխամտածված գործողություններով, Արցախի ժողովրդին զրկում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող մարդու հիմնական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, ինչը հանդիսանում է պետական ահաբեկչություն։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը, որն Արցախի դեմ 2020 թվականի բարբարոսական ռազմական արշավից հետո անօրեն մնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, ներկայումս օգտագործում է կեղծ «բողոքի ակցիաները» որպես հիբրիդային պատերազմի մարտավարություն, որպեսզի հասնի Արցախի ժողովրդին բնաջնջելու հրապարակայնորեն հայտարարված նպատակին:Այդ համատեքստում նամակում կոչ է արվել ԵԽ Գլխավոր քարտուղարին, կազմակերպության ղեկավարությանը և անդամ պետություններին կանխել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, արագ և վճռականորեն օգտագործել Եվրոպայի խորհրդի ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի և անմարդկային շրջափակումն անհապաղ վերացնելու նպատակով։ Փաստաթղթում նաև նշվում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, մասնավորապես, կազմակերպությունում վերջինիս ներկայացուցչության իրավունքները կասեցնելու անհրաժեշտությունը՝ ԵԽ կանոնադրության բացահայտ խախտման պատճառով։ Գրության պատճեններն ուղարկվել են նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին, Մարդու իրավունքների հանձնակատարին և խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին։
11:30 - 20 հունվարի, 2023