Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին: «Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես նաեւ իմ անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետություն մեր պաշտոնական այցի ընթացքում ջերմ ընդունելության համար: Մեր փոխադարձ քննարկումները շատ ոգեշնչող էին ինձ համար, եւ ես խորապես հավատում եմ, որ դա մեր ավելի սերտ համագործակցության միայն սկիզբն է: Ի նշան մեր աջակցության Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ձեր հավակնություններին` խնդրում եմ ընդունել նամակին կից եվրոպական դրոշը: Ընդունե՛ք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասվում է նամակում: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունների եւ արգասաբեր այցի համար Հայաստան: «Հայաստանը բարձր է գնահատում Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը եւ Չեխիայի անվերապահ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Չեխիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործում: Հայաստանը պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան դա թույլ կտա եվրոպական կողմը: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք արգասաբեր փոխգործակցության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի եւ այլ թեմաների շուրջ:
17:15 - 18 մարտի, 2024
Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք |armenpress.am|

Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապետական սփռման ևս մեկ հեռուստաալիք |armenpress.am|

armenpress.am: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը կունենա համապետական սփռում ունեցող երկու հեռուստաալիք, այսպիսով` այժմ միայն մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» կհեռարձակվի ամբողջ հանրապետությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ««Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից մեկ տեսալսողական ծրագիր հեռարձակվում է միայն մայրաքաղաքային սփռում ունեցող տարածքում, մեկ տեսալսողական ծրագիր՝ համապետական սփռմամբ:  Նախագծով առաջարկվում է, որ հանրային հեռարձակողն ունենա առավելագույնը 2 տեսալսողական ծրագիր կամ ավելի պարզ ասած՝ հեռուստաալիք՝ երկուսն էլ համապետական սփռում ունեցող, որպեսզի նաև, ըստ էության, չտուժեն հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ունեցող հեռուստաընկերությունների շահերը»,-ասաց Գաբրիելյանը: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հանրային հեռարձակողը կհրաժարվի մայրաքաղաքային սփռման սլոթից, ավտոմատ կդառնա համապետական սփռման: Գաբրիելյանը հավելեց՝ Հանրային հեռուստաընկերության բյուջեն պետական բյուջեից է, ուստի նպատակահարմար չէ, որ այդ գումարն ուղղվի միայն երևանյան հեռուստադիտողին: Նախագծի հարակից զեկուցող Հասմիկ Հակոբյանը նկատեց, որ Ֆինանսների նախարարության դիտարկմամբ՝ նախագծի ընդունմամբ բյուջեի վրա հավելյալ 64 մլն դրամի ծախս է գեներացվում, որը 2024թ բյուջեով նախատեսված չէ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե սրա հետ կապված քննարկում եղե՞լ է: Նախագծի հեղինակը հայտնեց, որ եղել է քննարկում, որ, եթե ծածկույթը լինի համապետական, այդ բացը կարող են լրացնել Հանրային հեռուստաընկերության միջոցներից: Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետական բյուջեից, այլ նաև օրենքով չարգելված այլ եղանակներով, օրինակ՝ գովազդից կամ համատեղ ֆիլմարտադրություններից: Հասմիկ Հակոբյանը նշեց, որ այսպիսով իրավական հիմքեր են ստեղծում մայրաքաղաքային սփռում ունեցող «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի դարձնել ամբողջ հանրապետության համար:
12:55 - 18 մարտի, 2024
Ինչո՞ւ ԱԳՆ-ն ընդդիմադիրներին թույլ չի տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին  
 |azatutyun.am|

Ինչո՞ւ ԱԳՆ-ն ընդդիմադիրներին թույլ չի տալիս ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին |azatutyun.am|

azatutyun.am: Արտգործնախարարությունն այլևս թույլ չի տալիս ընդդիմադիրներին ծանոթանալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին չորս ընդդիմադիրներով դիմել էին Արտգործնախարարություն՝ Բաքվի առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ ԱԳՆ-ից, սակայն, ստացել են պաշտոնական մերժում։ «Հայտնում ենք, որ ‎բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը», - արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանը ներկայացրեց Մանուկյանը։ «Այսինքն՝ չորս պատգամավոր գնում, ծանոթանում էինք բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերին, նախագծերին, մենք ենք խաթարել այդ բանակցությունը, մենք ենք խանգարել այդ բանակցությունները, հանրությանը մենք ենք մոլորեցրել», - նշեց նա։ Ընդդիմադիր պատգամավորը պնդում է՝ իրենք որևէ կարգ չեն խախտել, նախագծի որևէ դրույթ չեն հրապարակել, ընդամենը զգուշացրել են հանրությանը. - «Հանրությանն ասելով, որ ժողովո՛ւրդ, ձեզ խաբում են, Նիկոլ Փաշինյանը ստում է, այս իշխանությունը ստում է, որ երկնքից մանանա է խոստանում, Նիկոլ Փաշինյանը ստում է, Գրիգորյան Արմենը ստում էր, որ մինչև տարվա վերջ արդեն պայմանագիրն Ադրբեջանի հետ կստորագրվի։ Մենք ասում էինք՝ ունենք անհանգստություններ, և այդ անհանգստությունները որևէ կետ չբացահայտելով, կետերը բացահայտել է Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, ոչ թե մենք ենք այդ կետերը բացահայտել»։ Խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական նախորդ առաջարկներին ծանոթացած Մանուկյանն ասում է՝ փաստաթղթին ծանոթանալուց հետո հաստատվել են իրենց կասկածները, որ իշխանությունը խոսում է նոր Սահմանադրության մասին հենց Ադրբեջանի պահանջով։ Իշխանություններն, ի դեպ, հերքում են սա՝ պնդելով, որ Հայաստանի օրենսդրությունը երկրի ներքին գործն է։ «Առաջին իսկ պահից, երբ խոսեցին նոր Սահմանադրության մասին, մենք ասացինք՝ ժողովո՛ւրդ, սա Հայաստանի Հանրապետության համար չի, Ադրբեջանի պահանջն է՝ Անկախության հռրակագիրը…», - նշեց նա։ Հարցին, թե կա՞ Սահմանադրության մասին ինչ-որ կետ պայմանագրում, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. - «Կա, բառացի չի, դրա համար այդ փաստաթղթում եղած դրույթներն իրականում պետք է ամբողջությամբ բովանդակությամբ կարդաս։ Պայմանագրերը դրա համար են։ Միանշանակ {դրա համար է նորն առաջարկվում}, որովհետև այդ փաստաթղթում խոսվում է մի թեզի շուրջ, որը ՀՀ սահմանադրությանն է հակասում, որն ասում է, որ այդ փաստաթուղթն ավելի վեր պետք է լինի, քան Հայաստանի ցանկացած և Ադրբեջանի ցանկացած փաստաթուղթ։ Դա Սահմանադրական դատարանը չէր վավերացնելու՝ ինչ էլ մտածեր՝ եկեք փոխենք Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը հանեն, ադրբեջանցիների ուզածն անենք, ժողովրդին ներկայացնենք՝ բա տեսեք՝ մենք նոր Սահմանադրություն ենք բերել։ Մեր այդ բոլոր ահազանգերը, և իրականում հանրային քննարկում ծավալվեց երկրում, բա ուզում էին մենակ այդ կեղծ քարոզչության, ոսկե սարեր խոստանալու իրենց քաղաքականությամբ մինչև վերջ հաջողեի՞ն։ Չէ, չի լինի այդպես»։ Մերժումից հետո ընդդիմությունը պատրաստավում է դատարանում վիճարկել ԱԳՆ որոշումը։ Գեղամ Մանուկյանի պնդմամբ՝ այն, ինչ իրենք պահանջում են, Արտգործնախարարությունը չի կարող չտրամադրել։ «Կարող են արգելել օրենքով, օրինակ՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքով, եթե անձնական բնույթի տվյալներ են։ Ես չեմ հարցնում Արարատ Միրզոյանի, որն ապրում է կառավարական դաչեքում, պահարանը որ պատի տակ է դրած, կամ իր տեղակալն ինչ առողջական պատճառով բանակից փախավ։ Ես հարցնում եմ հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթի մասին, և իրենք պարտավոր են տրամադրել մեզ, իմ գործընկերներին։ Քննարկում ենք իրավական, նաև դատական կարգով վիճարկելու այդ ամենը», - ասաց նա։ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն 7 անգամ առաջարկներ են փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Հայաստանը հետըթնաց էր տեսել ադրբեջանական վերջին առաջարկներում։ Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հայտարարել՝ արդյոք Բաքվին փոխանցել է իր պատասխան առաջարկները։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղյուրում։ 
21:04 - 16 մարտի, 2024
ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է  նախորդ տարի ոլորտում իրականացված աշխատանքները՝ նշելով, որ զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ էապես բարձրացնելով քաղաքական երկխոսության մակարդակը եւ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում:  Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում երկարաժամկետ՝ երկու տարով, քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ: Առաքելության գործունեության մեկնարկը տրվել է 2023 թվականի փետրվարի 20-ին: Առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը կնքվել է 2023 թվականի նոյեմբերի  20-ին, իսկ դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել ՀՀ-ում ԵՄ առաքելության կազմն ընդլայնելու վերաբերյալ: 2023 թվականին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական ու անվտանգային հարցերով երկխոսությունը, որի առաջին նիստը տեղի է ունեցել Երեւանում՝ հունվարի 26-ին, իսկ երկրորդ նիստը՝ Բրյուսելում՝ նոյեմբերի 15-ին: ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել ինչպես 2023 թվականին, այնպես էլ 2024 թվականի առաջին եռամսյակում: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ ԵՄ կողմից իրականացված հումանիտար աջակցությունը՝ ուղղված ԼՂ-ից  բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին: Հաշվետու տարվա ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել  ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Հարցը քննարկվել է բարձրաստիճան բոլոր հանդիպումների եւ բարձրագույն քաղաքական մարմինների նիստերի ընթացքում, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը: Հարցուպատասխանի ընթացքում հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը հետաքրքրվել են արտոնագրերի հետ կապված տարատեսակ խնդիրներով, որոնք  մտահոգում են քաղաքացիներին:  «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը եւ ափսոսանքով նշեմ, որ կա միայն մեկ հարց, որտեղ դեռ չենք հասել մեր ցանկացած արդյունքներին: Դա արտոնագրերի հարցն է: Ինչպես նշեցի, այստեղ աշխատանքներ են  տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց: Հակառակը՝ կար ետընթաց, անգամ Էրազմուսի ծրագրով սովորելու մեկնող ուսանողներն ունեն մեկնելու հետ կապված խնդիրներ: Մենք էլ ստանում ենք բազմաթիվ բողոքներ քաղաքացիներից: Եվս մեկ անգամ փորձում ենք ակտիվացնել մեր աշխատանքները, եւ մեծ հույս ունենք, որ մինչեւ եվրոպական ընտրությունները՝ այս տարի կունենանք առաջընթաց այս հարցում»,- ասել է փոխնախարարը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառության զգալի  աճին՝ նշելով, որ  2022 թվականի համեմատ այն  աճել է շուրջ 17.1 տոկոսով՝ կազմելով   2.7 մլրդ դոլար: «Կարո՞ղ ենք արդյոք այս դինամիկան պահել եւ զարգացնել առաջիկա տարիներին»,- հարցրել է նա: Պարույր Հովհաննիսյանի խոսքով  ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրների հետ նկատելի է առեւտրի զգալի աճ, ինչը բացատրվում է մի քանի գործոններով:  Նա հայտնել է, որ ջանքեր են գործադրվում՝ պահելու այդ շարժունությունը: Մասնավորապես, ստեղծվելու են մի շարք նոր ձեւաչափեր եւ քայլեր, որոնք նպատակ ունեն պահելու եւ զարգացնելու առեւտրաշրջանառությունը ԵՄ երկրների հետ:
17:07 - 15 մարտի, 2024
«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան
 |aravot.am|

«Դուք հակասահմանադրական գործողություն եք անում, գերազանցել եք ձեր լիազորությունները, ԱԺ մեծամասնությունը պետք է կառավարությունը փոխի»․ Արմեն Ռուստամյան |aravot.am|

aravot.am: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ որքանո՞վ է կառավարության գործունեությունը համապատասխանում Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրին։ «Ազգային ժողովը հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան, իսկ դու անում եք բոլորովին այլ բան կամ դրա ճիշտ հակառակը։ Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Մասնավորապես, ծրագրում գրված է հետեւյալը՝ ՀԱՊԿ-ը, դիտարկելով որպես ՀՀ անվտանգային համակարգի կարեւոր օղակ, կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներում։ Ձեր կատարողականում նշվում է՝ նվազագույնի է հասցվել, գործնականում սառեցվել է ՀՀ ակտիվությունը ՀԱՊԿ-ում։ Սա հակառակն է նրա, ինչ գրված է ծրագրում, ի՞նչ իրավունքով եք դուք դա արել»,- հարցրեց Ռուստամյանը։ Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ես չեմ բացառում, որ ցանկացած ստանդարտ իրավիճակում անգամ, ցանկացած ստանդարտ տարում ոչ ամբողջությամբ կատարողականը համահունչ կլինի ծրագրին։ Կլինեն բաներ, որոնք հանգամանքների բերումով այլեւս անհնար կլինի իրականացնել կամ անկախ քո ջանքերից՝ անհնար կլինի հասնել նպատակին։ Սա ցանկացած ստանդարտ երկրի համար է անգամ աքսիոմատիկ, մեր դեպքում՝ առավել եւս։ Իհարկե, չնայած մեր ջանքերին, ի հեճուկս մեր ջանքերի, տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնար։ Մասնավորապես, ՀԱՊԿ մասին եք հարցնում, ես էլ ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ այո, հանգամանքների բերումով ՀԱՊԿ-ում մեր մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես դա Ազգային ժողովում ներկայացրել ենք 2021 թվականին։ Ինչո՞ւ, արդեն ասացի՝ ՀՀ վրա տեղի է ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, եւ այն անվտանգային կազմակերպությունը, որի հետ պայմանավորվել ենք, որ այդպիսի դեպքերում պետք է ասենք, որ այդպիսի փաստ տեղի է ունեցել եւ անենք գործողություններ, եթե հնարավոր չէ հարցը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, ապա ռազմական փոխօգնության հասնել իրար, ահա այս կազմակերպությունը, երբ մեզ վրա է տեղի ունեցել հարձակում, մեր սահմանները խախտվել են, մենք այդ պարտավորություններն ունեցող գործընկերների կողմից իրենց պարտավորություններին համահունչ արձագանք չենք ստացել։ Անգամ հրապարակային փաստի ընդունումը, որ, այո, ՀՀ ինքնիշխան տարածքը եւ սահմանները ոտնահարվել են, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել։ Այս պայմաններում ցանկացած ողջամիտ արձագանք կլինի՝ ապահովել, այնուամենայնիվ, այդ փոխըմբռնումն այդ գործընկերների շրջանակում, իսկ եթե դա հնարավոր չէ, առնվազն չտեսնել այդ գործընկերներին այնպիսին, ինչպիսին գրված է թղթի վրա։ Հակառակ դեպքում դա կլինի ինքնախաբեություն»։ Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։ Արարատ Միրզոյանը հարցրեց Արմեն Ռուստամյանին․ «Պարոն Ռուստամյան, կներեք, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի՞, որը չի ընդունում, որ Հայաստանի սահմանները ոտնահարվել են, թե՞ Հայաստանի, որը մեղմ ձեւակերպմամբ չունի բավարարվածության զգացում, որ ՀԱՊԿ-ն այդ փաստը չի ճանաչել»։ Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Ես Ազգային ժողովի կողմից եմ։ Ազգային ժողով ենք եկել, դուք էլ եկել եք Ազգային ժողով՝ ձեր կատարողականով։ Ես Ազգային ժողովի կողմից եմ հարցերը տալիս»։ Ըստ Ռուստամյանի՝ խորհրդարանական երկրում, երբ կառավարության ծրագիր է ընդունվում, կառավարությունը պարտավոր է այդ ծրագիրը կատարել։ «Հիմա դուք պատճառաբանություններ եք բերում, այս ծրագրով նշանակում էր այդ հարցերը լուծել ՀԱՊԿ-ում ակտիվությամբ, ոչ թե պասիվությամբ։ Իսկ եթե դուք կարծում եք, որ անհնար է, ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, ձեւը մեկն է՝ մեծամասնություն կա Ազգային ժողովում, թող կառավարությունը փոխի, գա նոր ծրագրով, ասի՝ ստեղծվել է նոր իրավիճակ, մենք ՀԱՊԿ-ից դուրս պետք է գանք։ Ես պետության մտածելակերպ ունեցող անձանց կողմից եմ, ոչ թե ինքնագլուխ մի կառավարություն ենք ստեղծում, որն ապօրինի գործում է։ Հիմա դուք հակասահմանադրական գործողություն եք անում, եկել եք բացատրում եք, թե ինչու եք հակասահմանադրական գործողություն կատարել։ Դուք գերազանցել եք ձեր լիազորությունները»,- ասաց Ռուստամյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:59 - 15 մարտի, 2024
Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին
 |panorama.am|

Արցախի 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞. Ք․ Վարդանյանը՝ Միրզոյանին |panorama.am|

panorama.am: «Անթույլատրելի է Արցախի ղեկավարությանը որևէ բանի մեջ մեղադրելը։ Այսինքն, 6 օրվա իշխանությունն ամեն ինչում մեղավո՞ր է, 6 տարվա իշխանությունը ոչնչում մեղավոր չէ՞։ Սա՞ եք ասում»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ արձագանքելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին։ Նա հարցադրում արեց, թե ի՞նչ է զիջում Ադրբեջանը Հայաստանին. «Եթե Ադրբեջանը զիջում է այն, որ ընդունում է  իր կողքը Հայաստանի Հանրապետություն կա, այսինքն դառնում է, որ դուք Ադրբեջանը սարքել եք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Այո, Ադրբեջանն ընդունում է, որ կողքը Հայաստան կա, բայց չի ընդունում ինչ սահմանով և որ տարածքում գոյություն ունի։ Եթե դա է ձեր բանակցային արդյունքը, ասեք՝ որ դուք Ադրբեջանը սարքել եք մեր անվտանգության երաշխավորը»։ Ք.Վարդանյանը նաև հայտարարեց, որ վերահաստատում է՝ այն փաստաթուղթում,  որն առնվազն ինքը տեսել է ու բանակցվում էր, չկա 29 հազար 800 քկմ. ամրագրում. «Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման, սահմանագծման հիմքը, չկա որևէ մեխանիզմ, որը երաշխավորում է, որ այդ փաստաթուղթը ստորագրելու հաջորդ օրը Ադրբեջանն էլի չի հարձակվում։ «Ձեր վարած քաղաքականության գնահատականը տրել է պատմությունը՝ 2023 թվականը հայ ազգի երկորդ ցեղասպանության տարին է,  մենք ունեցանք 1915 թվականի ցեղասպանության գունավոր  նկարների տարբերակը հայկական երկու պետոթյան գոյության պայմաններում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 
16:57 - 15 մարտի, 2024
Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին
 |tert.am|

Ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու, արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը քննարկել եք. Խամոյանը՝ Միրզոյանին |tert.am|

tert.am: Դուք մեր երկրի թիվ 1 դիվանագետն եք և ցավում եմ ձեր այսպիսի նյարդային պահվածքի համար, քանի որ հայ ժողովուրդը լավ հետևություններ չի անի թե ինչպիսին է ձեր վարքագիծը բանակցությունների սեղանին, ևս մեկ անգամ ձեզ զսպվածության կոչ եմ անում՝ հաշվի առնելով ձեր պաշտոնը: Այսպես սկսեց իր հարցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ուղղված ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ի վերջո՝ այսօր ինչպիսի՞ն են ՀՀ-ՌԴ հարաբերությունները՝ լավ, վատ, վատթար, գերազանց: Ինչպիսի՞ գնահատական կտաք: Ո՞ւր է տանելու ՀՀ իշխանությունների ռազմավարությունը ՀԱՊԿ-ի մասով, ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ-ից: Սառեցման գործընթացը քաղաքական դիրքորոշում է հիշեցնում, ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու: Արդյո՞ք եղել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով քննարկում: «Պետք չի ինձ զսպվածության կոչ անել, ձեր կոչի հասցեատերը ձեզ ավելի մոտ է գտնվում: Ձեզ կոչ կանեմ ինձ կոչ չանել: Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերով: Այլ բան, քան մեր սահմանների անվտանգությունը մենք չենք ուզում: Դուք ո՞ւմ կողմից եք: Ցավ եմ ապրում, որ ձեր քաղաքական ուժը վերաբերվում է ՀՀ-ին որպես «նեղացած հարսի», բացի զուտ սեռային հարգանքի կոնտեքստից, բայց մի քիչ հարգանք ունենանք մեր ինքնիշխանության մասին: Ոչ բան ենք ուզել, ոչ նեղացել ենք, մենք շատ ռացիոնալ աշխարհում ենք ապրում: Ոչ նեղանում ենք, ոչ չենք նեղանում»,- պատասխանեց Միրզոյանը:
16:56 - 15 մարտի, 2024
ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ կա հետընթաց․ ԱԳ փոխնախարար

Ընթանում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ ԵՄ վիզաների ազատականացման հետ կապված հարց ուղղեց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը․ «Մենք մի փոքր հետընթաց ունենք, մասնավորապես՝ վիզաների ստացման գործընթացի հետ կապված։ Ոչ միայն չի էժանացել վիզաների ստացման պրոցեսը, այլև բարդաացել ու թանկացել է։ Եվ սա այն տեսանելի գործընթացն է, որով անցնում են մեր բոլոր քաղաքացիները»։ Նա հարցրեց, թե ինչպես է կարգավորվում այս հարցը։ «Ցավոք, պետք է կիսեմ ձեր մտահոգությունը և նշեմ, որ կա միայն մեկ ոլորտ, մեկ հարց կա, որտեղ դեռևս չենք հասել մեր ցանկալի արդյունքներին։ Ինչպես նշեցինք, ԵՄ-ի հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կար։ Եթե մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, դա արտոնագրերի հարցն է»,- ասաց նա։ Նրա խոսքով այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել բոլոր մակարդակներում․ «Սակայն չեմ կարող ասել, որ կար առաջընթաց, հակառակը կար հետընթաց անգամ «Էրազմուս»-ի ծրագրով մեկնող ուսանողները, որ կարծում էր՝ չպետք է լինի որևէ դժվարություն, ունեին խնդիրներ մեկնելու: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»։ ԱԳՆ-ն, փոխնախարարի խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Նա հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները առաջընթաց կլինի։ Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, քանի որ  կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ լիարժեք չվերականգնվեց։
16:00 - 15 մարտի, 2024
ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ

ՀՀ բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ․ Արարատ Միրզոյանը՝ Ալիևի հայտարարության վերաբերյալ

Հայաստանի բոլոր իշխանությունները միշտ բանակցել են որոշակի տարածքներ զիջելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը։ Մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ  2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն»։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղելիս ասաց, որ Միրզոյանն արձագանքի Ալիևի այս հայտարարությանը։ Արարա Միրզոյանը նշեց, որ բանակացությունները եղել են տարածքներ զիջելու բանակցություններ։  «Չգիտեմ՝ ով, ինչ, որ փուլում, որ պատմական պահին ինչ շահ է ունեցել այլ բան ասելու ՀՀ հանրությանը, կարծում եմ՝ բոլորը արդեն կարող են ակնհայտորեն հասկանալ, որ այդ բանակցություններն առաջին օրվանից եղել են տարածքներ զիջելու բանակցություններ»,- եզրափակեց Միրզոյանը։
14:51 - 15 մարտի, 2024
Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ

Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ

Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչու զեկույցում անդրադարձ չկար 2023թ․ տեղի ունեցած կարևոր իրադարձությանը՝ ԼՂ հայաթափմանը․ «Դուք հայաթափման հետ կապ չունե՞ք»։ «Դուք, որ ասում եք՝ դուք հայաթափման հետ կապ չունեք, իհարկե, կապ չունենք։ Մենք ուզում էինք, որ ԼՂ հայությունը մնա Լեռնային Ղարաբաղում՝ իր պատմական բնօրրանում, և օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով։ Մենք բոլորս կհիշենք, թե ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը և նույնիսկ ձևակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից, և ոնց էին քննադատվում նույն ԼՂ-ում, ինչ հավակնություններ էին արտահայտվում։ Էն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, և վերջում ինչ եղավ»,- արձագանքեց Միրզոյանը։ Գրիգորյանը տեղից հարցրեց, թե դա՞ էր հայաթափման պատճառը, ինչին ԱԳ նախարարը պատասխանեց, որ պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց։  «ԼՂ քաղաքական էլիտան, որ զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց Միրզոյանը՝ կոչ անելով ընդդիմությանը իրենց փնտրած պրոցեսների մեղավորությունը իրենց՝ իշխանության ուղղությամբ չփնտրել։ Արձագանքելով Աննա Գրիգորյանն ասաց, որ իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է․ «Դուք չեք կարող չունենալ ձեր պատասխանատվությունը։ Դուք եք բանակցել, պրահյան գործընթացը Ձեր բանակցածն է, որտեղ քննարկվում էր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, հիմա դրա տերը ո՞վ է լինելու։ Հիմա Դուք ամբողջությամբ ասում եք՝ Արցախի իշխանություններն են մեղավոր։ Դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում։ Էն ժամանակ էլ, երբ Արցախի վրա հարձակում է եղել, հեռու եք կանգնել»։ Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Սամվել Շահրամանյանը պատրաստակամություն է հայտնել բանակցելու, այլընտանքային ճանապարհը բացելու․ «Ստեփանակերտը, այո, իր դիրքորոշումներն ուներ, բայց հեռու մի երկիր է՞ր, բա գործընկերային հարաբերություններ չունեի՞ք, քննարկեի՞ք։ Աննա Գրիգորյանը նաև հարց էր ուղղել Սահմանադրության փոփոխության գործընթացների վերաբերյալ և այդ համատեքստում նշել, որ իշխանությունը Ադրբեջանի պատվերն է կատարում։ ԱԳ նախարարը, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց․ «Ուրեմն՝ ուշադիր լսեք․ Ադրբեջանի պատվերը Դուք եք կատարում անձամբ և Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր [եք կատարում]»։ Ապա Միրզոյանը ասաց, որ մի դրվագ կպատմի, որը, ըստ նրա, ցույց է տալիս, որ այդ գիծը տանողը կատարում է այդ պատվերը։ «Իրադարձությունների ընթացք եմ նկարագրում, առանց իմ կողմից գնահատական ավելացնելու։ Մեզ օգոստոսի սկզբին ներկայացվում է առաջարկ, համաձայն որի՝ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնվի սերունդներին։ Հայկական կողմը համաձայնություն է հայտնում ամբողջ առաջարկի հիման վրա շարունակել բանակցությունները, ադրբեջանական կողմը մերժում է այս առաջարկը և հարձակվում է ՀՀ-ի վրա։ ՀՀ-ն փորձում է գործի դնել անվտանգային մեխանիզմները և, այսպես ասած, զանգում է այն ինստացիաներ, որտեղ էդ հարցը պետք է հասցեագրվի։ Էդ հարցը ոչ միայն չի հասցեագրվում, այլև պատասխանը լինում է այն, որ «մենք չենք կարող ասել՝ դա հարձակում է ՀՀ-ի վրա, թե չէ, որովհետև մենք չգիտենք ՀՀ սահմանները որտեղ են, որովհետև ըստ էության ՀՀ-ն ոնց որ թե սահմաններ չունի առնվազն այդ երկրի հետ»։ Որից հետո ՀՀ-ն դա ընդունում է որպես ի գիտություն և փորձում է իրավիճակը կառավարելու և իր գոյությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու այլ ճանապարհներ գտնել, ինչպես ցանկացած ադեկվատ մարդ կամ կառավարություն կաներ։ Եվ մեզ հաջողվում է ունենալ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը, Հայաստանը և 2 այլ մասնակիցները՝ Ֆրանսիայի նախագահը և ԵՄ խորհրդի նախագահը,  ասում են, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և իրականացնեն սահմանազատման գործընթաց մի փաստաթղթի հիման վրա, որը 1991թ․ ասել է, որ էս են սահմանները»,- ավարտեց Միրզոյանը Նա հավելեց, որ եթե կապը տեսնում են, լավ, եթե չեն տեսնում, ապա պետք է կրկնի այն, ինչ ասել է սկզբում․ «Դուք կատարում եք պատվեր»։ Ի պատասխան Աննա Գրիգորյանը կոռեկտության կոչ արեց, Միրզոյանն էլ ասաց, որ երբ Գրիգորյանն էր ելույթ ունենում, ինքը չէր արձագանքում։ «Դուք կատարում եք պատվեր Ձեզ համար լավագույն դեպքում չգիտակցված, որովհետև վատագույն մեկնաբանությունը էդ իրավիճակի Ձեր մասին շատ ավելի վատ կխոսի»,- նշեց Միրզոյանը։
14:47 - 15 մարտի, 2024
Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ դեմ օգտագործել. Միրզոյանը՝ Քոչարյանին
 |tert.am|

Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ դեմ օգտագործել. Միրզոյանը՝ Քոչարյանին |tert.am|

tert.am:  Մեր հիմնական խնդիրը մնում է խուսափելը տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց, հիմա այն աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում, այս ամենի ֆոնին արևմուտքի կողմից շատ հայտարարություններ են հնչում: Մասնավորապես՝ վերջիններից մեկում ասվել է, որ պատրաստ են պաշտպանել ՀՀ-ն Ռուսաստանից եկող սպառնալիքից: Մեզ տանում են հենց բախման կետ դառնալու ճանապարհով, ԱԳՆ-ն պետք է ՀՀ քաղաքացիների շահերով առաջնորդվի: Ինչպե՞ս է այս ամենը տեղավորվում Կառավարության հռչակած «Խաղաղության խաչմերուկ»-ի տրամաբանության մեջ : Այս հարցն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: «Աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ այն աշխարհակարգը, որ կար, արդեն չկա ու փլուզվել է: Աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում: Հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք: Պետք է նկատել, որ այս մոտեցումն ինչ-որ տեղ ընդունված էր: Պայմաններում, երբ դու տեսնում ես, որ քո միջավայրը, իրավական աշխարհակարգը չկա և բոլորն առաջնորդվում են «Ուժն է ծնում իրավունք» գաղափարով և քո անվտանգային մեխանիզմները չեն աշխատում, ապա այդ ժամանակ փորձում ես այնպես անել, որ քեզ չոչնչացնեն: ԵՄ առաքելության տեղակայումից հետո էսկալացիայի վտանգը նվազել է: Մեր իրականության մեջ ոչինչ չի կարող 100% երաշխիք լինել»,- պատասխանեց Միրզոյանը: Լևոն Քոչարյանն արձագանքեց նշելով, որ ցանկացած համագործակցություն վտանգավոր է, եթե դա արվում է ինչ-որ մեկի դեմ, այս դեպքում դաշնակցի: Այստեղ բացարձակ ինչ-որ երկրամետ լինելը չէ, խոսքը ՀՀ շահերի մասին է: Ունենք օրինակներ, ցավոք, որ շատ երկներ մնացել են հենց այդ ամենի արանքում և ոչ մի լավ բան դուրս չի եկել դրանից: Դավաճանված կնոջ իրավիճակ կարծես լինի, երբ գնում է, որպես պատասխան դավաճանում, բայց դրանից բան չի փոխվում:  Դուք գնահատո՞ւմ եք իրավիճակն ու հասկանո՞ւմ եք հետևանքները: «Ցավում եմ, որ մեր կարգավիճակը նմանեցնում եք դավաճանվող կնոջ, որը համակերպվի ինչ-որ բաների հետ: Ես վստահեցնում եմ, որ ՀՀ-ն որևէ մեկի դեմ որևէ ծրագրում ներգրավված չէ: Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը նպատակ չունի ՌԴ-ի դեմ, նույնիսկ նպատակ չունի հարևանների դեմ օգտագործել»,- պատասխանեց նախարարը:
13:51 - 15 մարտի, 2024
Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
 |tert.am|

Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին |tert.am|

tert.am: Այսօր՝ մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց նրան առ այն, որ ԱԺ-ն հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան և դուք անում եք լրիվ այլ բան, կամ ճիշտ հակառակը. «Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ-ի հետ կապված, քանի որ ՀԱՊԿ-ն այդտեղ դիտարկվում է, որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ և Կառավարությունը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն ձեր կատարողականում նշում եք, որ սառեցվել է ակտիվությունը»,- հարցրել է Ռուստամյանը: Արարատ Միրզոյանը հարցին ի պատասխան ասել է. «Այո, ես ներկայացնում եմ 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ հաշվետվությունը: Գործընկերների մի մասը կարծում եմ կգնահատեն կատարողականը համապատասխան ծրագրի, մի մասը ելնելով քաղաքական նախատրամադրվածությունից կգնահատեն անբավարար: Ցանկացած միջին վիճակագրական երկրի համար է աքսիոմատիկ, որ ինչ-որ բաներ ինչքան էլ ջանք գործադրես չես կարող իրագործել: Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձել են անհնար: Հանգամանքների բերումով՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես 2021-ին ներկայացրել ենք ԱԺ-ում: Մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել: Հրապարակային փաստի ընդունումը, որ ՀՀ ինքնիշխան տարածքն ոտնահարվել է, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել: Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե՞ Հայաստանի:»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը: «Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- պատասխանեց Ռուստամյանը:
13:10 - 15 մարտի, 2024
Պետք չէ հանրությանը համոզել, որ խաղաղության պայմանագրի տեսքտում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված․ ԱԳ նախարար

Պետք չէ հանրությանը համոզել, որ խաղաղության պայմանագրի տեսքտում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված․ ԱԳ նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեղադրեց ընդդիմությանը, որ բանակցային փաստաթղթերին՝ մասնավորապես Խաղաղության պայմանագրի տեսքստին ծանոթանալուց հետո ոչ ճիշտ տեղեկություն են հանրայնացնում։ Նշենք, որ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ «Ակնկալիքն այն չէ, որ ծանոթացողները գնան, ասեն՝ ամեն ինչ պայծառ է։ Սկի մենք չենք մտածում, որ ամեն ինչ պայծառ է։ Բայց ակնկալիքն այն է, որ գոնե դադարեցվի հանրային մակարդակում մատուցումը բաների, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց նա։ Միրզոյանը նշեց՝ որևէ կերպ ըմբռնելի չէ, գործընկերային չէ, ազնիվ էլ չէ գալ, տեսնել, որ նման բան գրված չկա, գնալ ու շարունակել նույն նարատիվը․ «Ընդ որում, քավ լիցի, քաղաքական ուժեր ունենք, դուք ձեր  շահն ունեք, ձեր ձևով եք ասում, կարող եք նենց բաներ ասել, որոնք գոյություն չունեն։ Լավ, դա էլ քաղաքական վարքագծի կամ գործելաոճի ձև կարող է լինել (իմ համար ոչ ընդունելի, բայց կարող է լինել)։ Բայց հաշվի առնելով մեծ հոգեբանական սթրեսը, որում մեր հասարակությունը գտնվում է, հաշվի առնելով այս հարցերի զգայունությունը, տեսնել, որ տենց բան չկա, հետո վեր կենալ նորից ասել ինչ-որ X բան, որ գիտեք՝ նորից սթրեսի է ենթարկելու մեր հասարակությանը»,- նշեց նա։ ԱԳ նախարարը հայտնեց, որ կարելի է անհամաձայնություն հայտնել այն հարցերին, որոնք փաստաթղթում կան գրված․ «Հողմաղացների դեմ պայքարել պետք չէ, առավել ևս մեր հանրությանը համոզել, որ էդ թղթում ինչ-որ ապոկալիպտիկ բաներ են գրված, ընդհանրապես պետք չէ»։ Միրզոյանը հավելեց, որ ի վերջո, այդ թուղթը հանրային է դառնալու, և բոլորը տեսնելու են, թե ինչ է գրված։ Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը հայտնել էր՝ ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին․ «‎Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է. «‎Բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»»։
12:58 - 15 մարտի, 2024